Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում կայացել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը:
Տարբեր տարիքային խմբերում հայտնի են դարձել եզրափակիչ փուլի հաղթողները, որոնց պարգևատրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:…
Մարտի 18-ին Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը:
Մրցաշարի եզրափակիչ փուլի մեկնարկը տվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Ողջունելով ներկաներին՝ նա հաջող խաղ և բարի երթ է մաղթել մրցաշարի մասնակիցներին. «Լավ խաղ և…
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը մեկնել է Կահիրե, որտեղ մարտի 17-20-ը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլին։
Հակոբ Սերոբյանի գլխավորած թիմի կազմում Եգիպտոսի մայրաքաղաք են մեկնել մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանն ու Արթուր Ավետիսյանը։
Ավելի վաղ աշխարհի գավաթի խաղարկության՝ Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացված առաջին փուլում Արթուր Դավթյանը ոսկե մեդալ էր նվաճել հենացատկում, իսկ Վահագն Դավթյանն արծաթե մեդալակիր էր դարձել օղակների վրա վարժությունում:
Աշխարհի գավաթի խաղարկության…
«ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի մեկնարկին ընդառաջ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել է Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց։
ԿԳՄՍ նախարարի տեղակալին ուղեկցել է սպորտի քաղաքականության վարչության պետի տեղակալ Դավիթ Բաղումյանը։
Սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը կկայանա մարտի 18-ին…
Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնության Vbet Ա լիգայի չեմպիոնի կոչումը նվաճել է «Էրեբունին»: Առաջին տեղի համար պայքարում թիմը մրցել է «Ուրարտուի» հետ և հաղթել 106:93 հաշվով:
Առաջին քառորդում հավասար պայքար է ծավալվել, սակայն «Ուրարտուն» ունեցած չնչին առավելությունը չի կարողացել պահպանել. «Էրեբունի»-«Ուրարտու»՝ 28:25։ Թիմերը մեծ ընդմիջման գնացել են 5 միավորի տարբերությամբ`…
Ճապոնիայի կառավարությունը շուրջ 91 հազար ԱՄՆ դոլար կհատկացնի Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտին՝ ձյուդոյի և կարատեի մարզադահլիճները վերանորոգելու համար: Ֆինանսական օժանդակությունը կտրամադրվի «Grassroots» մշակութային դրամաշնորհային ծրագրի շրջանակում:
ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորին և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանը ԿԳՄՍ նախարարությունում այսօր ստորագրել են…
Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ավարտվել է ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որի շրջանակում Հայաստանի ազատ ոճի հավաքականը 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ է նվաճել:
Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած թիմի կազմում արծաթե մեդալներ են նվաճել Հրաչյա Մարգարյանը (65 կգ) և Նարեկ Հարությունյանը (70 կգ): Բրոնզե մեդալի համար պայքարում էլ Էդիկ Հարությունյանը…
Կայացել է Հայաստանի կարատեի մեծահասակների 34-րդ առաջնությունը, որը շուրջ 110 մասնակից է ունեցել Երևանից, ՀՀ մարզերից և Արցախից:
Աղջիկների թիմային կատա մրցակարգում ոսկե մեդալը նվաճել են Ալիսա Ասոյանը, Հասմիկ Ղազարյանը և Մարիամ Մուսայելյանը: Աղջիկների անհատական կատա մրցակարգում Հայաստանի չեմպիոն է հռչակվել Ալիսա Ասոյանը, իսկ տղաների անհատական մրցակարգում՝ Միխայիլ Մխիթարյանը:
Տղաների…
Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ընթացող ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում պայքարը սկսել են ազատ ոճի ըմբիշները: Այսօր Հայաստանի՝ մրցագորգ ելած 4 ներկայացուցիչներից 3-ը դուրս են եկել կիսաեզրափակիչ՝ շարունակելով պայքարը մեդալների համար:
57 կգ քաշային Էդիկ Հարությունյանը մեկնարկային գոտեմարտում 4-9 հաշվով զիջել է Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Գեգելաշվիլիին: Եթե վրացի ըմբիշը դուրս…
Մեկնարկում է բասկետբոլի Ա-լիգայի կանոնավոր առաջնության փլեյ-օֆֆ փուլը:
Ա-լիգայի կանոնների համաձայն՝ թիմերի վերջին երկու խաղերը հաշվվել են որպես փլեյ-օֆֆի հանդիպում։ ԲԿՄԱ-ն, որը կանոնավոր առաջնությունում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը, կմրցի «Արցախի» հետ, որը գտնվում է վեցերորդ հորիզոնականում: Չորրորդ հորիզոնականում գտնվող «Գյումրին» կմրցի «Արարատի» դեմ, որն էլ զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը:
Կանոնավոր…
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ