ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Սպորտային լուրեր

Հունահռոմեական ոճի ըմբիշները 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Ապրիլի 4, 2022
Սպորտային լուրեր

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված Եվրոպայի առաջնությունում 4 մեդալ է նվաճել՝ 1 ոսկե և 3 բրոնզե:

Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությանը ներկայացված է եղել 7 ըմբիշով:

Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է Մալխաս Ամոյանը, որը հանդես էր գալիս օլիմպիական՝ 77 կգ քաշային կարգում, իսկ բրոնզե մեդալակիրներ են դարձել…

Հունահռոմեական ոճի 3 ըմբիշ դուրս է եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ

Ապրիլի 1, 2022
Սպորտային լուրեր

Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի դուրս եկած հայ 4 ըմբիշներից 3-ը դուրս են եկել կիսաեզրափակիչ:

55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը քառորդ եզրափակչում 0:5 հաշվով պարտվելուց հետո կամային որակներ է դրսևորել և 6:5 հաշվով հաղթանակ տարել Ուկրաինան ներկայացնող մեր հայրենակից Կորյուն Սահրադյանի նկատմամբ՝ դուրս գալով Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ: ½ եզրափակչում Մկրտչյանը կգոտեմարտի…

«Եվրոպայի կրկնակի չեմպիոնությունը լուրջ նվաճում է». Կարեն Գիլոյանը դիմավորել է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականին

Ապրիլի 1, 2022
Սպորտային լուրեր

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 1 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալով վերադարձել է Հունգարիայում անցկացված Եվրոպայի առաջնությունից:

Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանին, արծաթե մեդալակիր Արման Անդրեասյանին և բրոնզե մեդալակիր Մանվել Խնձրցյանին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի ըմբշամարտի…

Կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը. մանրամասներ

Ապրիլի 1, 2022
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել են «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարի կանոնակարգն ու մասնակցության հայտը:

Ըստ այդմ` ՀՀ-ում լող մարզաձևի և առողջ ապրելակերպի մասսայականացման նպատակով 2022 թվականի հուլիսի երկրորդ տասնօրյակում տեղի կունենա «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը: Այն կանցկացվի Սևանա լճում՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի…

«Ուրարտուն» բասկետբոլի Ա-լիգայի սուպերգավաթակիրն է

Մարտի 31, 2022
Սպորտային լուրեր

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է Հայաստանի բասկետբոլի սուպերգավաթի «Ուրարտու»-«Էրեբունի» հանդիպումը, որն ավարտվել է «Ուրարտուի»՝ 111:105 հաշվով հաղթանակով: «Ուրարտուն» վերջին անգամ Հայաստանի սուպերգավաթակիր էր դարձել 2019 թվականին։

Հանդիպման ամենաարժեքավոր բասկետբոլիստ է դարձել Դուան Ուայթն «Ուրարտուից»: Նա վաստակել է 23 միավոր, 6 անգամ տիրել է զամբյուղից անդրադարձած գնդակին ու կատարել…

Կայացել է Հայաստանի հաշմանդամային բազկամարտի 2022 թ. առաջնությունը

Մարտի 31, 2022
Սպորտային լուրեր

Հայաստանի Հանրապետության հաշմանդամային սպորտի ֆեդերացիան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ անցկացրել է Հայաստանի հաշմանդամային բազկամարտի 2022 թ. առաջնությունը:

Մրցաշարին մասնակցել է հաշմանդամություն ունեցող 73 մարզիկ՝ 7 աղջիկ և 66 տղա՝ Հայաստանի բոլոր մարզերից, ինչպես նաև Արցախի Հանրապետությունից:

Տարիքային տարբեր խմբերի, քաշային կարգերի և կատեգորիաների ներկայացուցիչները Հայաստանի չեմպիոնի…

Արսեն Հարությունյանը հռչակվել է Եվրոպայի կրկնակի չեմպիոն

Մարտի 31, 2022
Սպորտային լուրեր

Ազատ ոճի ըմբիշ, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը դարձել է Եվրոպայի կրկնակի չեմպիոն:

Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 61 կգ քաշայինների եզրափակչում Հարությունյանը 15:3 հաշվով հաղթանակ է տարել Թուրքիայի ներկայացուցիչ Սուլեյման Աթլըի նկատմամբ և դարձել ոսկե մեդալակիր:

22-ամյա ըմբիշը կարիերայում երկրորդ անգամ է նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը՝ դառնալով Հայաստանի ազատ…

«Վստահ ենք՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը լավագույններից կլինի». Երևանում կայանալիք մրցաշարի կազմակերպիչները հանդիպել են լրագրողների հետ

Մարտի 31, 2022
Սպորտային լուրեր

Երևանում մայիսին կայանալիք Եվրոպայի բռնցքամարտի առաջնությանն ընդառաջ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, առաջնության անցկացման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանն ու եվրոպական ֆեդերացիայի ղեկավարները հանդիպել են լրագրողների հետ, մանրամասներ ներկայացրել մրցաշարի կազմակերպչական աշխատանքներից:

Ըստ Արայիկ Հարությունյանի՝ սպորտի, առողջ ապրելակերպի…

«Հպարտ ենք ձեզնով». Վահրամ Դումանյանն ընդունել է գնդակային հրաձգության Եվրոպայի չեմպիոններին և մեդալակիրներին

Մարտի 30, 2022
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է հրաձգության Հայաստանի հավաքականին, որը 7 ոսկե և 3 արծաթե մեդալով է վերադարձել Նորվեգիայում կայացած գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունից: Թիմային հաշվարկով էլ Հայաստանն աննախադեպ արդյունք է գրանցել՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը:

Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն…

Աշխատանքային խորհրդակցություն՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կազմակերպչական հարցերի շուրջ

Մարտի 30, 2022
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է ունեցել Երևանում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կազմակերպչական հարցերի շուրջ:

Խորհրդակցությանը մասնակցել են բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի (EUBC) գործադիր տնօրեն Ալեքսանդր Եգորովը, EUBC մրցաշարերի մենեջեր Դրագոլյուբ Ռադովիչը, Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնության տեխնիկական պատվիրակ Ադամ Կուշիրը, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի…