ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Սպորտային լուրեր

Պեկին-2022. Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ գեղասահքի պարային զույգը 18-րդն է

Փետրվարի 14, 2022
Սպորտային լուրեր

Պեկինում անցկացվող 24-րդ ձմեռային oլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներ Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը 18-րդ տեղն են զբաղեցրել գեղասահքի պարային զույգերի պայքարում։ Նրանք այսօր հանդես են եկել ազատ ծրագրում և երկու վարժության համագումարում հավաքել 167.03 միավոր: Մրցմանը պարային 20 զույգ է մասնակցել:

Կարճ ծրագրում Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը 65.87 միավոր…

Կարեն Գիլոյանը մարզական կոչումներ է շնորհել մի շարք մարզիկների

Փետրվարի 11, 2022
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով մարզական բարձր կոչումներ են շնորհվել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների: Կոչումները մարզիկներին հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

20 մարզիկ արժանացել է ՀՀ սպորտի վարպետի, իսկ 16 մարզիկ՝ այդ թվում բռնցքամարտի աշխարհի արծաթե մեդալակիր Դավիթ Չալոյանը, Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից,…

Պեկին-2022. դահուկորդ Միքայել Միքայելյանի արդյունքը՝ 15 կմ դասական ոճում

Փետրվարի 11, 2022
Սպորտային լուրեր

Պեկինի 2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերում այսօր պայքարի է դուրս եկել Հայաստանի բազմակի չեմպիոն, դահուկավազորդ Միքայել Միքայելյանը: Նա հանդես է եկել 15 կմ դասական ոճում և մրցատարածությունը հաղթահարել 43:09.1 ժամանակում: 95 մարզիկների պայքարում Միքայելյանը ելույթն ավարտել է 61-րդ տեղով:

15 կմ դասական ոճում 37:54:8 արդյունքով օլիմպիական չեմպիոն է հռչակվել Ֆինլանդիայի…

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշար. Գեղարքունիքում և ևս 8 մարզում ավարտվել են առաջին փուլի մրցումները

Փետրվարի 11, 2022
Սպորտային լուրեր

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի շրջանակում արդեն իսկ կայացել են Երևանի, Կոտայքի, Սյունիքի, Լոռիի, Արմավիրի, Տավուշի, Արագածոտնի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզային փուլերը:

Գեղարքունիքի մարզային փուլի մրցումներին Գավառի Գրիշա Ափրոյանի անվան մարզադպրոցում հետևել են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սպորտի քաղաքականության վարչության պետի տեղակալ Դավիթ…

Պեկին-2022. դահուկորդներ Կատյա Գալստյանի և Անգելինա Մուրադյանի արդյունքը՝ 10 կմ դասական ոճում

Փետրվարի 10, 2022
Սպորտային լուրեր

Պեկինի 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերում այսօր հանդես են եկել Հայաստանի երկու ներկայացուցիչներ: Դահուկավազորդներ Կատյա Գալստյանն ու Անգելինա Մուրադյանը մասնակցել են 10 կմ դասական ոճում:

29-ամյա Կատյա Գալստյանը, որը մասնակցում էր իր երրորդ օլիմպիական խաղերին, 10 կմ մրցատարածությունը հաղթահարել է 34:37.5 րոպեում և 98 մասնակիցների պայքարում զբաղեցրել 74-րդ հորիզոնականը:

Իր առաջին…

ՀՖԿՍՊԻ շախմատիստների թիմը՝ համալսարանական գավաթի առցանց խաղարկության 3-րդ մրցանակակիր

Փետրվարի 9, 2022
Սպորտային լուրեր

Փետրվարի 5-6-ն աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովի հիմնադրամի կողմից անցկացվել է արագ շախմատի համալսարանական գավաթի առցանց խաղարկությունը:

Խաղարկությանը մասնակցել են նաև Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանողները:

ՀՖԿՍՊԻ շախմատիստների թիմը բավականին հաջող ելույթներ է ունեցել ու դարձել մրցաշարի 3-րդ մրցանակակիր։ Թիմում ընդգրկված են եղել Աննա Սարգսյանը, Ալեն Երեմյանը,…

Պեկին-2022. Կատյա Գալստյանն ավարտել է ելույթն արագավազքում

Փետրվարի 8, 2022
Սպորտային լուրեր

Պեկինի 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերում այսօր պայքարի է դուրս եկել Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը՝ դահուկավազորդ Կատյա Գալստյանը:

Նա հանդես է եկել արագավազքում (սպրինտ) և գրանցելով 4:00.48 արդյունքը՝ չի հաղթահարել որակավորման փուլը: Հայաստանի բազմակի չեմպիոնը ելույթն ավարտել է 80-րդ տեղում, իսկ մրցմանն ընդհանուր առմամբ 90 դահուկորդ է մասնակցել:

Որակավորման փուլը հաղթահարել են…

Ազատ ոճի ըմբիշները մրցաշարի կմասնակցեն Ուկրաինայում

Փետրվարի 8, 2022
Սպորտային լուրեր

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն այսօր մեկնում է Ուկրաինայի Խարկով քաղաք, որտեղ ընդլայնված կազմով կմասնակցի ԽՍՀՄ սպորտի վարպետ Հովհաննես Սահակյանի հուշամրցաշարին։

Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի ղեկավարությամբ մրցավայր կմեկնի 14 ըմբիշ՝ Մանվել Խնձրցյանը (57 կգ), Էդիկ Հարությունյանը(57 կգ), Նորիկ Հարությունյանը (61 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Հրաչյա Մարգարյանը (65 կգ),…

Պեկինի ձմեռային օլիմպիական խաղեր. Հայաստանի առաջին մասնակցի արդյունքը

Փետրվարի 7, 2022
Սպորտային լուրեր

Պեկինի 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերում փետրվարի 6-ին պայքարի մեջ է մտել Հայաստանի առաջին ներկայացուցիչը՝ դահուկորդ Միքայել Միքայելյանը:

Միքայելյանը հանդես է եկել սքիաթլոնի (15 կմ դասական ոճ+15 կմ ազատ ոճ) մրցատարածությունում, որին սովորաբար մասնակցում են բարձր վարկանիշ ունեցող մարզիկները: Հայաստանի ներկայացուցիչը մրցատարածությունը հաղթահարել է 1:25:53.7 րոպեում և զբաղեցրել 47-րդ հորիզոնականը։ Մրցմանը…

Մեկնարկել է «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարը

Փետրվարի 7, 2022
Սպորտային լուրեր

Մեկնարկել է «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարը: Այն անցկացվելու է երկու փուլով՝ մարզային և եզրափակիչ:

Մրցաշարի առաջին փուլն անցկացվելու է մինչև փետրվարի 24-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ մարզերում, Երևան քաղաքում և Արցախի Հանրապետությունում: Երկրորդ՝ եզրափակիչ փուլի մրցաշարն անցկացվելու է մարտի 12-ից 13-ը ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում:

Մրցաշարին…