ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Սպորտային լուրեր

Հայաստանն այսօր 3 ներկայացուցիչ կունենա Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում

Մայիսի 25, 2022
Սպորտային լուրեր

Եվրոպայի բռնցքամարտի առաջնության մրցումային 3-րդ օրը Հայաստանը 3 ներկայացուցիչ կունենա:

ԵԱ-ում իր երկրորդ մենամարտը կանցկացնի 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը՝ ցերեկային մրցահերթում մրցելով գերմանացի Քևին Շումանի հետ: Նույն մրցահերթում պայքարի դուրս կգա նաև Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) և կմենամարտի Բուլղարիայի ներկայացուցիչ Քրիստիան Ստեֆանով Դիմիտրովի հետ: Հայաստանի երրորդ ներկայացուցիչը կլինի Կարեն…

Բռնցքամարտի ԵԱ. Հայաստանի երկու ներկայացուցիչ պարտվել է մեկնարկում

Մայիսի 24, 2022
Սպորտային լուրեր

Երևանում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում այսօր պայքարել է Հայաստանի երկու ներկայացուցիչ:

54 կգ քաշային Ջանիկ Սահակյանը մեկնարկային մենամարտում մրցել է Ուկրաինան ներկայացնող Յելմիր Նաբիևի հետ և պարտվել մրցավարների միաձայն որոշմամբ:

71 կգ քաշային Նարեկ Զախարյանը ևս պարտվել է մեկնարկում: Որակավորման փուլի առաջին մենամարտում Զախարյանի մրցակիցը սլովակ Թեքեքս Միկալն էր: Հայաստանի ներկայացուցիչը թեև բավականին լավ է մենամարտել, բայց տանուլ է տվել…

Բռնցքամարտի ԵԱ. Վախթանգ Հարությունյանի հաղթական մեկնարկը

Մայիսի 24, 2022
Սպորտային լուրեր

Հայաստանն առաջին հաղթանակն է տարել Երևանում անցկացվող Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում:

Մրցումային առաջին օրը ռինգ դուրս եկած 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը մենամարտել է Լեհաստանի ներկայացուցիչ Բարտոշ Գոլեբիևսկու հետ և վստահ հաղթանակ տարել:

Առաջին 2 ռաունդների ընթացքում Հարությունյանը կարողացել է միավորներ կորզել մրցակցից, իսկ վերջին` 3-րդ ռաունդում, նոկդաունի է ենթարկել լեհ…

7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով կայացել են աթլետիկական հնգամարտի և ֆուտզալի մրցումները

Մայիսի 23, 2022
Սպորտային լուրեր

2022 թվականի մայիսի 18-ին և 19-ին ավարտվել են ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև «Սպարտակիադա» մարզական միջոցառման ծրագրով աթլետիկական հնգամարտի և ֆուտզալի հանրապետական եզրափակիչ 4-րդ փուլի մրցումները:

Հնգամարտի մրցումներն անցկացվել են «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության մարզադաշտում:

Հնգամարտի մրցումներում թիմային հաշվարկով առաջին հորիզոնականը զբաղեցրել…

Երևանում կայացել է բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը

Մայիսի 23, 2022
Միջազգային լուրեր Սպորտային լուրեր

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել Եվրոպայի բռնցքամարտի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպայի առաջնության կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի նախագահ Ումար Կրեմլյովը, Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի նախագահ Իոաննիս Ֆիլիպատոսը, Հայաստանի…

Տեղեկատվություն «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի մասնակիցների համար

Մայիսի 23, 2022
Սպորտային լուրեր

Հանրապետությունում հեծանվային սպորտի ու առողջ ապրելակերպի մասսայականացման, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի ու սպորտի քարոզչության ապահովման և հեծանվային սպորտի դերի բարձրացման նպատակով մայիսի 28-ին կանցկացվի «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը:

Մրցաշարը տեղի կունենա ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Շողակաթ-Սևանա լճի թերակղզի ճանապարհահատվածում (մեկնարկը՝ Շողակաթ (նախկին՝ Շորժա) համայնքից, 40 կմ):

Մրցաշարի մասնակիցները Շողակաթ…

ԵՕՀՊՄ քոլեջում կայացել է սպորտային պարերի միջազգային մրցաշար

Մայիսի 20, 2022
Սպորտային լուրեր

Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում օրերս կայացել է սպորտային պարերի միջազգային մրցաշար, որին մասնակցել են Հայաստանի, Արցախի և Վրաստանի մի շարք մարզադպրոցների շուրջ 310 սաներ:

Մրցաշարն անցկացվել է Պարի և սպորտային պարերի համահայկական խորհրդի նախագահ Մարիաննա Մամյանի նախաձեռնությամբ և ԵՕՀՊՄ քոլեջի տնօրեն Վաղինակ Գալուստյանի աջակցությամբ:

Երևանի օլիմպիական հերթափոխի պետական…

Ամառային սուրդլիմպիկ խաղերում հայ մարզիկները 5 բրոնզե մեդալ են նվաճել

Մայիսի 20, 2022
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Խուլերի հայկական սպորտային կոմիտեի ներկայացուցիչներին, ովքեր մայիսի 1-ից 15-ը Բրազիլիայի Կալիաս քաղաքում մասնակցել են ամառային սուրդլիմպիկ խաղերին և 5 բրոնզե մեդալ նվաճել:

Հայաստանի սուրդլիմպիկ հավաքականի կազմում ընդգրկված է եղել 7 մարզիկ: Բրոնզե մեդալներ են նվաճել հունահռոմեական ոճի ըմբիշներ…

Եվրոպայի բռնցքամարտի առաջնության կազմկոմիտեն ամփոփել է կատարված աշխատանքները

Մայիսի 19, 2022
Սպորտային լուրեր

Եվրոպայի բռնցքամարտի առաջնության մեկնարկին հաշված օրեր են մնացել: Նախապատրաստական աշխատանքները շարունակվում են ու գրեթե 95 տոկոսով ավարտվել են: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել են առաջնության կազմակերպիչները:

Հրավիրված մամուլի ասուլիսին մասնակցել են Եվրոպայի առաջնության կազմկոմիտեի նախագահ, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ…

«Ամեն ինչ անելու ենք՝ մեր երկրի պատիվը բարձր պահելու համար». բռնցքամարտիկները վերջին մարզումներն են անցկացնում Եվրոպայի առաջնությանն ընդառաջ

Մայիսի 19, 2022
Սպորտային լուրեր

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Կարեն Աղամալյանի գլխավորությամբ շարունակում է վերջին մարզումներն անցկացնել Օլիմպավանում՝ Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանն ընդառաջ:

Հավաքականի կազմում ընդգրկված 13 բռնցքամարտիկներն էլ լավ մարզավիճակում են և պատրաստ են Եվրոպայի առաջնությանը:

Աշխարհի գործող փոխչեմպիոն, գերծանր քաշային Դավիթ Չալոյանն ասում է՝ գիտակցում են հարազատ պատերի ներքո անցկացվող առաջնության պատասխանատվությունը և լրջորեն…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին: