ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Բարեկենդանի (Масленица) տոնակատարություն

Փետրվարի 19, 2018
Դպրոցական անցուդարձ

Փետրվարի 14-ին Կապանի թիվ 2 ավագ դպրոցի 10-գ դասարանը հրավիրել էր բոլոր աակերտներին մասնակցելու ռուսական Բարեկենդանի (Масленица) տոնակատարությանը՝ ֆլեշմոբի ձևաչափով։ Նպատակներն էին․ընդլայնել աակերտների մտահորիզոնը, ծանոթացնելով ռուսական մշակույթին, մասնավորապես նրանց ամենասիրված տոնի միջոցով; ճանաչելի դարձնել տոնին՝ իր ավանդույթներով, ծիսակարգով, խաղերով և համեղ ուտեստներով; նպաստել ռուսաց լեզվի իմացության կատարելագործմանը։

Ստեղծված էր հաճելի…

Գիրք նվիրելու օր

Փետրվարի 19, 2018
Օրվա խորհուրդ

Փետրվարի 19-ը՝ հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Հայաստանում նշվում է որպես «Գիրք նվիրելու օր»։

Այց զորամաս

Փետրվարի 16, 2018
Դպրոցական անցուդարձ

Փետրվարի 15-ին Կապանի N13 հիմնական դպրոցի աշակերտական խորհրդի անդամները համաձայն N զորամասի հետ համատեղ պլանի, ԴԱԿ Ռիմա Մկրտչյանի նախաձեռնությամբ այցելեցին դպրոցին կից զորամաս: Զորամասում սաներն արժանացան ջերմ ընդունելության, ծանոթացան տանկերի, հմմ- ների ևՀՕՊ- տեխնիկային, ինչպես նաև զինվորների կենցաղին: Զինվորների հետ միասին կատարեցին շրջայց, որից հետո հանձնեցին աշակերտների կողմից պատրաստված նվերները:

Հայաստանի 6 դպրոցներում ձևավորվել են անգլերեն լեզվի ակումբներ

Փետրվարի 16, 2018
Պաշտոնական

Ավարտվել է անգլերեն լեզվի ուսուցման ակումբների ձևավորման ծրագիրը, որն իրականացվում էր ՀՀ կառավարության հանրակրթական ուսումնական հաստատություններում օտար լեզուների զարգացման համատեքստում Բրիտանական խորհրդի կողմից՝ Միացյալ Թագավորության Կառավարության հովանավորությամբ «Փոփոխության սերունդ» կրթական նախաձեռնության շրջանակում: ՀՀ ԿԳՆ առաջարկությամբ տարբեր համայնքներում ընտրված թվով 6 դպրոցներում բացվել են անգլերեն լեզվի պարապմունքների ակումբներ՝ նախատեսված 9-16 տարեկան երեխաների…

Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը

Փետրվարի 16, 2018
Պաշտոնական

Կից ներկայացված է

Հայաստանի  Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը:

Դաստիարակության դրական մոտեցումներ

Փետրվարի 15, 2018
Դպրոցական անցուդարձ

Փետրվարի 13-ին Կապանի N13 հիմնական դպրոցում կայացավ ԾԽ սեմինար-պարապմունք «Դաստիարակության դրական մոտեցումներ» ծրագրի շրջանակներում: /Դասընթացավար Ռոզա Թևանյան/ 

Թեման՝ Երեխաների իրավունքների չորս հիմնական խմբերը:

Երեխաների պարտականությունները
Հասկանալ և տարբերակել.
ա/ Երեխաների իրավունքներն ու պարտականությունները տարբեր իրավիճակներում :
բ/ Երեխայի իրավունքների ընդհանուր սկզբունքները:

Սեմինարի նպատակն էր երեխայի հիմնարար իրավունքների…

ԿԱԻ-ն ներկայացնում է նոր տեսադասերի շարքը՝ հայոց լեզվից և գրականությունից

Փետրվարի 15, 2018
ՏՀՏ նորություններ

Սկսում ենք հայերենի քերականության ուսուցումը տեսադասերով: Նախ ուսումնասիրելու ենք ձևաբանության բաժինը՝ առանձին-առանձին անդրադառնալով խոսքի մասերին, այնուհետև կանցնենք քերականության մյուս բաժիններին:

Մեր տեսադասերը պատրաստել ենք հանրության լայն շրջանակների համար: Դրանք կարող են օգտակար լինել նախ և առաջ հանրակրթական դպրոցի սովորողներին, ուսուցիչները կարող են կիրառել համապատասխան թեմաներն ուսուցանելիս:

Տեսադասերը կարող են օգտակար…

Նոր Հաճնի արվեստի դպրոցը ճանաչվել է լավագույնը

Փետրվարի 14, 2018
Պաշտոնական

ՌԴ Մանկական և պատանեկան ստեղծագործության զարգացման հիմնադրամի կողմից կազմակերպված «Սպիտակ ագռավ-2017» մանկական և պատանեկան գեղարվեստական ստեղծագործությունների 4-րդ միջազգային ցուցահանդես-մրցույթում Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Հաճնի արվեստի դպրոցը արժանացել  է «ավագույն արտասահմանյան դպրոց» մրցանակի:

 ՀՀ կրթության և գիտության նախարար Մանուկ  Մկրտչյանը, շնորհավորելով հայ աշակերտներին արձանագրած հաջողությունների առթիվ,  Նոր Հաճնի արվեստի դպրոցի…

Քննարկվել են բարձրագույն կրթության մասին օրինագծի ներառականությանն առնչվող հարցեր

Փետրվարի 14, 2018
Պաշտոնական

Շրջանառության մեջ գտնվող «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի ներառականությունը քննարկելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը հանդիպում է ունեցել «Դիսըբիլիթի ինֆո» ՀԿ նախագահ, Երևանի ավագանու անդամ Զարուհի  Բաթոյանի, «Լռության ձայն» ՀԿ նախագահ Արտաշես Հովհաննիսյանի և հաշմանդամություն ունեցող մի խումբ այլ անձանց հետ, ովքեր նախագծի լրամշակման վերաբերյալ…