ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Սպորտային լուրեր

ԿԳՄՍ նախարարը մարզական կոչումներ է շնորհել սպորտի վաստակավոր մարզիչներին

Հունվարի 27, 2022
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ու նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր մարզական կոչումներ են շնորհել մի շարք անվանի մարզիչ-մանկավարժների:

Վահրամ Դումանյանը, նշանավորելով մարզչի դերն ու կարևորությունը մարզիկի կյանքում, իր երախտագիտությունն է հայտնել մասնագետներին և հետագա հաջողություններ մաղթել. «Շատ ուրախ եմ, որ այսօր առիթ ունեմ շնորհակալական խոսք…

Մեկնարկել են «Դասախոսական գավաթ» միջբուհական մարզական խաղերը

Հունվարի 27, 2022
Սպորտային լուրեր

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախաձեռնությամբ մեկնարկել են ավանդական «Դասախոսական գավաթ» միջբուհական մարզական խաղերը, որին հայաստանյան 15 բուհի շուրջ 300 դասախոս և աշխատակից է մասնակցում:

Խաղերի ծրագրում ներառված է 7 մարզաձև՝ արագ շախմատ, հրաձգություն, բադմինտոն, սեղանի թենիս, ուժային եռամարտ, պարանի ձգում և վոլեյբոլ:

Հունվարի 25-ին ՀՊՏՀ-ի մարզադահլիճում դասախոսներն իրենց ուժերն են…

Հայտնի են ՀՀ ձյան վոլեյբոլի 2022 թվականի բաց առաջնության հաղթողները

Հունվարի 27, 2022
Սպորտային լուրեր

Ավարտվել է ՀՀ ձյան վոլեյբոլի տղամարդկանց և կանանց բաց առաջնությունը, որին տղամարդկանց 17 և կանանց 11 թիմ է մասնակցել Հայաստանից և Վրաստանից։

Կանանց պայքարում կիսաեզրափակիչում միմյանց դեմ մրցել են «Վան-1» և «Թբիլիսի» թիմերը. «Վան-1»-ը 2:0 հաշվով հաղթանակ է տարել։ Կիսաեզրափակիչի մյուս խաղում միմյանց հետ մրցել են «Ավան-1» և «Սոֆտ-կոնստրակտ» թիմերը։…

Արսեն Հարությունյան. «Այնպիսի սպորտ եմ ընտրել, որ դժվարությունն ու հիասթափությունը միշտ կան»

Հունվարի 26, 2022
Հարցազրույցներ, ելույթներ Սպորտային լուրեր

Ընկերասեր, հավատարիմ, նվիրվող. ահա այսպես է իրեն բնութագրում ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը, որի համար 2021 թվականը, ինչպես ինքն է փաստում, հետաքրքիր տարի էր՝ լի դժվարություններով, պարտություններով և հաղթանակներով:

22-ամյա ըմբիշն ասում է՝ շատ մեծ փորձ է ձեռք բերել ու դասեր քաղել թույլ տված սխալներից, բայց ամենակարևորն այն է, որ…

Մեկնարկում է բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը

Հունվարի 25, 2022
Սպորտային լուրեր

Այսօր՝ հունվարի 25-ին, «Դինամո» մարզահամալիրում մեկնարկում է բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը: Մրցումների մեկնարկը 16:00-ին է: Հայաստանի առաջնությանն ավելի քան 80 բռնցքամարտիկ կմասնակցի Երևանից, Գյումրիից, Վանաձորից և հանրապետության այլ մարզերից:

Երեկ կայացել են մրցաշարի կշռման արարողությունն ու վիճակահանությունը:

Հայաստանի առաջնության արդյունքների հիման վրա ձևավորվելու է հավաքականը, որը մայիսին Երևանում կմասնակցի Եվրոպայի…

Կարեն Գիլոյանը մասնակցել է շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնության հաղթողների պարգևատրման արարողությանը

Հունվարի 25, 2022
Սպորտային լուրեր

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հունվարի 24-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մասնակցել է Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունների հաղթողների պարգևատրման արարողությանը:

Կարեն Գիլոյանը, շնորհավորելով հաղթողներին, ընդգծել է, որ Հայաստանի առաջնությունը հերթական անգամ ցույց տվեց՝ մենք կարող ուժեր ունենք. «Հերթական անգամ հասկացանք, որ շախմատն իսկապես մեր ազգային մարզաձևն է: Կայացան…

Հայտնի են գնդակային հրաձգության Հայաստանի չեմպիոնները

Հունվարի 24, 2022
Սպորտային լուրեր

Հունվարի 21-ից 23-ը տեղի է ունեցել գնդակային հրաձգության ՀՀ մեծահասակների առաջնությունը։ Մրցմանը ներկա են գտնվել ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը, Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը, պաշտոնատար այլ անձինք։

Առաջնությանը 65 մարզիկ է մասնակցել Երևանի հրաձգության ՄՊՄԴ-ից, Հրաձգության հանրապետական մարզադպրոցից, Գյումրիի մարզադպրոցից և Վանաձորի թիմից:

Օդամղիչ հրացան, 60 կրակոց վարժության տղաների…

Մանուել Պետրոսյանը՝ շախմատի Հայաստանի չեմպիոն

Հունվարի 24, 2022
Սպորտային լուրեր

Գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը իր կարիերայում առաջին անգամ նվաճել է շախմատի Հայաստանի չեմպիոնի տիտղոսը՝ 11 տուրից հետո 8 միավորով միանձնյա գլխավորելով Հայաստանի տղամարդկանց 82-րդ առաջնության մրցաշարային աղյուսակը:

Վերջին՝ 11-րդ տուրում Պետրոսյանը հաղթանակ է տարել Արման Միքայելյանի նկատմամբ: Այս առաջնությունում երիտասարդ գրոսմայստերն ընդհանուր առմամբ տարել է 6 հաղթանակ, 4 պարտիա ավարտել է…

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչներին

Հունվարի 21, 2022
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր՝ հունվարի 21-ին, հյուրընկալել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանին և փոխնախագահ Արմեն Նիկողոսյանին:

Այս տարի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նշում է հիմնադրման 30-ամյակը, ինչի կապակցությամբ ՀՖՖ-ն պատրաստվում է անցկացնել բազմաբնույթ միջոցառումներ: ՀՖՖ նախագահը Վահրամ Դումանյանին պաշտոնապես հրավիրել է ներկա գտնվելու…

Մարիամ Մկրտչյանը՝ շախմատի Հայաստանի կանանց առաջնության հաղթող

Հունվարի 21, 2022
Սպորտային լուրեր

Գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը հաղթող է ճանաչվել շախմատի Հայաստանի կանանց 77-րդ առաջնությունում: Վերջին՝ 9-րդ տուրից առաջ Մարիամ Մկրտչյանն ու Մարիա Գևորգյանը հավասար միավորներով կիսում էին առաջատարությունը, բայց վերջին տուրում մրցեցին միմյանց դեմ, ու պարտիան ավարտվեց Մկրտչյանի հաղթանակով:

Այս հաղթանակի շնորհիվ Մարիամ Մկրտչյանը 7 միավորով միանձնյա գլխավորեց կանանց Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակն…