ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Անհրաժեշտ է թերթել գիրքը, և նա ինքը կբացի իր գաղտնիքները...

Փետրվարի 20, 2018
Դպրոցական անցուդարձ

Փետրվարի 19-ին Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցում օրը հագեցած էր գրքերի բույրով... Այոˊ, այոˊ, եթե չեք զգացել այդ բույրը, ապա երբեք էլ ուշ չէ, ինչպես հանճարեղ Եղ.Չարենցն էր ասում. «Օ˜, գրքերի աշխարհը տիեզերք է անեզր...»։

Դպրոցի գրադարանավարը՝ տիկին Գրետան, իր սիրած գործի լիարժեք տիրուհին էր այսօր, երբ սիրով ու…

Այց Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ

Փետրվարի 20, 2018
Դպրոցական անցուդարձ

  Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի շրջանակներում XIզ դասարանի աշակերտները (ուսուցչուհի Մ.Հովասափյան) այցելեցին « Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ», որտեղ ծանոթացան Ալ.Թամանյանի կյանքին ու գործունեությանը, ստեղծագործական ժառանգությանը։ Տեղեկություններ ստացան այն ճարտարապետների մասին, ովքեր ներդրում են ունեցել Առաջին Հանրապետության կայացման գործում, մասնակցել են մեր երկրի շինարարությանն ու բարենորոգմանը։

Գրքի նվիրման օր

Փետրվարի 20, 2018
Դպրոցական անցուդարձ

Կապանի   թիվ   11 միջնակարգ դպրոցում 2018թ. փետրվարի 19-ին  նշվեց գրքի նվիրման տոնը և մեկնարկեց թումանյանական շաբաթը: Աշակերտները մեծ ոգևորությամբ արտասանեցին, խոսեցին  գրքի  կարևորության  մասին և դպրոցի գրադարանին նվիրեցին բազմաժանր գրականություն: Նպատակն էր՝  աշակերտների մեջ սերմանել  սեր և հետաքրքրություն դեպի  գրքերի աշխարհ:

Տնօրեն   Ն. Կոստանդյան

Գրքերի աշխարհն անհուն մի տիեզերք է…

Փետրվարի 20, 2018
Դպրոցական անցուդարձ

    Կապանի N 5 հիմնական դպրոցի գրադարանավարներ Գայանե Հարությունյանը և Նորա Ասատրյանը փետրվարի 19-ին կազմակերպել են ցերեկույթ` գիրք նվիրելու օրվա կապակցությամբ:

    Պատահական չէ, որ այն զուգադիպում է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվան, որովհետև երեխաներն աշխարհ են մտնում Թումանյանի 

   հեքիաթներով:

         Այն գիրքն է լավը, որ բացում…

Բաց դաս «2-ի բաժանելիության հայտանիշը»

Փետրվարի 20, 2018
Դպրոցական անցուդարձ

Առանց հատուկ ուշադրության անհնար է իրականացնել ուսուցում… Խաղը, դիդակտիկ նյութերը, ՏՀՏ-ի կիրառումը զարգացնում են երեխայի ուշադրությունը, հետաքրքրությունն ու սերը տվյալ առարկայի նկատմամբ:

Փետրվարի 9-ին IV բ դասարանում բաց դաս էր մաթեմատիկայից, թեման` «2-ի բաժանելիության հայտանիշը»: Դասվար Զ.Նիկողոսյանն աշակերտների ակտիվությունը խթանելու համար կիրառեց հետաքրքիր հնարքներ: Նոր նյութի ամրապնդման ժամանակ սահիկահանդեսի օգնությամբ…

Բաց դաս «Առակս ինչ կցուցանե»

Փետրվարի 20, 2018
Դպրոցական անցուդարձ

Նոր Կյանքի միջն. դպրոցի 5 -րդ  դասարանի աշակերտները «Առակս ինչ կցուցանե» բաց դասին մեծ  խանդավառությամբ  բամականացրին  տարբեր ժողովուրդների առակների հման վրա գրված հետաքրքրաշարժ և ուսանելի  գողտրիկ բեմագիր`երբեմն չափածո առակի բովանդակությունը ներկայացնելով  արձակ շարադրանքով կամ  դեպքերի զարգացմանը տալով այլ  ընթացք։ Աստվածաշնչյան պատգամները ,  առածներն ու ասացվածքները , իմաստուն  մտքերն ու խոհերն…

Մամուլի ասուլիս՝ իրականացված և նախատեսվող աշխատանքների և ներդրումային ծրագրերի վերաբերյալ

Փետրվարի 19, 2018
Պաշտոնական Հարցազրույցներ, ելույթներ

2017թ. իրականացված և այս տարի նախատեսվող հիմնական աշխատանքների և ներդրումային ծրագրերի վերաբերյալ ասուլիսին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նախ շնորհակալություն է հայտնել լրատվամիջոցներին՝ կրթության և գիտության ոլորտի հանդեպ ունեցած հետաքրքրության և ողջ տարվա ընթացքում ԶԼՄ-ների հետ համագործակցության համար: «Մամուլի հրապարակումները, «Թեժ գիծը», հասարակական կազմակերպությունների կողմից անընդհատ բարձրացված հարցադրումներն…

«Ընտանիք» կենտրոն. «Մեր լեզվի մոգը» խորագրով գրական ցերեկույթ՝ նվիրված Վահան Տերյանի 133-ամյակին

Փետրվարի 19, 2018
Լուրեր կազմակերպություններից

Փետրվարի 15-ին ԿԳՆ «Ընտանիք» կենտրոն մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում անցկացվեց Վահան Տերյանի 133-ամյակին նվիրված «Մեր լեզվի մոգը» խորագրով գրական ցերեկույթ՝ կենտրոնի ուլունքագործության, մեքենայով ասեղնագործության և երգարվեստի խմբակների սաների մասնակցությամբ:

Միջոցառման նպատակն էր գնահատել մեծն բանաստեղծի ավանդը հայ գրականության ժառանգության մեջ, սաներին ծանոթացնել Տերյանի կյանքին ու գործունեությանը, հաղորդակից դարձնել բանաստեղծի հուզառատ և…

«Հայրենի՛ք, ես մի զարկն եմ քո բազկի»

Փետրվարի 19, 2018
Դպրոցական անցուդարձ

Փոտրվարի 16-ին Կապանի N13 հիմնական դպրոցի IIIա դասարանի դասվար Լարիսա Խաչատրյանն անցկացրեց բաց դաս` «Հայրենի՛ք, ես մի զարկն եմ քո բազկի» թեմայի ամփոփում: 
Դասի նպատակը`

  • աշակերտները կարողանան ամփոփել թեման` բնութագրելով, համեմատելով հերոսներին և վերլուծել նրանց արարքները,
  • իմանան ՀՀ պետական խորհրդանիշերը,
  • գիտակցեն մայրենի լեզվի, մշակույթի, պատմության և ազգային այլ…

Ուսուցողական դաս Լճաշենի միջնակարգ դպրոցում

Փետրվարի 19, 2018
Դպրոցական անցուդարձ

Լճաշենի   Աշոտ-Տեր   Գրիգորյանի  անվան   միջնակարգ  դպրոցում  տեղի   ունեցավ  բաց  դաս  «Պատիվը՝  կյանքից   վեր»  խորագրով՝   նվիրված  հայոց  Արտավազդ  2-րդ  արքայի  կյանքին  ու  գործունեությանը:

«Հայոց  պատմություն»  առարկայի   ուսուցչուհի  Լ.Հովհաննիսյանը  կարճ  զրույցով նշեց,որ հայոց արքաները մեզ տվել են ապրելու  և  հայրենիքը  պահպանելու  իրավունք:

Ամփոփիչ   դասի  ընթացքում  աշակերտները  նկարագրեցին  Հայաստանում և Առաջավոր  Ասիայում  տիրող …