ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Սպորտային լուրեր

Հայաստանի բասկետբոլի հավաքականը Ռեքս Քալամյանի գլխավորությամբ նախապատրաստվում է փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը

Հունիսի 15, 2022
Սպորտային լուրեր

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը սկսել է մարզումները ամերիկահայ անվանի մասնագետ Ռեքս Քալամյանի գլխավորությամբ: Մեր թիմը Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում

նախապատրաստվում է հունիսի 23-26-ը Երևանում կայանալիք SADA CUP միջազգային մրցաշարին, ինչպես նաև փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը, որը կանցկացվի հունիսի 28-ից հուլիսի 3-ը Մալթայում:

Ռեքս Կալամյանի գլխավորությամբ թիմն այսօր երկրորդ մարզումն…

Ըմբիշ Հայկ Լյուդվիգյանը դարձել է Եվրոպայի պատանեկան առաջնության փոխչեմպիոն

Հունիսի 15, 2022
Սպորտային լուրեր

Հունահռոմեական ոճի ըմբիշ Հայկ Լյուդվիգյանը Բուխարեստում ընթացող Եվրոպայի պատանիների առաջնությունում դարձել է արծաթե մեդալակիր: 55 կգ քաշայինների եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչն եզրափակիչ գոտեմարտում պարտություն է կրել և բավարարվել արծաթե մեդալով:

Լյուդվիգյանը պատանիների ԵԱ-ում, նախքան եզրափակիչ հասնելը, անցկացրել է 3 հաղթական գոտեմարտ՝ առավելության հասնելով լեհ, շվեդ և թուրք մրցակիցների նկատմամբ:

Հայաստանի մյուս…

Ազատ ոճային ըմբիշները 4 մեդալ են նվաճել Իրանում կայացած «Թախթիի գավաթ» մրցաշարում

Հունիսի 14, 2022
Սպորտային լուրեր

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը 1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ է նվաճել Իրանի Իսլամական Հանրապետությունում անցկացված «Թախթիի գավաթ» միջազգային հեղինակավոր մրցաշարում:

Չեմպիոնի կոչումը նվաճել է 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը, որը ծնկի վիրահատությունից 6 ամիս անց առաջին անգամ էր մրցաշարի մասնակցում: Եզրափակիչ գոտեմարտում Թևանյանը մրցել է իրանցի…

Կառավարության աջակցությամբ մարզահամերգային համալիրում տեղադրվել է միջազգային չափանիշներին համապատասխան խաղային մարզաձևերի մանրահատակ

Հունիսի 13, 2022
Սպորտային լուրեր

ՀՀ կառավարության աջակցությամբ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղադրվել է խաղային մարզաձևերի համար նախատեսված մանրահատակ:

Գերմանական բարձրորակ մանրահատակի տեղադրման աշխատանքներին տեղում հետևել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և խաղային մարզաձևերի ՀՀ ֆեդերացիաների ներկայացուցիչները: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրինության և խաղային մարզաձևերի՝ ֆուտբոլի, բասկետբոլի և վոլեյբոլի ֆեդերացիաների ներկայացուցիչների…

Հայաստանի աթլետիկայի հավաքականը 4 մեդալ է նվաճել Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում

Հունիսի 13, 2022
Սպորտային լուրեր

Հայաստանի աթլետիկայի հավաքականը 2 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ է նվաճել Մալթայում հունիսի 9-ից 12-ն անցկացված Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում:

Տղամարդկանց պայքարում ոսկե մեդալակիր է դարձել կապանցի Գոռ Բեգլարյանը՝ հեռացատկում գրանցելով լավագույն՝ 7 մ. 59 սմ արդյունք: 800 մ վազքում էլ Երվանդ Մկրտչյանը 1:50.79 արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր:

Կանանց պայքարում չեմպիոնի կոչումը…

Ազատ և հունահռոմեական ոճի պատանի ըմբիշները Բուխարեստում մասնակցելու են Եվրոպայի առաջնությանը

Հունիսի 13, 2022
Սպորտային լուրեր

Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբիշները Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում հունիսի 13-19-ը մասնակցելու են Եվրոպայի պատանեկան առաջնությանը:

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականի կազմում մրցավայր կմեկնեն 10 ըմբիշներ՝ Սամվել Խաչատրյան (45 կգ), Տիգրան Գալստյան (48 կգ), Ալեքս Մարգարյան (51 կգ), Հայկ Լյուդվիգյան (55 կգ), Գասպար Տերտերյան (60 կգ), Վահե Հովհաննիսյան (65…

Կարեն Գիլոյանը Լոզանում մասնակցել է WADA-ի ամենամյա սիմպոզիումին

Հունիսի 13, 2022
Սպորտային լուրեր

Աշխատանքային այցով Շվեյցարիայում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Լոզանում մասնակցել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) ամենամյա սիմպոզիումին:

Այցի շրջանակում Կարեն Գիլոյանն աշխատանքային հանդիպումներ է ունեցել նաև WADA-ի նախագահ Վիթոլդ Բանկայի, տնօրեն Թոմ Մեյի, աշխատակազմի ղեկավար Ֆրեդերիկ Դոնզեի և պաշտոնատար այլ անձանց հետ:

Նախարարի տեղակալի…

Շախմատի տանն ընթանում է Կարեն Ասրյանի 13-րդ հուշամրցաշարը

Հունիսի 10, 2022
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հունիսի 9-ին այցելել է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն՝ հետևելու Կարեն Ասրյանի 13-րդ հուշամրցաշարի 3-րդ տուրի պարտիաներին:

Հուշամրցաշարին 8 երկրի շուրջ 100 շախմատիստ է մասնակցում: Ռուսաստանցի շախմատիստները հանդես են գալիս ՖԻԴԵ-ի դրոշի ներքո:

Մասնակիցներից 9-ը գրոսմայստերներ են: Ամենաբարձր անհատական վարկանիշն…

Կարեն Գիլոյանը կգործուղվի Շվեյցարիա

Հունիսի 10, 2022
Սպորտային լուրեր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հունիսի 10-ից 12-ը կգործուղվի Շվեյցարիայի Համադաշնություն:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը Լոզանում կմասնակցի Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) ամենամյա սիմպոզիումին:

Այցի շրջանակում Կարեն Գիլոյանը նաև աշխատանքային հանդիպումներ կունենա WADA-ի նախագահ Վիտոլդ Բանկայի, գլխավոր քարտուղար Ֆրեդերիկ Դոնզեի, Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կառլոս Ռոյի և…

Փոփոխվել է մարզիչների վարձատրության կարգը

Հունիսի 9, 2022
Պաշտոնական Սպորտային լուրեր

ՀՀ կառավարության՝ այսօր կայացած նիստում հավանության է արժանացել հավաքականի թիմերի մարզիչների վարձատրության կարգում փոփոխություն կատարելու նախագիծը:

Նախագիծը մշակել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ պայմանավորված մարզիչների վարձատրման իրավահարաբերությունների կարգավորումները հստակեցնելու անհրաժեշտությամբ:

Նոր իրավակարգավորմամբ վարձատրություն կստանան Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի այն գլխավոր և ավագ մարզիչները, ովքեր ՀՀ հավաքականների ուսումնամարզական…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին: