ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Համագործակցություն հանուն առողջ դաստիարակության

Ապրիլի 16, 2018
Դպրոցական անցուդարձ

Ապրիլի 13-ին Կապանի N 5 հիմնական դպրոցի 5-րդ բ դասարանի ծնողական լսարանում «Դաստիարակության դրական մոտեցումներ» դասընթացի թեմաները «Ակտիվ ունկնդրումը» և «Սթրեսի կառավարումն» էին:

Ձեռք բերած գիտելիքները նպաստեցին, որ երիտասարդ ծնողներն ընդունեն` դաստիարակության բացասական մեթոդներն արդյունավետ չեն և, նույնիսկ, կարող են վնասել երեխային:

Ուստի դրական հարկադրման սկզբունքի վրա հիմնված մոտեցումները երեխային մղում…

Հեռավար դաս Արցախի Չափար գյուղի հետ

Ապրիլի 16, 2018
Դպրոցական անցուդարձ

09.04.2018թ.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյանի Ն.Վանյանի անվան N5 հիմնական դպրոցի «Հայոց լեզու և գրականություն» ուսումնական առարկայի ուսուցչուհի Քրիստինե Հայրապետյանը հեռավար դաս վարեց Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Չափար գյուղի միջն.դպրոցի հետ:
Թեմաները՝

ա) Մուշեղ Գալշոյանի «Կռունկ»
բ) Միասին, անջատ և գծիկով գրվող բառերը:
6ա դասարանի աշակերտները գրագետ խոսքով…

Հեռավար դաս

Ապրիլի 16, 2018
Դպրոցական անցուդարձ

Կոտայքի մարզի Աբովյանի Ն․Վանյանի անվան N5 հիմնական դպրոցի «Մաթեմատիկա» ուսումնական առարկայի ուսուցիչ Ֆ․Բաղդասարյանը հեռավար դաս անցկացրեց Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղի միջնակարգ դպրոցի հետ: Դասի թեման էր Կոորդինատային հարթություն (7-րդ դասարան):

Դասը սկսվեց համակարգչային ցուցադրությունով, բացատրվեց՝ որն է կոորդինատային հարթությունը, ով է այն առաջին անգամ առաջարկել, ինչպես կառուցել…

Հանրային քննարկում. դպրոցների կառավարման համակարգի փոփոխությունները հակակոռուպցիոն տեսանկյունից

Ապրիլի 16, 2018
Պաշտոնական

Կրթության և գիտության նախարարությունը ռազմավարական մի քանի փաստաթղթերում, մասնավորապես  կրթության և գիտության ոլորտում գերակա միջոցառումների, ինչպես նաև կրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ծրագրերով, առաջնահերթ  է դիտարկում  բարեփոխել դպրոցների կառավարման համակարգը՝ մասնավորապես վերանայել  խորհուրդների ձևավորման, տնօրենների հավաստագրման և ընտրության կարգը:  Դպրոցների կառավարման խորհուրդների և տնօրենների աշխատանքի արդյունավետության բարձրացման հարցերը  քննարկվել են …

Աշակերտների միջազգային գնահատման ծրագրին՝ PISA-ին անդամակցելու նախաձեռնություն

Ապրիլի 16, 2018
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հանդես է եկել կրթական համակարգի միջազգայնացման նոր նախաձեռնությամբ. Հայաստանն առաջիկայում կարող է անդամակցել Աշակերտների միջազգային գնահատման ծրագրին (PISA),  որը  Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից ստեղծված միջազգային գնահատման և վերլուծական գործիք է: Այն  հնարավորություն է տալիս  համեմատել և համադրել ազգային կրթության համակարգն այլ երկրների կրթության…

Ֆրանկոֆոնիան «Ընտանիք» կենտրոնում. «Դեպի Ֆրանսիա» խորագրով ֆիլմերի և տեսանյութերի դիտումներ

Ապրիլի 16, 2018
Լուրեր կազմակերպություններից

Մարտի 12-ից ապրիլի 11-ը Ֆրանկոֆոնիայի շրջանակում կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում անցկացվեցին «Դեպի Ֆրանսիա» խորագրով ֆիլմերի և տեսանյութերի դիտումներ:

Միջոցառմանը մասնակցեցին կենտրոնի ֆրանսերենի խմբակի սաներ, ուսանողներ, Շիրակի պետական համալսարանի դասախոսներ, ֆրանսախոս ակումբների և կազմակերպությունների անդամներ:

«Կեցցե˜ Ֆրանսիան», «Անունը», «Բարի գալուստ» ֆրանսիական գեղարվեստական ֆիլմերի և «Ֆրանսիայի մշակույթը» խորագրով…

ԻՄՓԱՔԹ ակումբները նախաձեռնում են Կայուն զարգացման նպատակների մասին քարոզարշավներ

Ապրիլի 16, 2018
Լուրեր կազմակերպություններից

Տավուշի մարզի ԻՄՓԱՔԹ երիտասարդական ակումբները ներգրավվել  են ՄԱԿ-ի կողմից 2015 թ-ին ընդունված Կայուն զարգացման 17 նպատակների (ԿԶՆ )վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներին: Ակումբները կարևորելով դրանց լուսաբանումը և երեխաների շրջանում այդ նպատակների շուրջ քննարկումները, ձեռնարկեցին յուրահատուկ  նախաձեռնություններ, որոնց շրջանակում  Խաշթառակ, Բերդ, Սարիգյուղ, Ազատամուտ և Այգեհովիտ համայնքների դպրոցներում  կազմակերպվեցին թեմատիկ շնորհանդեսների ցուցադրություններ և…

Կինոդիտում-քննարկում

Ապրիլի 16, 2018
Դպրոցական անցուդարձ

Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում ապրիլի 7-ին Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի ֆրանսերենի ուսուցչուհի Կ. Մելիքսեթյանը կազմակերպել էր ֆրանսիական կինոյի քննարկում:

Աշակերտները նախապես դիտել էին ֆիլմեր՝  նկարահանված Ալեքսանդր Դյումայի «Դ՝Արտանյանը և 3 հրացանակիրները», Վիկտոր Հյուգոյի «Թշվառները» վեպերի մոտիվներով: Քննարկումն անցավ աշխույժ մթնոլորտում: Երեխաները մարմնավորել էին նաև 3 հրացանակիրներին և…

Թո'ղ այլես պատերազմ չլինի

Ապրիլի 16, 2018
Դպրոցական անցուդարձ

Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոցի 8-րդ «ա» դասարանում ռազմահայրենասիրական դաս էր «Թո'ղ այլես պատերազմ չլինի» խորագրով: Դասը վարում էր դասղեկ Գ.Ղազարյանը և դպրոցի զինղեկ՝ քառօրյա պատերազմի մասնակից Ա. Խանաղյանը։ Պատերազմը պատերազմ է՝ հայտարարված, թե չհայտարարված, պատերազմ է բոլոր սարսափներով ու հետևանքներով։ Զինղեկ Խանաղյանը պատմում էր, որ յուրաքանչյուր զինվոր պատերազմից առաջ…

Մայիսյան հերոսամարտեր

Ապրիլի 13, 2018
Դպրոցական անցուդարձ

Ապրիլի 4-ին Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտեր-100 ծրագրի միջոցառումների շրջանակներում Կապանի N13 հիմնական դպրոցի Vա դասարանի սաները այցելեցին Կապանի փարքի սրահ, Արամ Մանուկյանի և Հունան Ավետիսյանի հուշարձանին: Շատ կարևոր է, որ մեր սաները ճանաչեն և ծանոթանան Արամ Մանուկյանի հերոսական գործունեությանը` որպես Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր, ներքին գործերի նախարար ու այն…