ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

2018 թվականի օլիմպիական առաջին հաջողությունները

Հունվարի 16, 2018
Պաշտոնական

2018 թվականի հունվարի 10-16-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի է ունեցել Ժաուտիկովյան միջազգային 14-րդ օլիմպիադան, որին մասնակցել է նաև ՀՀ դպրոցականների թիմը: Հայաստանի թիմը ներկայացրել է 18 դպրոցական՝ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցից և Քվանտ վարժարանից:

Հայաստանի երկու թիմերը նվաճել են 7 մեդալ՝ 2 ոսկի և 5 բրոնզ: Ֆիզմաթ դպրոցի…

Լևոն Մկրտչյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան ներկայացուցչության նոր ղեկավարին

Հունվարի 15, 2018
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է  ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան ներկայացուցչության  ղեկավարի նոր ժամանակավոր պաշտոնակատար Ջանկարլո Ստոպպոնիին: Շնորհավորելով մեր երկրում  առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ ԿԳ նախարարը համոզմունք է հայտնել, որ առկա համագործակցությունն առաջիկայում կարձանագրի որակական նոր մակարդակ:  
Կարևորելով կատարված համատեղ աշխատանքը՝ ԿԳ նախարարն ընդգծել է, որ…

Տոն` ոգեշնչման …

Հունվարի 8, 2018
Դպրոցական անցուդարձ

Ջերմուկի Մ.Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցի առօրյան հագեցած է ու բովանդակալից: Դաստիարակչական, ուսուցողական և արտադպրոցական աշխատանքները այստեղ նրբորեն շաղախվում են ու վերածվում իմաստուն ակնթարթների ամբողջության: Այսօր պատմության խմբակի սաները իրենց ղեկավար Հ.Գևորգյանի հետ համատեղ բեմում են: Վայրկյանները թռչում են, իսկ մեր սաների աչքերում խիզախություն, խրոխտ կեցվածք, լույս ու ոգեշնչում…

Կրթության և գիտության բնագավառի սիրելի գործընկերներ,

Դեկտեմբերի 29, 2017
Պաշտոնական

Շնորհավորում եմ  բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

2018թվականը մեր երկրի համար թող լինի խաղաղության ու կայունության, իսկ կրթության և գիտության ոլորտի համար՝ ստեղծարար մտքի հաղթանակների,  շարունակական հաջողությունների և նորանոր ձեռքբերումների տարի:   

Նոր տարին թող երջանկություն և  բարօրություն բերի  ձեզ և ձեր ընտանիքներին:

ՀՀ կրթության և գիտության նախարար՝  …

ԿԳ նախարարին կից հասարակական խորհուրդը դրական եզրակացություն է տվել Բարձրագույն կրթության օրինագծին

Դեկտեմբերի 28, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է այս տարվա վերջին  նիստը, օրակարգում՝ «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծը: Նիստը վարել է ԿԳ նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը,  նախագիծը ներկայացրել է բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը:
ԿԳ նախարարի տեղակալը, հակիրճ ներկայացնելով առաջարկվող օրինագծի հիմնական…

«Ընտանիք» կենտրոն. Ամանորյա և Սուրբ ծննդյան միջոցառումներ

Դեկտեմբերի 28, 2017
Լուրեր կազմակերպություններից

Կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում դեկտեմբերի 25-ից 28-ը անցկացվեցին Ամանորյա և Սուրբ ծննդյան  տոնական միջոցառումներ:

Ծրագրի նպատակն էր սաներին հաղորդակից դարձնել  տոների խորհրդին, դեռահասների  մոտ ամրապնդել «Բարին միշտ հաղթում է չարին» գաղափարը և զարգացնել սաների ստեղծագործական միտքը: Տոնական մթնոլորտն ու ամանորյա տրամադրությունը  համախմբել էր կենտրոնի սաներին,  հարակից…

«Ընտանիք» կենտրոն. «Հեքիաթների ձյունե աշխարհ» խորագրով միջոցառում Շիրակի մարզի գյուղական համայնքներում

Դեկտեմբերի 28, 2017
Դպրոցական անցուդարձ Լուրեր կազմակերպություններից

Կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը դեկտեմբերի 25-ից 28-ը Շիրակի մարզի լեռնային և սահմանամերձ Աշոցք, Երազգավորս. Գոգհովիտ, Թորոսգյուղ, Ցողամարգ գյուղական համայնքներում իրականացրեց «Հեքիաթների ձյունե աշխարհ» խորագրով միջոցառում:

Ծրագրի նպատակն էր համայնքների բնակչությանը հաղորդել տոնական տրամադրություն, ձևավորել համայնքներն ամանորյա զարդարանքներով, զարգացնել երեխաների ճանաչողական հետաքրրքրությունը և ստեղծագործական կարողությունները, ինչպես նաև…

Ամանորյա թրթիռներ

Դեկտեմբերի 28, 2017
Դպրոցական անցուդարձ

Դեկտեմբերի 22-ին Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոցում տեղի ունեցավ տարեմուտի երեկույթ, որին մասնակցում էին VIII և IX դասարանների աշակերտները:

«Լավագույն պարող» անվանակարգում առաջնությունը տրվեց VIIIբ դասարանի աշակերտուհի Մարիամ Սուքիասյանին և IXբ դասարանի աշակերտ Զավեն Սարգսյանին: «Հեքիաթային արքայադուստր» և «Հեքիաթային արքայազն» անվանակարգերում հաղթող ճանաչվեցին Էլեն Շեկոյանն ու Ռուշան Գասպարյանը:

Տիրում էր…

Սարիգյուղի մարզահրապարակը բարեկարգվեց ակումբի և համայնքապետարանի համագործակցության արդյունքում

Դեկտեմբերի 27, 2017
Լուրեր կազմակերպություններից

Տավուշի մարզի Սարիգյուղ համայնքի ԻՄՓԱՔԹ ակումբն ունի երկու տարվա պատմություն՝ ներառելով համայնքի երեխաներին՝ խթանելով նրանց քաղաքացիական վարքագծի ձևավորմանն  և  համախմբմանը համայնքի խնդիրների լուծման գործում: Ակումբը ոչ ֆորմալ կրթական միջավայր է և ակտիվ քաղաքացիության, առաջնորդության և այլ ասպարեզներում երեխաներին տալիս է  գիտելիքներ և հզորացնում  կարողությունները: Ձեռք բերված գիտելիքները ակումբականները կիրառում են…

Բնագիտամաթեմատիկական առարակաների օրերը Վանաձորի թիվ 23 դպրոցում

Դեկտեմբերի 27, 2017
Դպրոցական անցուդարձ

Դեկտեմբերի 5-19-ը Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցում բնագիտամաթեմատիկական առարկաների օրեր էին, որի շրջանակներում կատարվեցին մի շարք հետաքրքիր աշխատանքներ: Մասնավորապես, ուսուցիչներն իրականացրեցին  փորձարարական դասեր, կարդացին հետաքրքիր զեկուցումներ: Հատկապես կարևոր էր սկսնակ ուսուցիչների ակտիվ մասնակցությունը: Հայտարարվեց մրցույթ «Երկրաչափական մարմինների կիրառությունը առօրյայում» խորագրով, որին մասնակցեցին դպրոցի 7-9-րդ դասարանների աշակերտները: Ներկայացվեցին…

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…