ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Սպորտային լուրեր

Աննա Ամրոյանն ու Նարեկ Մկրտչյանը՝ ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության ոսկե մեդալակիրներ

Հոկտեմբերի 31, 2024
Սպորտային լուրեր

Հայաստանի պատանի և երիտասարդ ծանրորդները շարունակում են հաջող մրցելույթները Լեհաստանում ընթացող Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:

Հայաստանի պատանեկան հավաքականի անդամ, 81 կգ քաշային Նարեկ Մկրտչյանը երկամարտի 341 կգ արդյունքով (150+191 կգ) դարձել է Մ20 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր: Պոկում վարժությունում Մկրտչյանը երեք հաջող մոտեցմամբ ցույց է տվել 150 կգ արդյունք և…

Քննարկվել են 2025 թվականին Հայաստանում անցկացվելիք մարզական միջոցառումների կազմակերպմանը վերաբերող հարցեր

Հոկտեմբերի 30, 2024
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել 2025 թվականին ՀՀ-ում նախատեսված մարզական խոշոր միջազգային մրցաշարերի կազմակերպման և անցկացման հանձնաժողովի առաջին նիստը:

Հանձնաժողովում ընդգրկված են ներկայացուցիչներ մի շարք պետական կառույցներից, այդ թվում՝ Առողջապահության, Ներքին գործերի նախարարություններից, Հայաստանի բասկետբոլի, վոլեյբոլի, հոկեյի և կարատեի ֆեդերացիաներից, հեռարձակող…

Տեղի է ունեցել Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմկոմիտեի հերթական նիստը

Հոկտեմբերի 30, 2024
Սպորտային լուրեր

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմակերպման և անցկացման կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կազմկոմիտեի չորրորդ նիստը:

Նիստին մասնակցել են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Նախ ամփոփ տեղեկատվություն է ներկայացվել նախորդ նիստերի ընթացքում կայացված…

Հայտնի են շոուդաունի (կույրերի թենիս) տղամարդկանց առաջնության հաղթողները

Հոկտեմբերի 30, 2024
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 12-13-ը Երևանում անցկացվել է շոուդաունի (կույրերի թենիս) տղամարդկանց հանրապետական անհատական եզրափակիչ առաջնությունը:

Առաջնությանը մասնակցել են ՀՀ տարբեր մարզերը և Երևանը ներկայացնող 10 շոուդաունիստներ: Մրցաշարում ընդգրկված են եղել նաև 7 ուղեկցող և 3 մրցավար:

Հաղթողի կոչմանն արժանացել է Անդրանիկ Քոչարյանը, փոխչեմպիոն է…

Ըմբիշ Կարեն Ասլանյանը՝ ոչ օլիմպիական քաշային կարգերի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հոկտեմբերի 30, 2024
Սպորտային լուրեր

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, 63 կգ քաշային Կարեն Ասլանյանը բրոնզե մեդալ է նվաճել Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացված ոչ օլիմպիական քաշային կարգերի աշխարհի առաջնությունում:

Բրոնզե մեդալի համար պայքարում Ասլանյանը գոտեմարտել է Բուլղարիայի ներկայացուցիչ Աբու Մուսլիմ Ամաևի հետ և ժամանակից շուտ 10:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել: Գոտեմարտը 30 վայրկյան…

Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր

Հոկտեմբերի 30, 2024
Սպորտային լուրեր

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամ, Եվրոպայի մեծահասակների չեմպիոն, 73 կգ քաշային Գոռ Սահակյանը երկամարտի 320 կգ արդյունքով (140+180 կգ) ոսկե մեդալ է նվաճել Լեհաստանում ընթացող Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:

Պոկում վարժությունում Սահակյանը մեկ հաջող մոտեցում է կատարել և գլխավերևում պահելով 140 կգ կշռող ծանրաձողը՝ նվաճել վարժության փոքր բրոնզե մեդալը:

Հրում…

10,5 մլրդ դրամ՝ սպորտային նոր ենթակառուցվածքների ստեղծման համար

Հոկտեմբերի 29, 2024
Սպորտային լուրեր

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, ներկայացնելով կապիտալ ծախսերի ուղղությունները, Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է սպորտային և երիտասարդական ենթակառուցվածքների շինարարության աշխատանքներին։

Այդ նպատակով 2025 թվականին կհատկացվի շուրջ 10,5 մլրդ դրամ: Մասնավորապես՝ Գյումրիում կշարունակվեն Արթուր Ալեքսանյանի անվան նոր սպորտային համալիրի կառուցումը, Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի նոր մարզաբազայի կառուցումը, Երևանում…

Հայտնի են նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի հաղթողները

Հոկտեմբերի 29, 2024
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Պաշտպանության նախարարության հետ համատեղ Արմավիրի մարզի Հովհաննես Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում անցկացրել է նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի եզրափակիչ փուլի մրցումները:

Ռազմամարզական խաղերն անցկացվել են 4 փուլով: Խաղերի 2-րդ համայնքային փուլին մասնակցել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների…

«100-ամյակի լավագույն թիմի անվան ներքո հանդես գալը լրացուցիչ պատասխանատվություն է». Ժաննա Անդրեասյանն ընդունել է շախմատի հավաքականի անդամներին

Հոկտեմբերի 28, 2024
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց հավաքականներին, որոնք վերջերս Բուդապեշտում մասնակցել են շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադային:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Գևորգյանը:

ԿԳՄՍ նախարարը ողջունել է շախմատիստներին,…

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամներն առաջին հաղթանակներն են տարել պրոֆեսիոնալ ռինգում

Հոկտեմբերի 28, 2024
Սպորտային լուրեր

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում օրերս Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի և IBA-ի համագործակցության արդյունքում անցկացվել է արդեն իսկ լայն տարածում ստացած ու խոշոր մրցանակային հիմնադրամ ունեցող «Ночь чемпионов» մրցաշարը, որի ընթացքում Հայաստանի բռնցքամարտի հավաքականի երեք անդամներ հաղթական մեկնարկ են ունեցել պրոֆեսիոնալ ռինգում:

Երևանում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Արթուր Բազեյանը պարտության է…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Հարցադրումը՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…