ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Բազմակողմ համագործակցության արդյունքում համայնքն ունի բարեկարգ մարզադաշտ

Փետրվարի 9, 2018
Լուրեր կազմակերպություններից

Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ԻՄՓԱՔԹ ավագ ակումբն արդեն 4-րդ տարին է ինչ համայնքում համախմբել է երեխաներին՝ ընձեռելով հնարավորություն զարգացնելու իրենց կարողություններն ու հարստացնելու գիտելիքները ակտիվ քաղաքացիության, առաջնության և այլ ոլորտներում, որոնք գործնականում կիրառում են համայնքային ծառայության ուսումնական ծրագրեր իրականացնելիս:

Համայնքում ակումբն իրականացրել է մի քանի նախագծեր, սակայն այս մի ծրագիրը…

Մեր մեծերը - Վահան Թեքեյան 140-ամյակ

Փետրվարի 8, 2018
Դպրոցական անցուդարձ

Լրացավ սփյուքահայ բանաստեղծ Վահան Թեքեյանի 140-ամյակը: Նա իր գիտակից կյանքի գրեթե բոլոր տարիներին տարագիր եղավ, հայրենիքի կարոտը սրտում, տարագիր հայությանը ծառայեց գրչով ու գործով, եղավ ազգային հասարակական գործիչ, իր` հայի սիրտը բացեց իր բանաստեղծություններում:

Ցավոք, դպրոցական դասագրքերում նրա մասին ոչինչ չի նշվում:

Ինչպես միշտ, այս անգամ էլ, «Մեր մեծերը» ծրագրի…

Մարզային օրագիր. անգլերենի ակումբներ` ուսուցման որակի բարձրացմանը միտված

Փետրվարի 7, 2018
Պաշտոնական

ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի թիվ 8 հիմնական դպրոցում տեղի է ունեցել Միացյալ Թագավորության Կառավարության հովանավորությամբ և Բրիտանական խորհրդի կողմից իրականացվելիք «Փոփոխության սերունդ» կրթական ծրագրի շրջանակներում ստեղծված անգլերենի ակումբի պաշտոնական բացման արարողությանը, որին ներկա են գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը, Կոտայքի մարզպետարանի…

Փետրվարի 6-ին մեկնարկեց «Ապահով համացանց 2018» ծրագիրը

Փետրվարի 7, 2018
Դպրոցական անցուդարձ Լուրեր կազմակերպություններից

Փետրվարի 6-ին Կոտայքի մարզի Ֆանտանի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ բաց դաս-միջոցառում՝ նվիրված Ապահով Համացանցի միջազգային օրվան։ Այն կազմակերպել էր ինֆորմատիկայի ուսուցիչ Գ․ Կոստանդյանը։ Միջոցառմանը ներկա էին Ապահով համացանց Հայաստան ծրագրի տնօրեն, Մեդիակրթության կենտրոնի տնօրեն, Ինտերնետ հանրության խորհրդի անդամ Հայկազ Բաղյանը, Ապահով համացանց ծրագրի համակարգող, Մեդիակրթության կենտրոնի փոխտնօրեն Նարինե Խաչատրյանը, Ucom ընկերության…

Մարզային օրագիր. Ձեռնարկատիրական կրթության տարրեր տարրական դպրոցում

Փետրվարի 7, 2018
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Կոտայքի մարզ այցի ընթացքում Արգելի միջնակարգ դպրոցում ներկա է գտնվել ձեռնարկատիրական կրթության տարրերի ներդրմամբ «Տեխնոլոգիա» առարկայի դասին: Նախարարը ծանոթացել է կրթական ծրագրի մանրամասներին, զրուցել ուսուցիչների և աշակերտների հետ: 2-րդ դասարանի աշակերտները ներկայացրել են «Տեխնոլոգիա» առարկայի ժամին իրենց իսկ ձեռքերով պատրաստած աշխատանքները, որոնց մի…

Շնորհավո՛ր տոնդ, հայոց բանակ

Փետրվարի 7, 2018
Դպրոցական անցուդարձ

Հունվարի 31-ին Վանաձորի Ղ. Ալիշանի անվան N 27 հիմն. դպրոցում տեղի ունեցավ համադպրոցական միջոցառում՝ նվիրված հայոց բանակի 26-ամյակին, որը կրում էր «Շնորհավո՛ր տոնդ, հայոց բանակ» խորագիրը: Միջոցառման նախաձեռնությունը պատկանում էր մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ Սյուզաննա Մալումյանին և ԴԱԿ Հայարփի Սարգսյանին: 

Տնօրեն՝ Գ. Քարհանյանը շնորհավորեց դպրոցի ուսուցիչներին, աշակերտներին հայոց…

Կայացել է հայ-իրանական hամատեղ կոմիտեի անդրանիկ նիստը

Փետրվարի 7, 2018
Պաշտոնական

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարության միջև գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի շրջանակում Թեհրանում տեղի է ունեցել հայ-իրանական hամատեղ կոմիտեի անդրանիկ նիստը, որը գլխավորել են ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը և ԻԻՀ միջազգային գործերում գիտության նախարարի…

Մասնագիտական կողմնորոշման դասընթացներ

Փետրվարի 6, 2018
Դպրոցական անցուդարձ

Փետրվարի 2-ին Կապանի N 13 հիմնական դպրոցի 8-րդ դասարաններում անցկացվեցին մասնագիտական կողմնորոշման դասընթացներ:

8-րդ Ա դասարանում մասնագիտական կողմնորոշում  ծրագրի շրջանակներում կայացավ հերթական սեմինարը` «Ես և ժամանակը» խորագրով, որի նպատակն էր սովորողներին ժամանակի մեջ կողմնորոշվելու, սեփական գործողությունները հաջողությամբ պլանավորելու կարողությունների ձևավորումը:
Խնդիրները
1. Ձևավորել ժամանակի մեջ կողմնորոշվելու կարողություններ,

Քննարկվել են բուհերի դասակարգման և հաշվետվողականության մոդելներ

Փետրվարի 6, 2018
Պաշտոնական

Հայաստանում բարձրագույն կրթության բարեփոխումներին նվիրված հերթական աշխատաժողովն է տեղի ունեցել  Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակում: Աշխատանքային  քննարկմանը  մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը, Հայաստանի բուհերի ներկայացուցիչներ և միջազգային փորձագետներ:

Կարևորելով քննարկումը՝ ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանն ընդգծել է, որ «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծն առաջիկայում…

Լևոն Մկրտչյանն ընդունել է Լիբանանի դեսպանին

Փետրվարի 5, 2018
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության  նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերին:
Ողջունելով հյուրին՝ Լևոն Մկրտչյանն ընդգծել է, որ բարեկամ Լիբանանը մշտապես եղել է  հայկական սփյուռքի  կարևորագույն կենտրոններից մեկը, որտեղ իր ծանրակշիռ տեղն ունի կրթական հաստատություններից՝ Բեյրութի Հայկազյան համալսարանը: 
ՀՀ ԿԳ նախարարը և…