ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Օրվա խորհրդ. Տեառնընդառաջ

Փետրվարի 14, 2018
Դպրոցական անցուդարձ

Տեառնընդառաջի տոնը Հայ Առաքելական եկեղեցին համարում է տերունական տոն, քանի որ այն քառասուն օրական Հիսուսին տաճար բերելու հիշատակությունն է: Տեառնընդառաջ նշանակում է Տիրոջն ընդառաջ գնալ կամ Տիրոջն ընդառաջ դուրս գալ: Ժողովրդի մեջ օգտագործելի են նաև տոնի «Տերնդեզ» կամ «Տրնդեզ» անվանումները:

Մասիս քաղաքի հ3 հիմնական դպրոցում արդեն ավանդույթ է դարձել Տեառնընդառաջ…

Տյառնընդառաջի տոն

Փետրվարի 14, 2018
Դպրոցական անցուդարձ

Երևանի հ. 75 հիմնական դպրոցում փետրվարի 13-ին  տեղի ունեցավ Տյառնընդառաջի տոնին նվիրված համադպրոցական միջոցառում, որին մասնակցում էին V-IX դասարանի աշակերտները: Միջոցառման մեկնարկը տրվեց խարույկի վառումով, ապա ներկայացվեց տոնի խորհուրդն ու նշանակությունը, որին հաջորդեցին երգն ու պարը, հարսանեկան զույգի գովերգումն ու կրակի վրայից թռչելը: Տոնն իր ամբողջության մեջ էր առել բոլորին…

Նախարարը պարգևատրեց 2017թվականի 41 լավագույն ուսանողներին

Փետրվարի 13, 2018
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Երևանի պետական համալսարանում մասնակցել է «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությանը:

 Ուսանողներին ուղղված ողջույնի խոսքում նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ  ավանդական դարձած «Լավագույն ուսանող» մրցույթը տարին ամփոփելու յուրօրինակ տարբերակ է. «Կրթության համար միակ չափման միավորը չի կարող գիտելիքը լինել: Լավագույն մասնագետին…

Քննարկվել են հանրակրթության ոլորտի բարեփոխումների ծրագրերը

Փետրվարի 13, 2018
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Համաշխարհային բանկի կրթության թիմի ներկայացուցիչների՝ Մարգո Ա. Հոֆթջիզերի, Նինո Կուտատելաձեի, Հաննա Ալասուտարիի, Անուշ Շահվերդյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԲ աջակցությամբ իրականցվող և առաջիկայում նախատեսվող կրթական ծրագրերը: Նշելով, որ Համաշխարհային բանկը եղել է Հայաստանում կրթական բարեփոխումների …

ՀԱՊՀ-ում բացվել է Տեխնոլոգիական ինովացիոն հարթակ

Փետրվարի 12, 2018
Պաշտոնական

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում այսօր տեղի է ունեցել «Տեխնոլոգիական ինովացիոն հարթակի» բացման արարողությունը, որին ներկա է  գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։  Նախարարը շրջել է կենտրոնում և ծանոթացել դրա հնարավորություններին: Լևոն Մկրտչյանի խոսքով՝ ծրագիրն իրականացվել է ԿԳ նախարարության Կրթական ծրագրերի կենտրոնի կողմից՝ Համաշխարհային բանկի հետ համատեղ: «Սա Պոլիտեխնիկի…

Նախագահն այցելել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան

Փետրվարի 9, 2018
Պաշտոնական

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան` մասնակցել բուհի հիմնադրման 95-ամյակի կապակցությամբ կազմակերպված հոբելյանական միջոցառմանը: Կրթության և գիտության բնագավառներում ունեցած վաստակի, ինչպես նաև բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Հանրապետության Նախագահը համալսարանի մի խումբ աշխատակիցների բուհի հոբելյանի առթիվ պետական բարձր պարգևներ է հանձնել, շնորհել նաև վաստակավոր…

Հայաստանում դուալ ՄԿՈՒ համակարգի պիլոտավորումը շարունակվում է

Փետրվարի 9, 2018
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) «Մասնավոր հատվածի զարգացում և ՄԿՈՒ›› (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի աջակցությամբ, փետրվարի 6-7-ին մեկնարկել է դուալ ՄԿՈՒ համակարգի պիլոտավորման գործընթացը Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջում: Քոլեջում համակարգը կփորձարկվի «Ավտոմոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում›› և «Զբոսաշրջություն›› մասնագիտությունների գծով:

Միջոցառմանը ներկա ՀՀ կրթության և…

Լոռու տարածաշրջանային պետական քոլեջում կներդրվի դուալ կրթության համակարգ

Փետրվարի 9, 2018
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարության, Լոռու մարզպետարանի, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և «Գերմանական համագործակցություն» կազմակերպությունների նախաձեռնությամբ անցկացվել է «Ճշգրիտ ճարտարագիտությունը տարածաշրջանային զարգացման համար» հանդիպում-քննարկում՝ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Քննարկմանը ներկա էին ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Թադևոսյանը, ԿԳ նախարարության նախնական/արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը, Գերմանիայի միջազգային…

Անգլերենի ևս մեկ ակումբ՝ Արարատի դպրոցում

Փետրվարի 9, 2018
Պաշտոնական

Արարատի մարզի Արարատ քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցում բացվել է անգլերեն լեզվի ուսուցման ակումբ, որը հերթականն է Միացյալ Թագավորության Կառավարության հովանավորությամբ Բրիտանական խորհրդի կողմից իրականացվող «Փոփոխության սերունդ» կրթական նախաձեռնության շրջանակում: Նախորդ տարվանից ՀՀ ԿԳՆ առաջարկությամբ մեկնարկած ծրագրով Հայաստանի վեց համայնքներում՝ Սևան, Վանաձոր, Հրազդան, Արարատ, Աշտարակ և Երևան հիմնադրվել են անգլերենի…

Մենք քեզ ճանաչում ենք, Ֆրանկոֆոնիա

Փետրվարի 9, 2018
Դպրոցական անցուդարձ

       Կապանի N5 հիմնական դպրոցում շարունակվում են աշխատանքները Հայաստանի Հանրապետությունում կայանալիք Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթաժողովիհ ընդառաջ:

        Այսօր` փետրվարի 9-ին, հրապարակվեց «Ֆրանկոֆոնիան հայոց լեզվով» պատի թերթերի ցուցահանդեսը, որին մասնակցեցին 5-ից 9-րդ բոլոր դասարանները: Ողջ հավաքածուն լուսաբանում է ֆրանսախոս երկրների և Հայաստանի համագործակցությունը, հավասարությունը և փոխլրացման միտումները:

 …