ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Դու գործն ես արել, մենք հանձն ենք արել

Ապրիլի 18, 2018
Դպրոցական անցուդարձ

Ապրիլի 18-ին, Կապանի N 5 հիմնական դպրոցի 1-ին ա դասարանի դասվար Գ. Հարությունյանը կազմակերպեց դաս-հանդես, որն իրենից ներկայացրեց  հրաժեշտ, ճանաչում, իմացություն և խրատ:

Փոքրիկները հրաժեշտ տվեցին սիրելի Այբբենարանին, որի միջոցով ճանաչել են Մեսրոպյան տառերը, իմացել հանճարի խոսքը և իմաստունի խրատով, բարբառել հայոց գրերի ստեղծման պատմությունը:

Դաս-հանդեսը համեմված էր հայկական երգ…

Անմահության արահետով

Ապրիլի 18, 2018
Դպրոցական անցուդարձ

Երևանի հ. 75 հիմնական դպրոցն առավոտից հյուրընկալ էր: Կրթօջախի կամարների ներքո թևածում էր 90-ականներից մինչև քառօրյա պատերազմ վերապրած ու նահատակված հայորդիների ոգին:

Համադպրոցական միջոցառումը, որ կազմակերպել էր ՄԿԱ գծով փոխտնօրեն Ն. Զեյնալյանը, ներկաներին ստիպեց անցնել «Անմահության արահետով» և վերստին արժևորել այն արյունը, որով եզրագծվել են մեր հայրենիքի սահմանները:

Միջոցառման մեկնարկը…

Հրաժեշտ «Այբբենարանին»

Ապրիլի 18, 2018
Դպրոցական անցուդարձ

Ուրասարի հիմնական դպրոցի առաջին դասարանցիները այսօր հրաժեշտ տվին «Այբբենարանին»։ Միջոցառումը հագեցած էր գրական-երաժշտական կատարումներով. հնչեցին
բանաստեղծություններ ու երգեր` համակված այբուբենյան շնչով։ Տառաճանաչ փոքրիկները մեսրոպյան այբուբենը ներկայացրին աղոթքի, ռանչպարների կանչի տարբերակներով: Բեմականացրին Հովհ. Թումանյանի «Ծիտը» հեքիաթը։

Միջոցառմանը աջակցեց «Բոքոնիկ» ժամանցի կենտրոնի հիմնադիր տնօրեն Սերգեյ Շահբազյանը՝ ստեղծելով ուրախ տրամադրություն։

Մրցակցային համակարգին փոխարինելու է համագործակցայինը

Ապրիլի 17, 2018
Պաշտոնական

«Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում մեկնարկել է «Կրթություն և մասնագետ․ մասնագիտական կրթությունն այսօր և վաղը» խորագրով երկօրյա միջազգային ֆորումը, որը կազմակերպել է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը։ Ֆորումի մասնակիցներին ողջունել է  ԿԳ նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը: Նա նշել է, որ մասնագիտական կրթության զարգացման և որակի համակարգերը…

Միքայել Արամյանցի անգնահատելի վաստակը

Ապրիլի 17, 2018
Դպրոցական անցուդարձ

«Մեր Մեծերը» ծրագրի շրջանակում Կապանի N 5 հիմնական դպրոցում ապրիլի 13-ին իրականացվեց Միքայել Արամյանցի 175 ամյակին նվիրված ցերեկույթ, որը կազմակերպել էր 6-րդ «բ» դասարանի մայրենիի ուսուցչուհի Ա. Մաթևոսյանը:

Միջոցառման հյուրերն էին տարբեր դպրոցներից հրավիրված ուսուցչուհիներ, ծնողներ և աշակերտներ:

Միջոցառման նպատակն էր` վեր հանել Արամյանց մեծ բարերարի հայրենանվեր գործունեությունը, աշակերտների մոտ…

Եղիր ակտիվ, ապրիր առողջ

Ապրիլի 16, 2018
Դպրոցական անցուդարձ

Հերթական վոլեյբոլի մրցույթը կայացավ Սյունիքի մարզպետարանի և Կապանի N13 հիմնական դպրոցի թիմերի միջև:

Մրցույթի կազմակերպման նպատակն է նպաստել մարզական ակտիվության խթանմանը, մասսայականացնել վոլեյբոլ մարզաձևը, քարոզել առողջ ապրելակերպ: Մենք կարևորում ենք առողջ ապրելակերպի մշակույթի տարբեր դրսևորումները, առավել կարևոր է, երբ դա կազմակերպում են մանկավարժները: Հավասար պայքար ընթացավ, քանի որ խաղը հիրավի…

Արիության դաս

Ապրիլի 16, 2018
Դպրոցական անցուդարձ

11.04.2018 թ. Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտեր-100 ծրագրի միջոցառումների շրջանակներում Կապանի N13 հիմնական դպրոցի VIII դասարանում տեղի ունեցավ արիության դաս «Մայիսյան հերոսամարտերը» թեմայով: /Զինղեկ Սամվել Հովհաննիսյան/

Անշուշտ, մեծ է մայիսյան հերոսամարտերի պատմական նշանակությունը Հայաստանի վերջին բեկորի վրա հայի տեսակը պահպանելու, ապա և՝ անկախ պետականություն կերտելու առումով: Աշակերտները դիտեցին «Ինչու՞ է…

«Մաքուր Հայաստան»

Ապրիլի 16, 2018
Դպրոցական անցուդարձ

 «Մաքուր հայրենիք»

14.04.2018թ. «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում Կապանի N13 հիմնական դպրոցում անցկացվեց համապետական շաբաթօրյակ և ծառատունկ: Շաբաթօրյակը մեկնարկվեց ֆլեշ-մոբով: Շաբաթօրյակին ակտիվորեն մասնակցեցին և համագործակցված աշխատեցին I-IX դասարանների աշակերտները, ծնողներն ու դպրոցի կոլեկտիվի անդամները: Դպրոցի ողջ տարածքում իրականացվեց մաքրման, աղբի հեռացման աշխատանքներ: Միաժամանակ իրականացվեց կանաչապատման և ծառատնկման աշխատանքներ: Միջոցառման մասնակիցները ծառեր…

Սևան, դու հայի պարծանք

Ապրիլի 16, 2018
Դպրոցական անցուդարձ

Ապրիլի 13-ին Կապանի N 5 հիմնական դպրոցի դահլիճը «ծփում էր» Սևանի շնչով:

3-րդ «ա» դասարանի աշակերտները ցուցադրեցի հետաքրքիր համադրույթ «Սևան, դու հայի պարծանք» խորագրով:

Փոքրիկները ներկայացրին Սևանա լճի լեգենդը, «Արփա-Սևան» թունելի կառուցման պատմությունը, երգեր` ծնված այդ պատմություններից:

Դասվար Ջուլիետա Հովհաննիսյանը ամեն ինչ արել էր, որպեսզի հանդիսատեսին հասանելի լինի Սևանա լիճը պահպանող համակարգի…

Մենք ենք մեր քաղաքը

Ապրիլի 16, 2018
Դպրոցական անցուդարձ

Ս/թ. ապրիլի 14-ին «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում կազմակերպված համապետական շաբաթօրյակին ընդառաջ եռուզեռ է Կապանի N 5 հիմնական դպրոցի բակում և դպրոցամերձ տարածքում:

5-9-րդ դասարանների աշակերտները և ողջ համակազմն, աշխատանքային գործիքներով, աշխատանքային տրամադրությամբ, միով բանիվ՝ անցան գործի:

Ավանդական սրտացավություն…

Յուրաքանչյուր դասարան իրեն հատկացված հողատարածքում այնպես ժրաջան է աշխատում, կարծես ուզում է…