ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Հայրենասիրությունը սկսվում է դպրոցից

Ապրիլի 11, 2018
Դպրոցական անցուդարձ

Ապրիլի 6-ին Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոցի Iա դասարանում /դասվար Հ. Սիմոնյան/  հերթական դասղեկի ժամի թեման էր «Հայրենասիրությունը սկսվում է դպրոցից»: Զրույցի միջոցով ուսուցչուհին երեխաներին ծանոթացրեց մեր հերոսական պատմության որոշ էջերին` Ավարայրի ճակատամարտ, Սարդարապատի ճակատամարտ... Ավելի մանրամասնորեն պատմեց ապրիլյան քառօրյա պատերազմի մասին և այն բոլոր հերոսների, որոնք հայրենիքի համար չխնայեցին…

Միջոցառում-վիկտորինա՝ նվիրված անգլերենի տառուսուցման ավարտին

Ապրիլի 11, 2018
Դպրոցական անցուդարձ

Ապրիլի 10-ին Ուրասարի հիմնական դպրոցում անցկացվեց միջոցառում-վիկտորինա՝  նվիրված անգլերենի տառուսուցման ավարտին: 3-րդ դասարանի փոքրիկները  պատասխանեցին բոլոր հարցերին, երգեցին երգեր՝ թվերի և կենդանիների մասին:  Միջոցառումն անցավ ջերմ և աշխույժ մթնոլորտում: Ներկա էին դպրոցի տնօրինությունը, ծնողներ և աշակերտներ: Միջոցառման ավարտին երեխաները արժանացան ժյուրիի գովասանքներին և ստացան հավաստագրեր առ այն, որ արդեն տիրապետում…

Հայ-իտալական կրթական համագործակցության հեռանկարներ

Ապրիլի 11, 2018
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին և  այս օրերին աշխատանքային այցով  Երևանում գտնվող կրթության ոլորտի պատասխանատուներին:

Հանդիպման առանցքում եղել է հայ-իտալական կրթական համագործակցության զարգացման հետ կապված հարցերը, մասնավորապես իտալերեն լեզվի ուսուցման արդյունավետության բարձրացումը և Հայաստանում…

Հերթական հանդիպումը ձեռներեցի հետ

Ապրիլի 10, 2018
Դպրոցական անցուդարձ

Ապրիլի 6-ին Վանաձորի Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի IIա դասարանի երեխաները տեխնոլոգիայի ուսուցչուհի ընկեր Վարդանյանի հետ հերթական հանդիպում ունեցան ձեռներեցի հետ: Այս անգամ հանդիպումը «Համով հաց» փռի տնօրեն Սիմակ Անանյանի հետ էր: Երեխաները ծանոթացան հացի թխման գործընթացին, տվեցին իրենց հուզող հարցերը: Նրանց հետաքրքրում էր, թե ձեռներեցն ունի՞ ձեռներեցին հատուկ…

Հանրակրթական ուսումնական հաստատությունների 2017-2018 ուստարվա վիճակագրական տվյալները հասանելի են «Պաշարների շտեմարանում»

Ապրիլի 10, 2018
Լուրեր կազմակերպություններից

2017-2018 ուսումնական տարվա Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատությունների գործունեությունը բնութագրող վիճակագրական տվյալներն ու ցուցանիշները տեղադրված են «Հայկական կրթական միջավայրի» «Պաշարների շտեմարան» կայքում՝ «Հանրակրթական ուսումնական հաստատությունների 2017-2018 ուստարվա վիճակագրական տվյալները» էջում:

Վիճակագրական աղյուսակներն ու շարքերը կազմվել են հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների կողմից լրացվող «Հանրակրթական ուսումնական հաստատությունների գործունեության…

Սպորտի միջազգային օրը Մասիս քաղաքում

Ապրիլի 9, 2018
Դպրոցական անցուդարձ

Օրացույցի ամենաերիտասարդ տոներից մեկը՝ սպորտի միջազգային օրը, մեծ շուքով նշվեց Մասիս քաղաքի հ3 հիմն. դպրոցում, որին հրավիրված էին Մասիս քաղաքի քաղաքապետ պրն. Դ. Համբարձումյանը,

Մասիսի զարգացման կենտրոնի տնօրեն պրն Ս. Հովհաննիսյանը,Սբ. Թադեոս եկեղեցու հոգևոր հովիվ տեր քահանա Արարատ Օրդոյանը, ՀՖԿՍՊԻ մարզչամանկավարժական ֆակուլտետի դեկան Գ. Սարգսյանը, դասախոսներ, մարզիչներ, մարզասերներ։

Միջոցառման մեկնարկը…

Սուրբ Զատիկ տոնին նվիրված միջոցառում

Ապրիլի 9, 2018
Դպրոցական անցուդարձ

05.04.2018թ. Կապանի N13 հիմնական դպրոցի ուսուցչի օգնականները Սուրբ Զատիկ տոնին նվիրված միջոցառում կազմակերպեցին: Աշակերտներն իրենց հետ բերել են տոնի հետ կապված զանազան պարագաներ՝ ճուտիկներ, աճեցրած ցորեն, մոմեր, կոտրել են ներկած ձվերը:

Ներկայացրին Սուրբ Հարության տոնի խորհուրդը, երգեցին, պարեցին, արտասանեցին և ուրախ տրամադրություն հաղորդեցին ներկաներին: Ավարտին միմյանց ողջունեցին «Քրիստոս հարյավ ի…

Աբովյանի Ա.Վանոյանի անվան թիվ 6 ավագ դպրոցի սանը Ստրասբուրգում

Ապրիլի 9, 2018
Դպրոցական անցուդարձ

Հպարտորեն նշում ենք, որ 2018թ. մարտին Ստրասբուրգում ԵԽ տեղական ինքնակառավարման մարմինների Կոնգրեսի 34-րդ նստաշրջանին հետևելու համար Հայաստանից մեկնած պատվիրակության մասնակիցների շարքում էր մեր դպրոցի 10-րդ դասարանի /տնտեսագիտական հոսք/ աշակերտ Էդմոնդ Սիմոնյանը:

Ողջունելի է մեր սանի պատրաստակամությունը միջազգային սեմինարներին մասնակցելու առումով, ինչի արդյունքում նա իր մտահորիզոնում ամբարեց անկողոպտելի տպավորություններ և հասավ…

ՈՒսանելի դաս Լճաշենի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում

Ապրիլի 9, 2018
Դպրոցական անցուդարձ

7-րդ Բ դասարանում «Կենսաբանություն» առարկայից (ուսուցչուհի Ժ.Ավագյան) «Սողունների դաս» թեեմայի ամփոփումն էր: Դասի ընթացքում աշակերտները ներկայացրին սողուններին բնորոշ հատկությունները, որպես ցամաքային առաջին իսկական կենդանիներ, ձեռք բերած հատկանիշները և համեմատեցին երկկենցաղների հետ: Օգտվեցին esource.armedu.am կայքի նյութերից, իմացած գիտելիքներն ամրապնդեցին գծապատկերների և թեստային աշխատանքների միջոցով:

Դասն ամփոփվեց հարցերի միջոցով:

 

Գեղարքունիքի մարզ Լճաշենի…

Աբովյանի Ա.Վանոյանի անվան թիվ 6 ավագ դպրոցի գիտելիքի ջահակիրները

Ապրիլի 9, 2018
Դպրոցական անցուդարձ

Կրթական գործընթացի բարելավման գործում հույժ կարևոր է առարկայական օլիմպիադաների դերը,այն խթանում է սովորողի մոտ ձգտելու,ամրապնդելու և գիտելիքները առավել կատարելագործելու ողջունելի մղումները:

2017-2018 ուսումնական տարում Աբովյանի Ա.Վանոյանի անվան թիվ 6 ավագ դպրոցի սաները ցուցաբերեցի ակտիվ ու արդյունավետ մասնակցություն առարկայական օլիմպիադաների ոլորտում՝ արձանագրելով ողջունելի ցուցանիշներ՝ տարբեր առարկաներից:Դպրոցի սաներից 23-ը, տարածքային փուլում զբաղեցնելով…