Հրաձիգ Լիլիթ Մկրտչյանը հաղթող է դարձել Նորվեգիայի Համար քաղաքում ընթացող Եվրոպայի գնդակային հրաձգության առաջնությունում:
Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի՝ վազող թիրախ ձևի մարզուհին գնդակային հրաձգության 10 մ վազող թիրախ, նորմալ վազք՝ 30+30 կրակոց կանանց պայքարում, խոցելով 561 միավոր, դարձել է չեմպիոն:
Նույն վարժությունում Գյումրիի մարզադպրոցի մարզուհի Արուսյակ Գրիգորյանը, խոցելով 557 միավոր,…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի (EWF) նախագահ Անտոնիո Կոնֆլիտիին և գլխավոր քարտուղար Միլան Միխայլովիչին:
EWF-ի ներկայացուցիչները Հայաստան են ժամանել՝ քննարկելու ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի մեծահասակների առաջնությունը Երևանում անցկացնելու հարցը:
Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ…
Խորվաթիայի Պորեց քաղաքում ավարտվել է մինչև 22 տարեկան բռնցքամարտիկների Եվրոպայի առաջնությունը. Հայաստանի հավաքականը երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ է նվաճել:
Հայաստանի հավաքական թիմից պատվո հարթակի երկրորդ աստիճանին են կանգնել Ռուսլան Ասլիկյանը (57 կգ) և Արթուր Շախպազյանը (63,5 կգ): Ասլիկյանը եզրափակիչ մենամարտում զիջել է Իտալիայի ներկայացուցիչ Միշել Բալդասիին, իսկ Շախպազյանը՝…
Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում մեկնարկել է գեղասահքի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները։
Հայաստանն այս կարևոր ստուգատեսին ներկայացնում են Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի մասնակիցներ Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը, որոնք հանդես կգան պարային զույգերի պայքարում։ Աշխարհի առաջնությունը կտևի մինչև մարտի 27-ը։
Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալն աշխարհի առաջնությունում պայքարը…
Ձյուդոյի Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ղեկավարությամբ ուսումնամարզական հավաք է անցկացնում Վրաստանի Գորի քաղաքում:
Թիմը մարզումները կշարունակի մինչև մարտի 24-ը: Այնուհետև մասնակիցներից հինգը՝ Մարտին Բադալյանը (60 կգ), Դավիթ Աբրահամյանը, Ստյոպա Դարբինյանը (երկուսն էլ՝ 66 կգ), Արտակ Թորոսյանը և Անդրեաս Հարությունյանը (երկուսն էլ՝ 73 կգ), կմեկնեն Աթենք, որտեղ մարտի 26–ից…
Մարտի 19-20-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ՀՀ փաուերլիֆթինգի ֆեդերացիայի և Բյուրեղավան համայնքի նախաձեռնությամբ կայացել է Հայաստանի փաուերլիֆթինգի (ուժային եռամարտ) առաջնությունը՝ նվիրված արցախյան պատերազմի հերոսներին: ՀՀ մարզերից առաջնությանը 26 թիմով 180 մարզիկ է մասնակցել:
Թիմային հաշվարկով առաջնության հաղթող է դարձել Հայրիվանքի հավաքականը, երկրորդ տեղում Հրազդանի թիմն է, իսկ եռյակը եզրափակել է «Ատլանտ»…
Խորվաթիայում ընթացող մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում ավարտվել են նախնական փուլերի մենամարտերը:
Հայաստանի երկու ներկայացուցիչներ՝ 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանն ու 63,5 կգ քաշային Արթուր Շախպազյանը, դուրս են եկել եզրափակիչ և մարտի 23-ին կպայքարեն ամենաբարձր մեդալների համար:
Ասլիկյանը կիսաեզրափակչում հաղթանակի է հասել Թուրքիայի ներկայացուցիչ Տահիր Ակոյունի նկատմամբ, իսկ եզրափակչում կմենամարտի…
Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) հետ շարունակական համագործակցության և ցուցաբերած աջակցության համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ու նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը շնորհակալագրի են արժանացել գործակալության կողմից:
Հայաստանը 2004 թվականից է անդամակցում Համաշխարհային հակադոպինգային գործակալությանը, ինչը որոշակի ֆինանսական ներդրումներ է ենթադրում: Այս տարի այն 12.488 դոլար է…
Մարտի 18-ին Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում տրվել է մրցաշրջան-2022-ի մեկնարկը. անցկացվել է Հովիկ Հայրապետյանին նվիրված հուշամրցաշարը, որին շուրջ 15 հեծյալ է մասնակցել հայկական տարբեր ակումբներից:
Սիրողական խմբի մրցաշարում 4 հեծյալների պայքարում հաղթող է ճանաչվել Յանա Դանիելյանը: Պրոֆեսիոնալների խմբի D դասում բոլորից հաջող է հանդես եկել Լալա Տեր-Մինասյանը, իսկ C…
Մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը ոսկե մեդալներ են նվաճել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացվող աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում:
Արթուրը հավասարը չի ունեցել հենացատկի վարժությունում՝ եզրափակչում հավաքելով 14.983 միավոր, իսկ Վահագնը՝ օղակներ վարժությունում:
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի կազմում ևս մեկ մեդալ նվաճել է Հարություն Մերդինյանը: Նժույգթափեր վարժության եզրափակչում նա դարձել…
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ