ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Սպորտային լուրեր

8-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով կայացել են ֆուտզալի միջմարզային մրցումները

Ապրիլի 20, 2022
Սպորտային լուրեր

ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով ՀՀ մարզերում կայացել են ֆուտզալի միջմարզային փուլի մրցումները:

Միջմարզային փուլի մրցումներն անցկացվել են Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Տավուշի մարզի Դիլիջան և Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում:

Հանրապետական եզրափակիչ փուլ են անցել Սյունիքի, Կոտայքի, Լոռու և Շիրակի…

Հայաստանն առնվազն երկու մեդալ է ապահովել Եվրոպայի բռնցքամարտի երիտասարդական առաջնությունում

Ապրիլի 19, 2022
Սպորտային լուրեր

Բուլղարիայում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի երիտասարդական առաջնությունում Հայաստանի երկու ներկայացուցիչ՝ Էրիկ Իսրայելյանը (60 կգ) և Արես Հակոբյանը (67 կգ), դուրս են եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալներ:

1/4 եզրափակչում 67 կգ քաշային Արես Հակոբյանը հաղթանակ է տարել հույն Ջորջիոս Էֆտիդիամիսի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ: Մեր մարզիկը տակտիկապես գրագետ մենամարտ է…

Մայիսի 28-ին կանցկացվի «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը

Ապրիլի 19, 2022
Սպորտային լուրեր

Հանրապետությունում հեծանվային սպորտի ու առողջ ապրելակերպի մասսայականացման, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի ու սպորտի քարոզչության ապահովման և հեծանվային սպորտի դերի բարձրացման նպատակով երկրորդ տարին անընդմեջ կանցկացվի «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը:

Մրցաշարին կարող են մասնակցել ցանկություն ունեցող այն անձինք, ովքեր ունեն բժշկի համապատասխան թույլտվություն կամ տեղեկանք առողջության վերաբերյալ և մրցաշարին…

Բռնցքամարտի կանանց հավաքականը Ստամբուլում կմասնակցի աշխարհի առաջնությանը

Ապրիլի 18, 2022
Սպորտային լուրեր

Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականը մայիսի 6-ին կմեկնի Ստամբուլ, որտեղ կմասնակցի աշխարհի առաջնությանը:

Թիմի կազմում ընդգրկված են Անուշ Գրիգորյանը (50 կգ), Եկատերինա Սիչևան (54 կգ), Անի Հովսեփյանը (70 կգ) և Գայանե Տեր-Բարսեղյանը (48 կգ): Վերջինս իր նորամուտը կնշի խոշոր մրցաշարերում:

Նախապատրաստվելով աշխարհի առաջնությանը՝ Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականը, Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ, ապրիլի 2-15-ն ուսումնամարզական հավաք է անցկացրել Ծաղկաձորում, իսկ այս օրերին…

Հայաստանի փաուերլիֆթինգի հավաքականը 7 ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում

Ապրիլի 15, 2022
Սպորտային լուրեր

Հայաստանի փաուերլիֆթինգի հավաքականը մեդալներով է վերադարձել Լեհաստանի Շեդլեց քաղաքում անցկացված XPC վարկածով Եվրոպայի առաջնությունից: Մրցաշարին 14 երկրի 460 մարզիկ է մասնակցել:

Հայաստանի հավաքականը ստուգատեսին մասնակցել է 10 մարզիկ: Մեր ընտրանու կազմում մեծահասակների 67.5 կգ քաշային կարգում հաղթող է դարձել Մակար Թամրազյանը, որը Եվրոպայի 3 ռեկորդ է սահմանել:

Ոսկե մեդալակիրներ են…

Վահրամ Դումանյան. «Երևանում կայանալիք Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունն իր ծավալով և նշանակությամբ աննախադեպ է»

Ապրիլի 15, 2022
Սպորտային լուրեր

2022 թվականի մայիսի 21-31-ը Երևանում անցկացվելիք Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունն անցկացնելու նպատակով ՀՀ կառավարության ապրիլի 15-ի որոշմամբ պահուստային ֆոնդից 750 մլն 192 հազար դրամ գումար է հատկացվել:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ գումարը նախատեսված է մրցաշարի բրենդավորման, գովազդի և սոցիալական ցանցերում առաջխաղացման, բացման…

ԿԳՄՍՆ-ի կողմից ըմբիշներին հատկացված ֆինանսական միջոցները՝ 2021 թ. և 2022 թ. առաջին եռամսյակում

Ապրիլի 14, 2022
Սպորտային լուրեր

Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբիշները վերջին շրջանում բարձրաձայնում են մարզաձևում առկա մի շարք և մասնավորապես ֆինանսական խնդիրների մասին:
 

Ստորև հրապարակում ենք պաշտոնական որոշ տվյալներ՝ 2021 և 2022 թվականներին ըմբիշներին տրամադրված ֆինանսական հատկացումների վերաբերյալ:

  • 2021 թվականին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացված տարբեր ծրագրերի…

ԿԳՄՍՆ-ն և ՀԱՕԿ-ը համագործակցության հուշագիր են ստորագրել Փարիզի օլիմպիական խաղերի նախապատրաստության վերաբերյալ

Ապրիլի 13, 2022
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն համագործակցության հուշագիր են ստորագրել՝ 2024 թվականին Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերի նախապատրաստությունը պատշաճ կազմակերպելու վերաբերյալ:

Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:

Հուշագիրը ստորագրվել է՝ ղեկավարվելով բարձրակարգ մարզիկների պատրաստման, միջազգային մրցասպարեզներում ՀՀ հավաքական…

Արթուր Բարսեղյանն ու Վարսենիկ Մանուչարյանը 5-ական լողատարածությունում նվաճել են Հայաստանի չեմպիոնությունը

Ապրիլի 12, 2022
Սպորտային լուրեր

Կայացել է Հայաստանի լողի առաջնությունը, որի ընթացքում գրանցվել է հանրապետական 5 ռեկորդ, իսկ 3 լողորդներ՝ Ալեքսանդրա Ավագյանը, Արմեն Խաչատրյանը և Գագիկ Հայրապետյանը, լրացրել են սպորտի վարպետի կարգը:

5-ական լողատարածությունում լավագույնն են եղել ու Հայաստանի առաջնության ոսկե մեդալակիրներ դարձել Տոկիոյի օլիմպիական խաղերի մասնակիցներ Վարսենիկ Մանուչարյանը և Արթուր Բարսեղյանը:

Չեմպիոններ են հռչակվել…

Հայաստանի սեղանի թենիսի հավաքականը հանդես կգա Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում

Ապրիլի 11, 2022
Սպորտային լուրեր

Հայաստանի սեղանի թենիսի տղամարդկանց հավաքականը տևական դադարից հետո կմասնակցի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին:

Հայաստանի հավաքականում ընդգրկված երեք մարզիկները՝ Դավիթ Ղոթանյանը, Հարություն Հարությունյանը և Վարուժան Բաղդասարյանը, Կիպրոսի Նիկոսիա քաղաքում մասնակցել են Եվրոպայի առաջնության նախնական փուլի խմբային մրցաշարին և զբաղեցրել երկրորդ հորիզոնականը:

Հայ մարզիկները տարել են չորս հաղթանակ, պարտվել են միայն լիտվացի…