Ֆրանսիայի մայրաքաղաքում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք Օլիմպիական խաղերին ընդառաջ ներկայացնում ենք Հայաստանի օլիմպիական թիմի անդամներին:
Վազգեն Թևանյան
Եվրոպայի չեմպիոն, ազատ ոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը Փարիզ-2024-ի ուղեգիրը նվաճել է՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալը նվաճելով: Թևանյանը կարիերայում երկրորդ անգամ կմասնակցի Օլիմպիական խաղերին:
- Վազգե՛ն, Փարիզ-2024-ի ուղեգիրը նվաճեցիք անցած աշնանը՝ աշխարհի առաջնության…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդունել է Փարիզի փոխքաղաքապետ, ՀԲԸՄ Ֆրանսիայի գրասենյակի տնօրեն Անուշ Թորանյանին և արվեստի ու մշակույթի հարցերով պատասխանատու Մանոն Զեյդլերին:
Դանիել Դանիելյանը ողջունել է հյուրերին և կարևորել հայ-ֆրանսիական հարաբերությունների կայացումը նաև մշակույթի տարբեր ոլորտներում պատանիների ու երիտասարդների կարողությունների զարգացմամբ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում միջազգային և սփյուռքի հետ համագործակցության զարգացում» ծրագրի «Կրթամշակութային աջակցություն սփյուռքի համայնքներին» միջոցառման շրջանակում հայտարարում է դրամաշնորհային մրցույթ՝ սփյուռքում գործող կրթական կառույցներին կրթամշակութային, գիտահրատարակչական ծրագրեր իրականացնելու նպատակով աջակցություն տրամադրելու նպատակով:
Սփյուռքում գործող կրթամշակութային կառույցների կողմից մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում այսօր մասնակցել է 2023/24 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությանը:
Միջոցառմանը մասնակցել են նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հրաչյա Զաքոյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման…
ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության մասնագետները մշտադիտարկման նպատակով այցելել են Արագածոտնի և Շիրակի մարզերի հուշարձաններ:
Աշխատանքային խումբն այցելել է Արագածոտնի մարզի Գառնահովիտ գյուղի 7-րդ դ. թվագրվող Սբ Գևորգ եկեղեցի, որտեղ ԿԳՄՍ նախարարության և բարերար Համլետ Թադևոսյանի համագործակցությամբ իրականացվում են եկեղեցու վերականգնման աշխատանքներ: Ներկա պահին կատարվում են հուշարձանի տանիքածածկի…
Մեկնարկել է արդեն 5-րդ անգամ անցկացվող «EduArmenia2024» համահայկական գիտակրթական աշխատաժողովը, որի նպատակն է ներկայացնել հանրակրթության ոլորտի բարեփոխումների լավագույն փորձը:
Աշխատաժողովի բացմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՀՀ լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը, ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը, ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, Խ. Աբովյանի…
«Ոսկե ծիրան» Երևանի 21-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում հուլիսի 8-ին Երևանի կինոյի տան մեծ դահլիճում կկայանա Զառա Ջյանի «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով – Ս. Փարաջանով» վավերագրական ֆիլմի հատուկ ցուցադրությունը, որի պատվավոր հյուրերն են ռեժիսորներ Ատոմ Էգոյանը և Տարսեմ Սինգխը։
Ֆիլմն ընդգրկվել է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Տավուշի մարզում ներկա է եղել բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությանն ու հաղթողների պարգևատրմանը։
Նախարարը շնորհավորել է բանակային խաղերի մասնակիցներին՝ երկրորդ տարին անընդմեջ գրանցած արդյունքների առիթով: Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ մեկշաբաթյա մրցումները ցույց են տվել, թե ինչպես են հաստատակամությունը, պայքարի վճռականությունը և…
Շառլ Ազնավուրի 100-ամյակի շրջանակում հուլիսի 9-ին կայանալու է երկու միջոցառում.
Մեկնարկել է գրագիտության ոլորտում ՅՈւՆԵՍԿՕ-ի «Սեժոնգ թագավոր» և «Կոնֆուցիուս» մրցանակների համար հայտերի ընդունումը:
Նշված մրցանակները շնորհվում են գրագիտության խթանման գործում նշանակալի ավանդ ունեցած հաստատություններին, պետական և հասարակական կազմակերպություններին։
Այս տարի մրցանակաբաշխությունն անցկացվելու է «Անցումային փուլում գտնվող աշխարհի համար գրագիտության խթանում» խորագրի ներքո: Անդամ երկրները յուրաքանչյուր մրցանակի համար կարող են ներկայացնել…
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ