ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Սպորտային լուրեր

Հրաչյա Մուրադյանը վերընտրվել է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում

Հունվարի 12, 2022
Սպորտային լուրեր

Հունվարի 8-ին կայացել է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի հաշվետու-ընտրական 9-րդ համագումարը, որին հրավիրված 55 անդամներից ներկա են եղել 52-ը:

Համագումարի ընթացքում ներկայացվել է ՀՎՖ նախագահի թեկնածու Հրաչյա Մուրադյանի նախընտրական ծրագիրը, ինչից հետո կայացել է ՀՎՖ նախագահի ընտրությունը:

Հրաչյա Մուրադյանը համագումարի անդամների միաձայն քվեարկության արդյունքում վերընտրվել է Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում:

Համագումարի…

Հայ գեղասահորդները սկսում են պայքարը Տալինում մեկնարկող Եվրոպայի առաջնությունում

Հունվարի 12, 2022
Սպորտային լուրեր

Էստոնիայի մայրաքաղաք Տալինում այսօր՝ հունվարի 12-ին, մեկնարկում է գեղասահքի Եվրոպայի առաջնությունը:

Հայաստանը ներկայացնելու են մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը և Թինա Կարապետյան-Սիմոն Պրոուլքս Սենեկալ պարային զույգը: Հայաստանի պատվիրակությունը ժամանել է մրցավայր և պատրաստվում է իր ելույթներին։

Սլավիկ Հայրապետյանն ասում է՝ սխալվելու կամ թերանալու իրավունք չունեն. «Պետք է ամենը կատարել մաքուր ու տեսնել՝…

‹‹Աղջկաս ծննդից հետո հաջողություններս եռապատկվեցին››. մարմնամարզիկ Արթուր Դավթյան

Հունվարի 12, 2022
Հարցազրույցներ, ելույթներ Սպորտային լուրեր

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանի համար 2021 թվականը լի էր հիշարժան իրադարձություններով. 29-ամյա մարզիկը կարիերայում առաջին անգամ դարձավ օլիմպիական խաղերի մեդալակիր, մեծահասակների Եվրոպայի չեմպիոն և արդյունքում ընդգրկվեց 2021 թվականի լավագույն մարզիկների տասնյակում:

Մեզ հետ զրույցում Արթուր Դավթյանն ամփոփել է նախորդ տարին, խոսել առաջիկա ծրագրերի և ապագայի հեռանկարների մասին:

Պատմական արդյունք՝ օլիմպիական խաղերում

Մեկնարկում են շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունները

Հունվարի 11, 2022
Սպորտային լուրեր

Այսօր տեղի կունենա շախմատի Հայաստանի կանանց ու տղամարդկանց առաջնությունների բացման հանդիսավոր արարողությունը, իսկ մրցումների մեկնարկը կտրվի հունվարի 12-ին:

Մրցաշարը կայանալու է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը և կտևի մինչև հունվարի 23-ը:

Տղամարդկանց առաջնությունն անցկացվելու է 82-րդ անգամ. մրցաշարին կմասնակցեն Սամվել Տեր-Սահակյանը, Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուել Պետրոսյանը, Արման Փաշիկյանը, Հովհաննես…

Բասկետբոլի VBet Ա-Լիգա. ‹‹Էրեբունին›› հաղթել է առաջատար ‹‹Ուրարտուին››

Հունվարի 10, 2022
Սպորտային լուրեր

Վերսկսվել է բասկետբոլի VBet Ա-Լիգայի կանոնավոր առաջնությունը:

Տուրի կենտրոնական խաղում միմյանց հետ մրցել են երկու առաջատարները՝ «Ուրարտուն» և «Էրեբունին»: Հանդիպումը կայացել է հունվարի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում և ավարտվել «Էրեբունիի»՝ 98-93 հաշվով հաղթանակով:

Մինչ այդ՝ հունվարի 7-ին, «Գյումրին» ուժերն է չափել ՖԻՄԱ-ի հետ և հաղթանակ տարել 94-63 հաշվով:…

Շախմատ. մեկնարկել է Անդրանիկ Մարգարյանի 12-րդ հուշամրցաշարը

Հունվարի 10, 2022
Սպորտային լուրեր

Հունվարի 8-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկել է Անդրանիկ Մարգարյանի 12-րդ հուշամրցաշարը, որի շրջանակում արդեն անցկացվել է կայծակնային շախմատի մրցաշարը:

Համառ պայքարից հետո կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող է ճանաչվել Եվրոպայի մինչև 16 տարեկանների արագ շախմատի չեմպիոն Էմին Օհանյանը: Նա 9 հնարավորից վաստակել է 8 միավոր՝ տոնելով 8 հաղթանակ և կրելով մեկ…

Հանրային քննարկման է դրվել ՀՀ հավաքական թիմերից դուրս մնացած օտարերկրյա քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու նախագիծը

Հունվարի 7, 2022
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը:

Այն մշակվել է ԿԳՄՍ նախարարության Սպորտի քաղաքականության և Իրավաբանական վարչությունների կողմից՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Վարչապետի հանձնարարականը, որը պահանջում է սահմանված կարգով վարչապետի աշխատակազմ…

Վերսկսվում է բասկետբոլի VBet Ա-Լիգայի կանոնավոր առաջնությունը

Հունվարի 7, 2022
Սպորտային լուրեր

Կարճատև դադարից հետո վերսկսվում է բասկետբոլի VBet Ա-Լիգայի կանոնավոր առաջնությունը:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում առաջիկա օրերին մի քանի հանդիպում կկայանա:

Այսօր՝ հունվարի 7-ին, «Գյումրին» կմրցի ՖԻՄԱ-ի հետ: Խաղը կմեկնարկի ժամը 19:15-ին: Հունվարի 8-ին «ԱԻԱ Սթարսն» ուժերը կչափի ԲԿՄԱ-ի հետ: Այս հանդիպումը կմեկնարկի ժամը 17:00-ին: Հունվարի 9-ին ևս երկու խաղ…

Կայծակնային շախմատի ԱԱ. Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց է տվել Հայկ Մարտիրոսյանը

Հունվարի 3, 2022
Սպորտային լուրեր

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ավարտվել է կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը. հաղթող է ճանաչվել Ֆրանսիայի ներկայացուցիչ Մաքսիմ Վաշյե-Լագրավը:

Թայ-բրեյքում Լագրավը մրցել է լեհ Յան-Կշիշտոֆ Դուդայի հետ և առավելության հասել 3 պարտիայում։

21 պարտիայից հետո Լագրավը, Դուդան և Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիռեզա Ֆիրուջան վաստակել էին 15-ական միավոր։ Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Ֆիրուջան մնացել է…

Պարգևատրվել են «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի հաղթողները

Հունվարի 3, 2022
Սպորտային լուրեր

Դեկտեմբերին 30-ին կայացել է 2021 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ: Միջոցառմանը ներկա են եղել նաև Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, սպորտային աշխարհի…