«Մասնագիտական կրթություն և ուսուցում, համագործակցություն» ծրագրի շրջանակներում Կապանի N13 հիմնական դպրոցի IX դասարանի աշակերտները ճանաչողական այց կազմակերպեցին Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ, որն ուղղված էր սովորողների մասնագիտական կրթության ընտրության խթանմանը և աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացմանը: Այցելությունը ղեկավարում էր դպրոցի ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժ.Վարդանյանը, ԴԱԿ Ռ.Մկրտչյանը,Դասղեկ Ս.Օհանջանյանը:
Քոլեջն ունի բուռն ստեղծագործական…
Աշխատանքային եռուզեռ, որը ծնում է նորանոր մտքեր, գաղափարներ … Հերթական միտք – հանձնարարական հնչեց փոխտնօրեն Ա.Գևորգյանի կողմից, որը իրականացրին կազմակերպիչ Ա.Չիլինգարյանը, ուսուցչուհիներ Լ.Եղոյանը, Ս.Կարապետյանը, Ա.Զաքարյանը: Աշակերտների շուրթերով հնչեցին բանաստեղծություններ հայերենով, ռուսերենով, անգլերենով, ֆրանսերենով, շվեդերենով և գերմաներենով: Ցերեկույթը դարձավ ավելի տարածական և հուզական, քանի որ իրենց ներկայությամբ այն պատվեցին դպրոցի շրջանավարտներ…
Մարտի 19-ին Լճաշենի Ա. Տեր - Գրիգորյանի անվան միջն. դպրոցում տեղի ունեցավ դաս-ցերեկույթ՝ նվիրված Առաջին հանրապետության 100-ամյակին: Միջոցառումը կազմակերպել էին «Հայոց պատմության» առարկայի ուսուցչուհիներ Ա.Հայրումյանը և Ա.Խաչատրյանը:
Դաս-ցերեկույթն ավարտվեց օրհերգով և հետևյալ քառատողով.
Սարերի մեջ են իմ սաղարթները.
Նախաստեղծ ու բիրտ հավիտենության…
Արևի մեջ են իմ սաղարթները,
Այս ես եմ, այսքան եմ,
Ես՝ Հայաստանն եմ…
Դաս-ցերեկույթի ընթացքում ներկայացվեց Սարադարապատի հերոսամարտը ձգվեց մինչև ապրիլյան…
Մարտի 14-ին «Բնագիտություն» առարկայի «Եղանակ, եղանակի կանխատեսում» դասը Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 դպրոցի (ուսուցիչ` Ն. Գաբրիելյան) 5ա և 5բ դասարանի աշակերտները անցկացրեցին ԱԻՆ հիդրոմետ ծառայության Լոռու մարզային կենտրոնում: Երեխաները մեծ հետաքրքրությամբ ծանոթացան աշխատանքին, իրենց աչքերով տեսան սարքերն ու գործիքները, ստացան սպառիչ տեղեկություններ կայանի համակարգող Վ. Եգանյանից:
Դասը ուսուցողական…
20.03.2018 թ. «Մասնագիտական կողմնորոշման» դասընթացի շրջանակներում Կապանի N13 հիմնական դպրոցի IX դասարանի 23 սան, ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյանի և ԴԱԿ Ռիմա Մկրտչյանի գլխավորությամբ այցելեցին Կապանի «ԱԳՐՈ ԲԻՈ ՊՐՈԴՈՒԿՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն: Երեխաները շրջեցին արտադրամասերում, տեղում ծանոթացան արտադրական գործընթացներին, ձեռք բերեցին նոր գիտելիքներ, ինչպես նաև աշխատակիցներին հղեցին իրենց հետաքրքրող հարցերը:…
ՀԱՅԱՍՏԱՆ
Սա իմ երկիրն է-չափերով այնպիսին-
որ կարող եմ վերցնել հետս,թե մի հեռու տեղ գնամ:
Փոքրիկ՝ ինչպես ծերացած մայր,
Փոքրիկ՝ ինչպես նորածին զավակ
իսկ քարտեզի վրա
ընդամենը արցունքի մի կաթիլ…
Սա իմ երկիրն է – չափերով այնպիսին,
որ ազատորեն տեղավորել եմ սրտիս…
«Ընտանիք» կենտրոն. «Աշուղի հետնորդները» խորագրով բաց դաս
Մարտի 20-ին կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում անցկացվեց դուդուկի խմբակի սաների կազմակերպած «Աշուղի հետնորդները» խորագրով բաց դաս` նվիրված գուսան Շերամի 160-ամյակին:
Դասը նպատակ ուներ ծանոթացնել Շերամի աշուղական արվեստին, արժևորել նրա ստեղծագործական գործունեությունը որպես հայկական մշակութային հարստություն:
Ցերեկույթը բացվեց երգարվեստի և…
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը մասնակցել է Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողական խորհրդի 20-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Շնորհավորելով բուհի ներկա և նախկին ուսանողներին՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ անկախության տարիներին Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանին հաջողվել է պահպանել կենսունակությունը, ապրել ակտիվ ռիթմով ու զարգանալ. «Բուհական կյանքում ամենամեծ…
19.03.2018թ.Կապանի N13 հիմնական դպրոցում կազմակերպված միջոցառումը դարձյալ նվիրված էր անգլերենի այբուբենի տոնին: /Ուսուցիչ Լարիսա Ղազայան/ IIIա,բ դասարաններ/ Ամփոփվեց տարվա ընթացքում կատարված աշխատանքն անգլերեն լեզվի ուսուցման ուղղությամբ:
Միմյանց հերթ չտալով՝ մեր սաները հստակ ու վարժ ներկայացնում էին թվեր, գույներ, կենդանիներ, մարմնի մասեր, այբուբենի տառերով գնացք կազմում և ուրախ երգով պտտվում դասասենյակում:…
Մարտի 17-ին կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը հյուրընկալվեց Վրաստանի Հանրապետության Սամցխե-Ջավախեթի մարզ՝ մասնակցելու Ախալքալաքի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնի հիմնադրման 10-ամյա հոբելյանին:
Ջավախահայերը «Ընտանիք» կենտրոնի ներկայացուցիչներին մեծ սպասումով և առանձնակի ջերմությամբ դիմավորեցին:
«Ընտանիք» կենտրոնի պարարվեստի խմբակի սաների բեմադրած «Շալախո» պարային կատարումը ոգևորություն և աշխուժություն առաջացրեց հանդիսատեսի մոտ, որը եզրափակեց…
Պարզաբանումներ
Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…
Ներկայացնեմ մի քանի հրաշալի օնլայն գործիքներ, որոնք հնարավորություն կտան դասի սկզբում կետրոնացնել աշակետների ուշադրությունը: Մտագրոհ անցկացնելու գործիք է՝ https://www.mentimeter.com , կիրառման ուսուցողական տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=8ckjXGzOM-g Երբ քիչ ժամանակ կա և չեք…
Յուրաքանչյուր հաղորդակցության մեջ կարևոր է սկիզբը:Մարդկանց մոտ սովորաբար տպավորվում է հաղորդակցության սկզբի և վերջի հատվածները: Հաղորդակցման առաջին րոպեներին է մարդը որոշում դիմացինին լսել, թե ոչ: Այդ առումով դասի հաջող սկիզբը…
Տառուսուցումը առաջին կարևոր քայլն է ընթերցանության ու գրագիտության զարգացման գործընթացում: Այն պետք է լինի հետաքրքիր, դինամիկ և ներգրավող, որպեսզի երեխաները հեշտությամբ ընկալեն ու հիշեն տառերը: Խաղային մեթոդները հնարավորություն են տալիս…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ