ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Մի պտղունց կոլեգիալ կառավարում

Մարտի 12, 2018
Դպրոցական անցուդարձ

Կարգապահությունը աշակերտի վարքի կարգավորման արդյունավետ ձև է համարվել մշտապես: Այն ապահովում է կոլեկտիվում նրա գործողությունների համաձայնեցումը:

Ուսումնական հաստատության ներքին կարգապահական կանոնները գործատուի ներքին իրավական ակտ է, որը կանոնակարգում է թե՛ աշխատողի, թե՛ սովորողի և՛ իրավունքները, և՛ պարտականությունները, և պատասխանատվությունը աշխատանքային ռեժիմի նկատմամբ:

Կապանի N 5 հիմնական դպրոցի Աշակերտական հերթապահությունը թիմային…

Նախարար Լևոն Մկրտչյանի շնորհավորական խոսքը Մարտի 8-ի կապակցությամբ

Մարտի 12, 2018
Պաշտոնական

Կրթության և գիտության ոլորտում աշխատող սիրելի՛ կանայք` դաստիարակներ, ուսուցչուհիներ, դասախոսներ, գիտնականներ, 
Ի սրտե շնորհավորում եմ գարնանային այս գեղեցիկ տոնի` Կանանց միջազգային օրվա առիթով:
Սիրելի՛ մանկավարժներ, դուք եք պատասխանատու կրթության ոլորտում ավանդույթների պահպանմանը զուգընթաց բարեփոխումների իրականացման համար, որի իրագործումը պահանջում է նվիրում և անմնացորդ սեր:
Մանկավարժի աշխատանքով է…

Գարնանային տոն

Մարտի 7, 2018
Օրվա խորհուրդ

 

Սիրով շնորհավորում ենք բոլոր կանանց

գարնանային գեղեցիկ տոների առթիվ:

Ցանկանում ենք առողջություն, երջանկություն,

և բարձր տրամադրություն:

Ապրել միասին, սովորել միասին

Մարտի 7, 2018
Դպրոցական անցուդարձ

          Մարտի 5-ին Կապանի  N 5 հիմնական դպրոցում  ՀՀ  Կրթության զգային ինստիտուտի Կապանի մանաճյուղի մասնագետները և տնօրեն Մագդա Գևորգյանը կատարեցին ներառական կրթության մշտադիտարկում, որի շրջանակում` և՛ դասալսումներ, և՛ կոլեգիալ կառավարման խոհուրդների հետ հանդիպումներ և ուսուցիչների հետ վերլուծական քննարկումներ

          Դպրոցը 2013թվականից իրականացնում է «Ապրել միասին, սովորել միասին, որակյալ ներառական կրթության…

Փետրվարյան եռատոնը Աբովյանի Ա.Վանոյանի անվ.թիվ 6 ավագ դպրոցում

Մարտի 7, 2018
Դպրոցական անցուդարձ

Կան նշանավոր դեմքեր,կան նշանավոր երևույթներ և իրադարձություններ, որոնք մարդուն ուղեկցում են ամբողջ գիտակցական կյանքում. Մարդու կյանքի լավագույն ուղեկիցն է Գիրքը, հայ մարդուն վաղ մանկությունից մինչև խոր ծերություն ուղեկցում ու խրատում են ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի գրվածքները՝ բացելով նրա առջև լուսավոր հեռուներ, և, իհարկե, լեզուն՝ հրաշափառ մայրենին, որի արժևորումը, նրանով…

Վարչապետին է ներկայացվել Գյումրիում խոհարարական դպրոց հիմնելու ծրագիրը

Մարտի 6, 2018
Պաշտոնական

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գլխավոր գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ֆրանսիական Paul Bocuse խոհարարական ինստիտուտի գործադիր փոխնախագահ Հերվ Ֆլյորին, ֆրանսահայ բարերար Րաֆֆի Դերդերյանը և այլք:
Հյուրերը վարչապետ Կարապետյանին են ներկայացրել Գյումրիում խոհարարական դպրոց հիմնելու նախաձեռնությունն ու ծրագրերը, որում ներդրվելու…

ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպել է Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանի հետ

Մարտի 6, 2018
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էին  Լիոնի  փոխքաղաքապետ, Լիոնի մետրոպոլի փոխնախագահ Կարին Դոնին-Սոզին, Լիոնի համալսարանի նախագահ և  CPU փոխնախագահ Կալեդ Բուաբդալլահին, Լիոն 3 համալսարանի նախագահ Ժակ Կոմբիին և պաշտոնատար այլ անձինք: Հանդիպմանը մասնակցել…

Գարուն

Մարտի 6, 2018
Դպրոցական անցուդարձ

Գարունը այնքա'ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե'ս պայծառ է կրկին.
֊Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին...

Մասիս քաղաքի հ.3 հիմնական դպրոցի 9ա դասարանը, դասղեկ՝ Գ. Հակոբյանը և ԴԱԿ՝ Անի Ավագյանը գարնանային ջերմ մթնոլորտ էին ստեղծել դպրոցում դեռ վաղ առավոտից։

Աշակերտները դպրոցի մուտքից ձնծաղիկներով…

ՈՒրասարի հիմնական դպրոցում. «Դասը վարում են աշակերտները 2»

Մարտի 6, 2018
Դպրոցական անցուդարձ

Մարտի 5-ին ՈՒրասարի հիմնական դպրոցի VII-VIII դասարաններում հանրահաշվի դասը սովորականից տարբերվող էր։ Դասը վարում էր VII դասարանի աշակերտուհի Հռիփսիմե Ամիրխանյանը։ VII դասարանում դասի թեման էր «Գծային հավասարումներ»-ը, VIII դասարանում՝ «Մեկ անահայտով գծային հավասարումների և անհավասարումների համակարգեր, համախմբեր»-ը։  VIII դասարանին հանձնարարվեց ամփոփիչ թեմատիկ աշխատանք։ Հռիփսիմե Ամիրխանյանը ներկայացրեց VII դասարանի դասի նպատակը…

ՈՒրասարի հիմնական դպրոցում. «Դասը վարում են աշակերտները 1»

Մարտի 6, 2018
Դպրոցական անցուդարձ

Մարտի 2-ին ՈՒրասարի հիմնական դպրոցում «Դասը վարում են աշակերտները» խորագրով ուսուցչուհու փոխարեն «Խոզն ու ագռավը» թեման վարեց III դասարանի աշակերտուհի Աննա Ջանոյանը: Օգտագործելով T-աձև աղյուսակը՝ աշակերտները բնութագրեցին բնագրի հերոսներին: Ամրապնդեցին լեզվական իմացությունները: Կատարեցին տարբեր առաջադրանքներ՝ եզակի թվով գոյականները դարձնելով հոգնակի, տրված բառերի հոմանիշները գտնելով բնագրից, դասից դուրս գրելով ուղղագրական բառեր…