ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Սպորտային լուրեր

Փաշիկ Ալավերդյան. «Նոր մարզագույքը կնպաստի ավելի բարձր արդյունքներ գրանցելուն»

Հուլիսի 12, 2021
Սպորտային լուրեր

Հայաստանի ծանրամարտի հավաքական թիմերի մարզումներն այսուհետ կանցկացվեն Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) չափանիշներին համապատասխան մարզագույքով:

IWF-ի կողմից Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի համար արտոնագրված «Eleiko» ապրանքանիշի մարզագույքը (1 մրցումային հարթակ և 20 ծանրաձողի լրակազմ՝ 10-ական տղամարդկանց և կանանց համար) արդեն Հայաստանում է:

Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի խոսքով՝ նոր…

Առաջիկա օրերին հայ ծանրորդները կստանան նոր մարզագույք

Հուլիսի 8, 2021
Սպորտային լուրեր

ՀՀ ծանրամարտի հավաքական թիմերի համար նախատեսված 1 մրցումային հարթակը և 20 ծանրաձողի լրակազմը (10-ական՝ տղամարդկանց և կանանց համար) առաջիկա օրերին կլինեն Հայաստանում:

Այդ մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստում տեղեկացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը: Նրա խոսքով՝ այդպիսով հայ ծանրորդները կմարզվեն ժամանակակից չափանիշներին համապատասխանող…

Վահրամ Դումանյանը հանդիպել է ըմբշամարտի պատանեկան և երիտասարդական հավաքականների հետ

Հուլիսի 7, 2021
Սպորտային լուրեր

Հայաստանի ըմբշամարտի բոլոր տարիքային հավաքականները փայլուն մրցաշրջան են անցկացնում. միջազգային մրցաշարերում նրանք արդեն իսկ նվաճել են 4 տասնյակից ավելի մեդալ:

Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն ընդունել է Հայաստանի հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան ու երիտասարդական հավաքականների մարզիկներին, նրանց մարզիչներին և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի…

Կարեն Գիլոյան. «Պատրաստ ենք քննարկել համագործակցության ցանկացած առաջարկ»

Հուլիսի 6, 2021
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պատրաստ է քննարկել հայ-իրաքյան սպորտային համագործակցության հնարավորությունները:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Իրաքի Հանրապետության երիտասարդության և սպորտի նախարարի տեղակալ Սաֆվան Մոհամեդ Մահմուդին, Իրաքի կարատեի ազգային հավաքականի մարզիչ Ֆլահ Բադրին, «Ոսկյա գավաթի» գործադիր տնօրեն Մոհամմեդ Սայեդին և «Baldyt al mousel»…

6 մեդալ՝ Եվրոպայի ըմբշամարտի երիտասարդական առաջնությունից

Հուլիսի 6, 2021
Սպորտային լուրեր

Հայ ըմբիշները 6 մեդալ են նվաճել Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:

Հունիսի 28-ից հուլիսի 4-ը Դորտմունդում (Գերմանիա) կայացել է Եվրոպայի ըմբշամարտի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցած 18 հայ ըմբիշներից 6-ը դարձել է մեդալակիր:

Առաջինը պայքարը սկսել են ազատոճային ըմբիշները, որոնցից Լյովա Գևորգյանը (125 կգ) նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Պայքարը սկսելով որակավորման փուլից՝…

Կ. Գիլոյան. «Նոր վազքուղու կառուցմամբ Արտաշատը կդառնա աթլետիկայի կենտրոն»

Հուլիսի 2, 2021
Սպորտային լուրեր

Արտաշատի քաղաքային մարզադաշտում աթլետիկայի վազքուղու կառուցման աշխատանքները թևակոխում են գործնական փուլ:

Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն աշխատանքային այց է կատարել Արտաշատ: Համայնքի ղեկավար Կարեն Բենիամինյանի հետ նախարարի տեղակալն այցելել է Արտաշատի քաղաքային մարզադաշտ, որտեղ օրեր անց մեկնարկելու են միջազգային չափանիշներին համապատասխան, Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային…

Լողորդներ Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը կմասնակցեն Տոկիոյի Օլիմպիական խաղերին

Հուլիսի 2, 2021
Սպորտային լուրեր

Հայաստանի օլիմպիական հավաքականը համալրվել է երկու լողորդով:

Ջրային մարզաձևերի միջազգային ֆեդերացիան Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին պաշտոնապես տեղեկացրել է Տոկիոյի Օլիմպիական խաղերում Հայաստանից երկու լողորդների՝ Արթուր Բարսեղյանի և Վարսենիկ Մանուչարյանի մասնակցության մասին:

Արթուր Բարսեղյանը հանդես կգա 50 և 100 մետր ազատ, իսկ Վարսենիկ Մանուչարյանը՝ 100 մետր ազատ լողաոճերում:

Հիշեցնենք, որ ավելի…

Ծանրամարտիկները կստանան մեկ մրցումային հարթակ և 20 ծանրաձողի լրակազմ

Հուլիսի 1, 2021
Սպորտային լուրեր

Հայաստանի ծանրորդներն այսուհետ կմարզվեն միջազգային նոր չափանիշներին համապատասխանող մարզագույքով:

Կառավարության որոշմամբ ՀՀ ծանրամարտի հավաքական թիմերն Օլիմպիական խաղերին ընդառաջ կստանան մեկ մրցումային հարթակ և 20 ծանրաձողի լրակազմ (10-ական լրակազմ տղամարդկանց և կանանց համար):

Ծանրամարտի Հայաստանի Հանրապետության տղամարդկանց և կանանց հավաքական թիմերի բոլոր տարիքային խմբերի (պատանիներ, երիտասարդներ, մեծահասակներ) մարզումները Ծանրամարտի միջազգային…

Կ. Գիլոյան. «Եթե հայկական սպորտում լուրջ հաջողություններ արձանագրենք, վստահ եղեք, որ դրանցում դուք ձեր ներդրումն ունեք»

Հուլիսի 1, 2021
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է գարնանը Երևանում անցկացված բասկետբոլի եվրասիական լիգայի խաղերի կազմակերպչական աշխատանքներին ներգրավված կամավորներին:

Համահայկական կամավորական միության շուրջ 15 անդամ պարգևատրվել է հավաստագրով նշյալ մարզական միջոցառման կամավորական աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար:

Կարեն Գիլոյանը շնորհակալություն է հայտնել նրանց մասնակցության և ներդրում…

«Ձեր հաջողությունները մեծ հաղթանակների հիմք են». Վ. Դումանյանն ընդունել է Հայաստանի թենիսի տղամարդկանց հավաքականին

Հունիսի 30, 2021
Սպորտային լուրեր

Հայ մարզիկների հաղթանակները ոչ միայն նրանց, այլև մեր ժողովրդի՝ սեփական ուժերի նկատմամբ ունեցած հավատի ցուցիչ են:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանի թենիսի տղամարդկանց հավաքականի անդամներին և թենիսի ֆեդերացիայի ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Օրերս Սկոպյեում…