ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Սպորտային լուրեր

3 մեդալ՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունից

Օգոստոսի 23, 2021
Սպորտային լուրեր

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը 3 մեդալ է նվաճել Ուֆայում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությունում:

Սահակ Հովհաննիսյանը և Կարեն Խաչատրյանը դարձել են արծաթե, իսկ Շանթ Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիրներ: 67 կգ քաշային կարգում Սահակ Հովհաննիսյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 10:0 հաշվով վստահ հաղթանակ է տոնել լիտվացի Վիլիուս Սավիսկասի նկատմամբ:…

Էլինա Դանիելյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Օգոստոսի 23, 2021
Սպորտային լուրեր

Հայաստանի շախմատի կանանց հավաքականի առաջատար գրոսմայստեր Էլինա Դանիելյանը հռչակվել է Եվրոպայի կանանց 2021 թվականի չեմպիոն:

Ռումինիայի Յասի քաղաքում կայացած առաջնության վերջին տուրում Դանիելյանը հաղթել է Մայ Նարվային (Էստոնիա) և 11 տուրերի արդյունքում վաստակած 9 միավորով զբաղեցրել առաջին տեղը՝ միաժամանակ նվաճելով կանանց աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր:

Նշենք, որ այս հաղթանակը նորանկախ…

Լյովա Գևորգյանը՝ աշխարհի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր, Մանվել Խնձրցյանը՝ բրոնզե

Օգոստոսի 19, 2021
Սպորտային լուրեր

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը 2 մեդալ է նվաճել Ուֆայում ընթացող ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում:

125 կգ քաշային կարգում արծաթե մեդալակիր է դարձել Լյովա Գևորգյանը, որը եզրափակիչ գոտեմարտում պարտվել է իրանցի Ալի Մոհամադեբրաբիմ Աքբարփուրքորդուն՝ 4:4: Մինչև եզրափակիչ Լյովա Գևորգյանը 3 վստահ հաղթանակ էր տոնել. պայքարը սկսելով որակավորման փուլից՝ նա…

ՆԱԽԱԳԻԾ. Բարձր նվաճում ունեցող մարզիկների անվանական թոշակներն ու պատվովճարները կավելանան

Օգոստոսի 18, 2021
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագծերի փաթեթ, որով առաջարկում է ավելացնել Օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքներ գրանցած մարզիկներին և նրանց մարզիչներին տրվող միանվագ գումարի, անվանական թոշակների և պատվովճարների չափերը։

Կրկնապատկված անվանական թոշակ

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մարզիկներին տրամադրվող…

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի օլիմպիական հավաքականին

Օգոստոսի 16, 2021
Սպորտային լուրեր

32-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացրած մարզիկներին և մարզիչներին այսօր հյուրընկալել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը և գլխավոր քարտուղար…

ԱՊՀ երկրների առաջին խաղերին Հայաստանը կներկայացնի 54 մարզիկ

Օգոստոսի 16, 2021
Սպորտային լուրեր

Սեպտեմբերի 4-11-ը Կազանում կայանալու են ԱՊՀ երկրների առաջին խաղերը: Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Մոլդովայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Ադրբեջանից, Թուրքմենստանից և Ուզբեկստանից շուրջ 1500 մարզիկ մեդալների 184 հավաքածուի համար պայքարելու է 16 մարզաձևում: Մարզիկների տարիքը չպետք է գերազանցի 23-ը:

Հայաստանն այս ստուգատեսում կներկայացնի 54 մարզիկ.
 

Բադմինթոն - Արման Վարդանյան, Մանվել…

Հայտնի են ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականների կազմերը

Օգոստոսի 13, 2021
Սպորտային լուրեր

Օգոստոսի 16-22-ը Ուֆայում (Ռուսաստանի Դաշնություն) կայանալու է ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցելու է 52 երկրի շուրջ 500 մարզիկ: Հայաստանն այս ստուգատեսում ներկայացնելու է 17 ըմբիշ՝ 7 ազատոճային և 10 հունահռոմեական:

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականից պայքարի են դուրս գալու Մանվել Խնձրցյանը (57 կգ), Լևիկ Միքայելյանը (61 կգ), Դավիթ…

Եվրոպայի առաջնություն. Էլինա Դանիելյանն առաջատարների թվում է

Օգոստոսի 12, 2021
Սպորտային լուրեր

Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը Ռումինիայի Յասի քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության առաջատարների թվում է:

Կայացած 3 տուրում Դանիելյանը տոնել է 3 հաղթանակ և 4 շախմատիստների հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Առաջատարներին հաջորդում է 2,5 միավոր վաստակած 14 շախմատիստ:

Նշենք, որ Դանիելյանը մեկնարկային պարտիայում հաղթել է Նադյա Տոնչևային (Բուլղարիա), ապա…

Հայաստանը 7 ներկայացուցիչ ունի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում

Օգոստոսի 10, 2021
Սպորտային լուրեր

Ռումինիայի Յասի քաղաքում մեկնարկել է շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը, որին մասնակցում է 29 երկրի 117 շախմատիստ։

Հայաստանն առաջնությունում ունի 7 ներկայացուցիչ՝ գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, կանանց գրոսմայստերներ Աննա Սարգսյանը և Մարիա Գևորգյանը, կանանց միջազգային վարպետներ Սուսաննա Գաբոյանը և Սիրանուշ Ղուկասյանը, կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Մարիամ Մկրտչյանը։

Էլինա…

Հովհաննես Բաչկովը՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր

Օգոստոսի 6, 2021
Սպորտային լուրեր

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ) դարձել է 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր:

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող խաղերի կիսաեզրափակչում Բաչկովը պարտվել է ամերիկացի Քեյշոն Դևիսին՝ այդպիսով արժանանալով բրոնզե մեդալի:

Եվրոպայի կրկնակի չեմպիոնը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ հաղթել էր Ռայան Ալստոնին (Անտիգուա և Բարբուդա), 1/8 եզրափակչում պարտության էր…