ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Սպորտային լուրեր

Հունահռոմեական ոճի ըմբիշները 3 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունում

Մարտի 10, 2022
Սպորտային լուրեր

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը 3 բրոնզե մեդալ է նվաճել Պլովդիվում անցկացված մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Հայաստանի հավաքականի կազմում բրոնզե մեդալակիր են դարձել Տիգրան Մինասյանը (60 կգ), Սահակ Հովհաննիսյանը (67 կգ) և Շանթ Խաչատրյանը (72 կգ):

60 կգ քաշայինների պայքարում Տիգրան Մինասյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում մրցել է հունգարացի…

Ըմբշամարտի Մ23 տարեկանների ԵԱ. Հայաստանի 3 ներկայացուցիչ կգոտեմարտի բրոնզե մեդալի համար

Մարտի 9, 2022
Սպորտային լուրեր

Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում մեկնարկել է ըմբշամարտի Մ23 տարեկանների առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները:

Հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշներից մեդալ ստանալու հույսեր են պահպանում Տիգրան Մինասյանը (60 կգ), Սահակ Հովհաննիսյանը (67 կգ) և Շանթ Խաչատրյանը (72 կգ):

Մինասյանը մեդալի համար կգոտեմարտի Հունգարիայի ներկայացուցիչ Կրիստիան Կեչկեմետիի հետ: Բրոնզե մեդալի համար պայքարում…

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Խորվաթիայում կմասնակցի Եվրոպայի Մ22 տարեկանների առաջնությանը

Մարտի 9, 2022
Սպորտային լուրեր

Մարտի 11-ից 21-ը Խորվաթիայի Պորեց քաղաքում կանցկացվի բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որին կմասնակցեն նաև հայ մարզիկները:

Տղամարդկանց պայքարում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանի 12 բռնցքամարտիկ՝ Սեյրան Եղիկյանը (48 կգ), Հենրիկ Սահակյանը (51կգ), Էրիկ Թոխյանը (54 կգ), Ռուսլան Ասլիկյանը (57 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ), Արթուր Շահբազյանը (63,5 կգ), Հարություն…

Լևոն Աղասյանը Ստամբուլում դարձել է Բալկանյան երկրների՝ մարզասրահում անցկացվող առաջնության հաղթող

Մարտի 7, 2022
Սպորտային լուրեր

Տոկիոյի օլիմպիական խաղերի մասնակից, եռացատկորդ Լևոն Աղասյանը հաղթող է դարձել Բալկանյան երկրների՝ մարզասրահում անցկացվող 27-րդ առաջնությունում։ Աղասյանը ցույց է տվել 16.26 մ արդյունք ու դարձել ոսկե մեդալակիր։ Մրցաշարը մարտի 4-ից 5-ն անցկացվել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում:

«Դեռ շատ աշխատանք կա անելու, բայց ուրախ եմ երկար դադարից հետո նվաճածս մեդալի համար»,-…

Մարմնամարզության աշխարհի գավաթ․ Հայաստանի ներկայացուցիչները 4 մեդալ են նվաճել Դոհայում

Մարտի 7, 2022
Սպորտային լուրեր

Մարմնամարզության Հայաստանի հավաքականը 2 ոսկե, մեկական արծաթե և բրոնզե մեդալ է նվաճել Դոհայում անցկացված մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում։

Մրցաշարի հաղթող են դարձել Վահագն Դավթյանը օղակներ վարժությունում և Արթուր Դավթյանը հենացատկում։ Օղակներ վարժությունում արծաթե մեդալը նվաճել է Արթուր Ավետիսյանը, իսկ Հարություն Մերդինյանը բրոնզե մեդալակիր է դարձել նժույգթափերում։ Մրցաշարին մասնակցել…

«ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշար. փոխվել է եզրափակչի օրը

Մարտի 4, 2022
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ նախագահի երդմնակալության օրվա հետ համընկնմամբ պայմանավորված՝ «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարը 2022 թվականի մարտի 12-13-ի փոխարեն կանցկացվի մարտի 18-19-ին:

Մրցաշարը տեղի կունենա Չարենցավան քաղաքի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում:

Մասնակիցներն անձնական մարզահագուստով և թենիսի ձեռնաթիով (ռակետով)…

Զարգացող երկրների գավաթ. հայ դահուկորդները՝ մրցումային երկու օրերի հաղթողներ

Մարտի 4, 2022
Սպորտային լուրեր

Աշոցքում մարտի 2-ին մեկնարկել է Զարգացող պետությունների դահուկավազքի գավաթի խաղարկությունը: Մրցումային առաջին և երկրորդ օրերն անցել են հայ մարզիկների հաղթանակով:

Առաջին օրը տղամարդիկ մրցել են 10 կմ, իսկ կանայք՝ 5 կմ ազատ ոճերում, իսկ երկրորդ օրը՝ համապատասխանաբար 10 կմ դասական և 5 կմ դասական ոճերում: Երկու օրվա արդյունքում էլ տղամարդկանց…

Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 3 ներկայացուցիչ եզրափակչում են

Մարտի 4, 2022
Սպորտային լուրեր

Դոհայում մեկնարկել է մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլը: Մրցումային առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչները բավականին հաջող ելույթներ են ունեցել:

Հարություն Մերդինյանը եզրափակիչ է անցել նժույգթափերում: Նա լավագույն արդյունքն է ցույց տվել որակավորման փուլում՝ 14.600 միավորով գրավելով առաջին հորիզոնականը:

Օղակներ վարժությունում էլ եզրափակիչ են դուրս եկել Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը:

14-ամյա Միքայել Ավանեսյանը Թուրքիայում դարձել է Թենիս Եվրոպայի զարգացման առաջնության հաղթող

Մարտի 2, 2022
Սպորտային լուրեր

14-ամյա հայ թենիսիստ Միքայել Ավանեսյանը Թուրքիայի Անթալիա քաղաքում մասնակցել է Թենիս Եվրոպայի զարգացման առաջնությանն ու հաղթող դարձել: Կիսաեզրափակչում հայ թենիսիստը առավելության է հասել Թուրքիայի ներկայացուցչի նկատմամբ, իսկ եզրափակչում 4-6, 6-2 և 6-1 հաշվով հաղթել է չեռնոգորցի մարզիկին: Մրցաշարին եվրոպական 11 երկրի ներկայացուցիչներ են մասնակցել:

Հայաստանի թենիսի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Գևորգ…

Հունահռոմեական և ազատ ոճի ըմբիշները կմասնակցեն Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությանը

Մարտի 2, 2022
Սպորտային լուրեր

Մարտի 7-13-ը Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում կայանալու է ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցելու են նաև հայ ըմբիշները:

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում մրցավայր կմեկնի 9 ըմբիշ՝ Ազատ Սեդրակյանը (55 կգ), Տիգրան Մինասյանը (60 կգ), Վլադիմիր Հարոյանը (63 կգ), Սահակ Հովհաննիսյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Աշոտ Կիրակոսյանը…