ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Պատվով ու փառքով պահենք մեր հայրենիքը

Փետրվարի 2, 2018
Դպրոցական անցուդարձ

Հունվարի 30-ին Երևանի հ. 75 հիմնական դպրոցը շնչում էր ռազմահայրենասիրական ոգով: Բեմում V-VIII դասարանի աշակերտներն էին, դահլիճում՝ տնօրենությունը, ուսուցչական-ծնողական համակազմն ու աշակերտները: Միջոցառումն սկսվեց տերունական աղոթքով, ապա՝ էջ առ էջ բացվեց ու ցոլացավ հայոց բանակի հիմնադրումը, կարևորվեց նրա դերն ու նշանակությունը ազգապահպանման գործում, հնչեցին ոգեշունչ երգեր ու պարեր, հայրենասիրական բանաստեղծություններ…

«Կա՛նչ... ոգու, մտքի, հաղթանակի». «Ընտանիք» կենտրոն և Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան

Փետրվարի 2, 2018
Լուրեր կազմակերպություններից

«Հայրենիքի համար ապրում և մեռնում է միայն ոգու մարդը»:
Գարեգին Նժդեհ

Հունվարի 29-ին ԿԳՆ Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանը «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի հետ համատեղ կազմակերպել էր «Կա՛նչ... ոգու, մտքի, հաղթանակի» խորագրով միջոցառում՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 26 ամյակին:

Միջոցառման նպատակն էր արժևորել Հայոց բանակի դերը՝ որպես պետականության…

Մենք՝ միջազգային մրցույթի հաղթող

Փետրվարի 2, 2018
Դպրոցական անցուդարձ

«Փոքրիկ Իշխան» կրթահամալիրն իր ակտիվությամբ, նորանոր գաղափարներով ու աշխատասիրությամբ մշտապես աչքի է ընկնում տարբեր մրցույթներում և նախագծերում․ այդ են վկայում բազում հաջողություններն ու իրականացված նախագծերը, որոնք կրթահամալիրի անբաժան մասն են կազմում։

Այս անգամ կրթահամալիրն իր մասնակցությունն ունեցավ Գյոթեի անվան ինստիտուտի «Դպրոցը հանուն շրջական միջավայրի» աշակերտական միջազգային մրցույթին՝ ներկայանալով իր «Ավելի…

Ամփոփվել են Հովհ. Այվազովսկու 200-ամյակին նվիրված դպրոցական աշխատանքների մրցույթի արդյունքները

Փետրվարի 2, 2018
Մշակութային լուրեր

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության նախաձեռնությամբ Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում անցկացվել է դպրոցականների նկարչական աշխատանքների ցուցահանդես-մրցույթ:

Հայաստանի ազգային պատկերասրահում կազմակերպված մրցանակաբաշխությանը ներկա Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, շնորհավորելով աշակերտներին, ընդգծել է արվեստի և հատկապես Այվազովսկու ստեղծագործությունների նկատմամբ հետաքրքրության մեծացման և գեղագիտական դաստիարակության կարևորությունը: 
Մրցույթի դպրոցական և քաղաքային…

«Հայկական կրթական միջավայր» պորտալի աշխատանքը հունվար ամսին

Փետրվարի 1, 2018
ՏՀՏ նորություններ

«Հայկական կրթական միջավայր» պորտալն ու  հիմնական ենթակայքերը («Հայկական կրթական ֆորումը»«Պաշարների շտեմարան»«Ուսուցման ինտերակտիվ տեխնոլոգիաներ» կայքերը, «Հեռավար ուսուցում» համակարգը) 2018 թվականի հունվար ամսին ունեցել են ավելի քան 887,500 էջի դիտում և շուրջ 62,000 այցելու: Յուրաքանչյուր այցելության միջին տևողությունը եղել է 5.2 րոպե:

Բացի Հայաստանից կայքն ունեցել է այցելուներ նաև ՌԴ-ից,…

Մեր խնդիրը ժամանակակից, լավ կրթական համակարգ ունենալն է. Կարեն Կարապետյանն այցելել է Կրթության և գիտության նախարարություն

Հունվարի 31, 2018
Պաշտոնական

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ կրթության և գիտության նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին ու 2018 թ. անելիքներին: 

ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը զեկուցել է, որ նախարարության գործունեությունն ուղղված է եղել կրթության որակի և մատչելիության բարելավմանը` համակարգի բովանդակային և մեթոդների արդիականացման, իրավական դաշտի ամրապնդման ու…

Խոնարհվում ենք քո առջև, հայ զինվոր

Հունվարի 31, 2018
Դպրոցական անցուդարձ

Դու խիզախ ես, անվախ, հպարտ ու գիտուն: 
Դու մեր այսօրվա սահմանն ես, վաղվա` երկրի տերը: Այս դժվար օրերին դու կանգնեցիր ոխերիմ ու անարգ թշնամու առաջ, կանգնեցիր անսասան, հպարտ ու աներկբա: Քո կողքին են ավագ ընկերդ, դասախոսդ ու ուսուցիչդ, հայրդ ու հորեղբայրդ: Մենք միասին ենք, մենք հզոր ենք, մենք պայքարում…

Մասնագիտական կողմնորոշում

Հունվարի 31, 2018
Դպրոցական անցուդարձ

Կապանի N13 հիմնական դպրոցի IX դասարանում 26.01.2018թ. կայացավ «Մասնագիտական կողմնորոշում» թեմայով դասընթաց:
/Դասընթացավար ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան/

Թեման «Լավագույն մոտիվը» 
Վարժություն «Մասնագիտություն նշված տառով»

Նպատակը.
• Օգնել մասնակիցներին գործնականում հասկանալ մասնագիտության ընտրության իրենց մոտիվը:
• Մասնակիցների՝ մասնագիտության աշխարհի մասին գիտելիքների ընդլայնումն է կամ մասնագիտությունների մասին…

«Բանակը մեր տունն է, մեր բերդ-ամրոցը» (Վանաձորի հ.23 հիմնական դպրոց)

Հունվարի 30, 2018
Դպրոցական անցուդարձ

Մեր երկրի անկախության, սահմանների անառիկության, կայուն զարգացման գլխավոր երաշխավորն ու պաշտպանը հայոց բանակն է, մե'ր բանակը, որի յուրաքանչյուր զինվորն այս հինավուրց հողի կենսական ուժով է սնվում, ամրանում, առնականանում է հաղթանակած հայ հայրերի անկոտրում ոգով ու պաշտպանվում հայ մայրերի մշտարթուն աղոթքով: Սահմանը հսկող քաջը հստակ գիտակցում է իր առաքելությունը և զգում…

«Բանակը մեր տունն է, մեր բերդ-ամրոցը» (Կապանի հ.13 հիմնական դպրոց)

Հունվարի 30, 2018
Դպրոցական անցուդարձ

29.01.2018թ. Կապանի N13 հիմնական դպրոցում տեղի ունեցավ Հայոց բանակի 26-ամյակին նվիրված միջոցառում,որը հանդիսատեսի դատին հանձնեցին IVբ դասարանի սաները «Բանակը մեր տունն է, մեր բերդ-ամրոցը» խորագրով: /Դասվար Անի Ավետիսյան/

Աշակերտները հայոց բանակին նվիրված կատարումներով շնորհավորեցին ՀՀ զինված ուժերի կազմավորման 26-րդ տարեդարձը՝ օրվա խորհուրդն ամբողջացնելով Մայր Հայաստանի հավաքական կերպարով ու հաղթական տրամադրությամբ: