ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Ապահով համացանց -2018

Մայիսի 3, 2018
Դպրոցական անցուդարձ

Կապանի  N5 հիմնական դպրոցում ապրիլի 26-ին 6-րդ բ դասարանի ծնողական ժողովի թեման էր «Ապահով համացանցը»:

Ինֆորմատիկայի ուսուցչուհի Ա. Աղագուլյանը հանդես եկավ թեմատիկ զեկուցումով:

Զեկույցից հետո խմբային աշխատանքի և քննարկումների միջոցով ծնողները տեղեկացան համացանցի հնարավոր վտանգների, դրա օգտակար և վնասակար ազդեցությունների մասին:

Խմբերը կազմեցին իրենց «Ոսկե կանոններ»-ը ապահով համացանցի մասին և…

«Հայկական կրթական միջավայր» պորտալի աշխատանքը ապրիլ ամսին

Մայիսի 3, 2018
ՏՀՏ նորություններ Լուրեր կազմակերպություններից

«Հայկական կրթական միջավայր» պորտալն ու  հիմնական ենթակայքերը («Հայկական կրթական ֆորումը»«Պաշարների շտեմարան»«Ուսուցման ինտերակտիվ տեխնոլոգիաներ» կայքերը, «Հեռավար ուսուցում» համակարգը) 2018 թվականի ապրիլ ամսին ունեցել են ավելի քան 830,126 էջի դիտում և շուրջ 48,878 այցելու: Յուրաքանչյուր այցելության միջին տևողությունը եղել է 8.78 րոպե:

Բացի Հայաստանից կայքն ունեցել է այցելուներ նաև…

Մասնագիտական կողմնորոշում

Ապրիլի 27, 2018
Դպրոցական անցուդարձ

Ապրիլի 17-ին Կապանի արվեստի պետական քոլեջի դասախոսական կազմը /դաշնամուրային բաժնի վարիչ Լիաննա Ստեփանյան, գեղանկարիչ Հրանտ Էլչյան, նվագակցողներ Մարինե Գալստյան, Գոհար Հովհաննիսյան/ և Կապանի պետական բժշկական քոլեջը /փոխտնօրեն Մերի Միրզոյան/ «Մասնագիտական կողմնորոշում» ծրագրի շրջանակներում կազմակերպեցին հանդիպում Կապանի N13 հիմնական դպրոցի IX դասարանի աշակերտների հետ: Դասախոսները ծանոթացրին քոլեջներում գործող մասնագիտություններին, և հավելեցին,…

«Մեր Մեծերը» շարքից` ՀԱԿՈԲ ՊԱՐՈՆՅԱՆ

Ապրիլի 27, 2018
Դպրոցական անցուդարձ

Կապանի N13 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անահիտ Արզումանյանը համակարգչային կաբինետում անցկացրեց «Մեր մեծերը» շարքից դաս-միջոցառում՝ նվիրված երգիծաբան, վիպասան, գրող և խմբագիր Հակոբ Պարոնյանին:

Ուսուցիչը նախապես պատրաստել էր նյութեր, որը ներկայացնելով՝ դասը ավելի կենդանի և պատկերավոր ստացվեց: Աշակերտները ներկայացրին Պարոնյանի կենսագրությունը, ստեղծագործությունները: Նշելով, որ Հակոբ Պարոնյանն իր գրական գործունեությունն…

Ռուսերենի այբուբենի տոն

Ապրիլի 27, 2018
Դպրոցական անցուդարձ

Ապրիլի 26-27-ին Կապանի N13 հիմնական դպրոցի IIա,բ դասարաններում տեղի ունեցավ ռուսերենի այբուբենի տոն /ուսուցիչ Նատալյա Ավագյան/:

Աշակերտները մեծ շուքով շնորհակալություն հայտնեցին իրենց ռուսալեզու առաջին ընկեր-դասագրքին՝ ''Букварь''-ին, որը համբերատար ու սիրով իրենց օգնեց սովորել կարդալ ու գրել ռուսերեն լեզվով։ Ներկայացրին ռուսական հայտնի հեքիաթներ, իսկ հերոսների նմանակումն այնքան տիպիկ ու ոգևորիչ էր, որ,…

«Ոգեկոչման ակունքներում»

Ապրիլի 27, 2018
Դպրոցական անցուդարձ

Ապրիլի 26-ին Կապանի N13 հիմնական դպրոցի սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ռիմա Մկրտչյանը կազմակերպեց «Ոգեկոչման ակունքներում» խորագրով միջոցառում:

Միջոցառման ընթացքում հնչեցին բանակին, զինվորին և հայկական երկու պետության միասնությանն ու խաղաղությանը նվիրված երգեր:

Միջոցառման նպատակն էր` ոգեկոչել Մեծ եղեռնի զոհերի հիշատակը, ընդգծել հայրենիքի պաշտպանի առաքելության կարևորությունը, երախտապարտ լինել այն զինվորներին, ովքեր…

«Ընտանիք» կենտրոն. ուխտանգանցություն «Նահատակների պահանջը» խորագրով

Ապրիլի 27, 2018
Լուրեր կազմակերպություններից

Ջաջուռ գյուղի մոտակայքում գտնվող Հերհերի ձորում խոյացող հուշակոթողը շրջակա համայնքների համար վաղուց դարձել է ուխտատեղի։ Ապրիլի 24-ին ԿԳՆ «Ընտանիք» կենտրոնի տնօրինությունը, մանկավարժական հանրույթը և սաներն այցելեցին Հերհերի ձոր՝ հարգանքի տուրք մատուցելու Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին: Նրանք  ծաղկեպսակ դրեցին Մեծ եղեռնի  նահատակների հիշատակին կառուցված հուշակոթողին և աղոթք բարձրացրին առ Աստված՝ անմեղ…

«Ընտանիք»-ը Ջավախքում

Ապրիլի 27, 2018
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի մանկավարժներն ու սաները ««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթական ծրագրի շրջանակում ապրիլի 14-ից 16-ն այցելեցին Վրաստանի Հանրապետության Սամցխե-Ջավախեթի մարզ: Ախալցխայի, Ախալքալաքի և Նինոծմինդայի երիտասարդական կրթամշակութային կենտրոններում անցկացվեցին «Մասնագիտական կողմնորոշման» դասընթացներ՝ արհեստի և արվեստի տարբեր ճյուղերի վերաբերյալ:

Ջավախքի կրթամշակութային հաստատություններում «Ընտանիք» կենտրոնի աշխատակիցներին և սաներին դիմավորեցին մեծ սիրով:

Մեկնարկել է տարվա լավագույն դաստիարակ, ուսուցիչ և տնօրեն մրցույթների հանրապետական փուլը

Ապրիլի 25, 2018
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում մեկնարկել է «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն», «Տարվա լավագույն դաստիարակ»  մրցույթների հանրապետական փուլը, որին այս տարի մասնակցում է 32 մանկավարժ` Հայաստանի Հանրապետության 9 մարզերից, Երևանից և Կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատություններից:

 ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծվել են  մրցութային  հանձնաժողովներ`…

Աշխատանքային այց Արցախի Հանրապետություն

Ապրիլի 25, 2018
Լուրեր կազմակերպություններից

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) ներկայացուցիչները 2018թ. ապրիլի 18-ից 21-ը ներառյալ (4 օր) աշխատանքային այցով գտնվում էին Արցախի Հանրապետությունում:

Բերձոր, Ասկերան և Մարտունի քաղաքներեում տնօրենների հետ կայացած հանդիպումների ընթացքում կտարվեցին Հանրակրթական ուսումնական հաստատությունների գործունեության մասին ձև 1-հանրակրթություն (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվություններում սխալների ուղղման, լրամշակման աշխատանքները:

Ապրիլի 20-ին Արցախի Հանրապետության կրթության,…