ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Սպորտային լուրեր

Հայաստանի հավաքականների կազմերը շախմատի Եվրոպայի թիմային առաջնությանը

Նոյեմբերի 12, 2021
Սպորտային լուրեր

Շախմատի Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականները կմասնակցեն այսօր՝ նոյեմբերի 12-ին, Սլովենիայում մեկնարկելիք Եվրոպայի թիմային առաջնությանը։

9 փուլից բաղկացած մրցաշարերը կանցկացվեն շվեյցարական մրցակարգով:

Հայաստանի հավաքականները հանդես կգան հետևյալ կազմերով․

Տղամարդիկ Գաբրիել Սարգսյան, Հայկ Մ․ Մարտիրոսյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Սամվել Տեր-Սահակյան, Հովհաննես Գաբուզյան:

Կանայք Էլինա Դանիելյան, Աննա Մ․ Սարգսյան, Լիլիթ Մկրտչյան, Սուսաննա Գաբոյան,…

Սամբո․ Հայաստանի հավաքականը 11 մարզիկով կմասնակցի աշխարհի առաջնությանը

Նոյեմբերի 11, 2021
Սպորտային լուրեր

Նոյեմբերի 12-ից 14-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կանցկացվի սամբոյի աշխարհի 2021 թվականի առաջնությունը:

Մրցագորգ դուրս կգան աշխարհի շուրջ 50 երկրների ուժեղագույն մարզիկները՝ վիճարկելու չեմպիոնի տիտղոսը մարզական սամբոյի՝ տղամարդկանց և կանանց, մարտական սամբոյի՝ տղամարդկանց յոթական քաշային կարգերում:

Տարվա ամենակարևոր մարզական միջոցառմանը Հայաստանի սամբոյի ֆեդերացիան կներկայանա 11 մարզիկով.

Կանայք

Մելինե Մամիկոնյան – 50…

Մեկնարկել է բասկետբոլի Ա լիգայի կանոնավոր առաջնությունը․ կայացել են առաջին հանդիպումները

Նոյեմբերի 11, 2021
Սպորտային լուրեր

 

Նոյեմբերի 6-ին մեկնարկել է բասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնության 5-րդ հոբելյանական մրցաշրջանը։ Արդեն կայացել են մրցաշարի առաջին հանդիպումները։

VBET Ա լիգայի 2021/22 թթ. մրցաշրջանի մեկնարկային տուրի առաջին խաղում ԲԿՄԱ-ն հյուրընկալվելիս մրցել է «Էրեբունիի» դեմ և 95:74 հաշվով հաղթանակի հասել։

Մեկնարկային տուրի երկրորդ խաղում «Գյումրին» 118:84 հաշվով առավելության է հասել ՖԻՄԱ-ի…

Շարունակվում են հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղերը

Նոյեմբերի 10, 2021
Սպորտային լուրեր

Հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղերի շրջանակում մեկնարկել է ֆուտզալի մրցաշարը:

Մրցաշարին հայտավորվել են 14 բուհերի թիմեր: Խաղերն անցկացվում են 4 փնջերով. 1-ին և 2-րդ փնջերի խաղերը տեղի են ունենում Երևանի պետական համալսարանի մարզադահլիճում, իսկ 3-րդ և 4-րդ փնջերի խաղերը՝ «Դինամո» մարզապալատում:

Ավարտին են մոտենում անցումային խաղերը: Յուրաքանչյուր փնջում 1-ին և…

Հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղեր. կայացել են հրաձգության մրցումները

Նոյեմբերի 8, 2021
Սպորտային լուրեր

Հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղերի շրջանակում կայացել են հրաձգության տղաների և աղջիկների մրցումները, որոնց մասնակցել են 14 ԲՈՒՀ-երի թիմեր և 120 ուսանող-ուսանողուհիներ:

Աղջիկների պայքարում հաղթողի տիտղոսը նվաճել է Նվարդ Գաբրիելյանը Երևանի պետական համալսարանից, երկրորդ տեղը զբաղեցրել է Լիլիթ Անտոնյանը՝ դարձյալ ԵՊՀ-ից, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական…

Ազատ ոճի ըմբշամարտի Մ23 հավաքականը 1 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ նվաճեց աշխարհի առաջնությունում

Նոյեմբերի 8, 2021
Սպորտային լուրեր

Ազատոճային ըմբիշ, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը հաղթող է ճանաչվել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտված ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում:

Եզրափակչում հայ ըմբիշը գոտեմարտել է Ռուսաստանի ներկայացուցիչ Արթուր Չեբորդաևի հետ և 11:7 հաշվով տպավորիչ հաղթանակ տարել:

Արսեն Հարությունյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 11:1 հաշվով հաղթել էր հունգարացի Գամզաթգաջի…

Ըմբշամարտի Մ23 ԱԱ. այսօր պայքարը կսկսեն ազատոճայինները

Նոյեմբերի 5, 2021
Սպորտային լուրեր

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում այսօր՝ նոյեմբերի 5-ին, պայքարը սկսում են ազատոճային ըմբիշները:

Հայաստանի ազատ ոճի երիտասարդական հավաքականը մրցավայր է մեկնել 8 մարզիկով, իսկ մրցումային առաջին օրը պայքարի դուրս կգան 57, 65, 70 և 79 կգ քաշային ըմբիշները:

57 կգ քաշային կարգի որակավորման փուլում Հայաստանի…

Մեկնարկում է բասկետբոլի Vbet Ա լիգայի հոբելյանական 5-րդ մրցաշրջանը

Նոյեմբերի 5, 2021
Սպորտային լուրեր

Նոյեմբերի 6-ին մեկնարկելու է Հայաստանի բասկետբոլի Vbet A-League-ի հոբելյանական 5-րդ մրցաշրջանը, որը, կազմակերպիչների փոխանցմամբ, խոստանում է մի շարք անակնկալներ։

Լիգայի բոլոր հանդիպումներն անցկացվելու են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հեռարձակվելու են և նկարահանվելու 7 տեսախցիկով:

Vbet A-League-ի նախագահ Արա Պողոսյանը, տնօրեն Վահագն Հարությունյանը, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար…

Բռնցքամարտի ԱԱ. Դավիթ Չալոյանը եզրափակչում է, Հովհաննես Բաչկովը՝ բրոնզե մեդալակիր

Նոյեմբերի 5, 2021
Սպորտային լուրեր

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, գերծանր քաշային Դավիթ Չալոյանը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտին մոտեցող աշխարհի առաջնությունում դուրս է եկել եզրափակիչ՝ ապահովելով առնվազն արծաթե մեդալ, իսկ Հովհաննես Բաչկովը դարձել է ԱԱ-ի բրոնզե մեդալակիր:

Դավիթ Չալոյանը կիսաեզրափակչում մենամարտել է երիտասարդների Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից, Ադրբեջանի ներկայացուցիչ Մահամմադ Աբդուլաևի դեմ և…

Ձյուդոիստները կմասնակցեն Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը

Նոյեմբերի 5, 2021
Սպորտային լուրեր

Ձյուդոյի Հայաստանի երիտասարդական հավաքականը նոյեմբերի 5-ից 6-ը Բուդապեշտում կմասնակցի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությանը:

Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն Յուրի Իսրայելյանը (60 կգ), Ստյոպա Դարբինյանը (66 կգ), Արսեն Ավետիսյանը (73 կգ) և Բորիս Շատվերյանը (81 կգ):

Մեր թիմը հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ղեկավարությամբ մրցավայր է մեկնել նոյեմբերի 2-ին: