ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Մայրության և գեղեցկության տոնը Լճաշենի միջնակարգ դպրոցում

Ապրիլի 9, 2018
Դպրոցական անցուդարձ

Ապրիլի 6-ին դպրոցի աշակերտական խորհուրդը գեղեցիկ նախաձեռնությամբ հանդես եկավ՝ կազմակերպելով միջոցառում՝ նվիրված մայրության և գեղեցկության տոնին: Միջոցառումն առանձնահատուկ էր նրանով, որ մասնակիցները IV-XI դասարանների տղաներ էին: Միջոցառումը համեմված էր կենդանի կատարումներով՝ դհոլ, դուդուկ, կիթառ: Միջոցառումն ուղեկցվում էր տեսասահիկներով:

Աշակերտական խորհրդի նախագահ՝ Մ. Ղուկասյան

Պարգևներ` Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

Ապրիլի 9, 2018
Պաշտոնական

Մայրության և գեղեցկության տոնի առթիվ ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հանդիսավոր ընդունելություն է կազմակերպվել ոլորտի մի խումբ փորձառու կին մանկավարժների համար: ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը շնորհավորել  է կրթության ոլորտում աշխատող կանանց՝ շեշտելով, որ նրանք ստանձնել են մեծ պատասխանատվություն ներկայի և ապագայի համար. «Ժամանակակից երեխան դպրոց է…

Մայրս` արև մի պայծառ

Ապրիլի 7, 2018
Դպրոցական անցուդարձ

Օ~ բնություն, օ մայր,
Մշտահոլով, մշտագո և մշատատև...

   Այսօր` ապրիլի 6-ին, Կապանի N 5 հիմնական դպրոցի 3-րդ «բ» դասարանի դասվար Մելադա Սահակյանը ներկայացրեց 2018թ. գարնան գույներով հորինվածքը` դաս-հանդես ձևաչափով:      

    Ողողված լույսերի տարափով, հեղեղված ուրախության կոհակներով, ողջունելով խորհուրդը գարնան, մանուկները փառաբանեցին կնոջը, աղջկան, մորը, մայր բնությունը:

    Ծրագիրը…

Ինովացիոն ակուստիկ լաբորատորիա` Երևանի պետական կոնսերվատորիայում

Ապրիլի 6, 2018
Պաշտոնական

Բուհերի ֆինանսավորման արդյունավետ մեխանիզմների ներդրման ուղղությամբ կարևոր նախաձեռնություն է Հայաստանում Նորարարությունների մրցակցային հիմնադրամը, որի միջոցները մրցակցային հիմունքներով դրամաշնորհների ձևով ուղղվում են բուհերի նորարարական ու զարգացման ծրագրերի իրականացմանը և բուհերի կարողությունների հզորացմանը: ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանն այսօր այցելել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում բացված «Ինովացիոն ակուստիկ…

Գրական միջոցառում «Հավերժի ճամփորդները»

Ապրիլի 6, 2018
Դպրոցական անցուդարձ Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն այցելել է Երևանի Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոց, որտեղ նա ծանոթացել է ուսումնական գործընթացին: ԿԳ նախարարի տեղակալը ներկա է գտնվել դպրոցում կազմակերպված «Հավերժի ճամփորդները» խորագրով գրական միջոցառմանը՝ նվիրված մեծանուն գրող Եղիշե Չարենցին և հայտնի սիրերգակ Սայաթ-Նովայի հիշատակին:

Միջոցառման ավարտին՝ ԿԳ…

«Ընտանիք» կենտրոն. «Գարնան զարթոնք» խորագրով միջոցառում

Ապրիլի 6, 2018
Լուրեր կազմակերպություններից

Մարտի 30-ին ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում անցկացվեց «Գարնան զարթոնք» խորագրով միջոցառում` հագուստի մոդելավորման խմբակի սաների մասնակցությամբ:

Միջոցառման նպատակն էր սաներին հաղորդել գարնանային տրամադրություն, նրանց մոդելավորած հագուստների միջոցով զարգացնել ստեղծագործական միտքը, ձևավորել բեմական կեցվածք :

Ցերեկույթի մասնակիցները բնության զարթոնքն ազդարարող բանաստեղծությունների, պարային բեմադրությունների միջոցով ներկաներին հաղորդեցին գարնանային թարմություն, կենսախնդություն՝ լի…

Մարզային օրագիր. Աշխատանքային այց Արմավիրի մարզ

Ապրիլի 5, 2018
Պաշտոնական

Դպրոցների կառավարման  խորհուրդներ, անցում համընդհանուր ներառականության, փոքր դպրոցների օպտիմալ կառավարման համակարգ. այս և մարզի հանրակրթության համակարգին վերաբերվող այլ խնդիրներ էին ընդգրկված ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի օրակարգում:

Ներկայացնելով հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների հիմնական ուղղությունները՝ նախարար Լևոն Մկրտչյանը կարևորել է ցանկացած նախագծի հանրային լայն…

Ուսումնական նոր մոդուլ` ՀՀ միջազգային պարտավորությունների շրջանակում

Ապրիլի 4, 2018
Պաշտոնական

Հայաստանի երեք տարածաշրջանային քոլեջներում կներդրվի ուսումնական նոր մոդուլ՝ սառեցման և օդորակման համակարգերի ճարտարագիտության ուղղությամբ: Այս համատեքստում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանն ու ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ «Հայաստանի հիդրոքլորֆտոր ածխածինների փուլային փոխարինում» ծրագրի 2-րդ փուլի իրականացման վերաբերյալ: Հուշագրով նախատեսվում…

Բարության ինքնաբուխ դրսևորում

Ապրիլի 4, 2018
Դպրոցական անցուդարձ

Զատիկի լավ նախապատրաստումը համարվում է բարեգործություն: Սուրբ տոնի նախաշեմին հատկապես արժեքավոր է այցելությունները հիվանդներին, միայնակ տարեցներին:
Կապանի N13 հիմնական դպրոցի աշակերտական խորհուրդը ԴԱԿ Ռիմա Մկրտչյանի նախաձեռնությամբ և Կապանի Վորլդ Վիժն կազմակերպության աջակցությամբ այցելեցին Ձորք թաղամասում ապրող տարեցներին: 
Տատիկ պապիկների համար Սուրբ Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի…

Կրթական համագործակցության հեռանկարները` երկու նախարարների հանդիպման օրակարգում

Ապրիլի 4, 2018
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրավերով Երևանում է գտնվում Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության պատվիրակությունը՝ նախարար Նարինե Աղաբալյանի գլխավորությամբ: Այսօր ՀՀ ԿԳ նախարարությունում տեղի է ունեցել երկու գերատեսչությունների ղեկավար կազմերի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության ամրապնդման և զարգացման հարցեր: 
ՀՀ կրթության և գիտության…