Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում այսուհետ գործելու է «Փոքրիկ Օլիմպիկ» ամառային դպրոցը։
«Փոքրիկ Օլիմպիկի» առաջնային նպատակը երեխայի՝ որպես կիրթ ու պատասխանատու անհատի ձևավորումն է: Ամառային դպրոցի կրթամարզական ծրագիրն ուղղված է մտքի, մարմնի և հոգու ներդաշնակ զարգացմանը: Ծրագիրը ներառում է ինչպես ակադեմիական առարկաներ, այնպես էլ մարզական միջոցառումներ, որոնք ուղղված…
Հաստատվել է բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովի (63 կգ) մասնակցությունը Տոկիոյի Օլիմպիական խաղերին:
Փարիզում կայացած Օլիմպիական խաղերի համար վարկանիշային մրցաշարում Հովհաննես Բաչկովին չէր հաջողվել ուղեգիր նվաճել, սակայն Եվրոպայի կրկնակի չեմպիոնին այն շնորհվել է համաշխարհային վարկանիշային աղյուսակում զբաղեցրած բարձր դիրքի շնորհիվ:
Հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը կայանալիք Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում հանդես են գալու…
Հայաստանի թենիսի տղամարդկանց հավաքականը 2022 թվականին հանդես կգա Դևիսի գավաթի խաղարկության երրորդ ենթախմբում:
Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտվել է Դևիսի գավաթի խաղարկության եվրոպական գոտու չորրորդ ենթախմբի մրցումը, որին մասնակցել է նաև Հայաստանի թենիսի տղամարդկանց հավաքականը: Մեր ընտրանին (կազմը՝ Միքայել Ավետիսյան, Սեդրակ Խաչատրյան, Հենրիկ Նիկողոսյան, Նադիր Սարգսյան, մարզիչ՝ Վահե Ավետիսյան) Չեռնոգորիայի,…
Բռնցքամարտիկ Արթուր Բազեյանը ոսկե մեդալ է նվաճել Իտալիայի Ռոզետո դելյի Աբրուցի քաղաքում կայացած Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությունում:
Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սանն անգերազանցելի է եղել 56 կգ քաշային կարգում` տոնելով 4 տպավորիչ հաղթանակ: Եզրափակիչ մենամարտում Բազեյանը (մարզիչներ՝ Արման Հարությունյան, Ռոբերտ Պետրոսյան) մրցել է իռլանդացի Ադամ Բրայան…
Հայաստանը կունենա Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիայի կողմից հավաստագրված վազքուղով մարզադաշտ:
Արտաշատի քաղաքային մարզադաշտի վազքուղիները և աթլետիկական հատվածները սինթետիկ ծածկույթով վերանորոգելու համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների վերաբաշխման միջոցով հատկացվել է 71 մլն 860.4 հազար դրամ: Որոշումը կայացվել է գործադիրի այսօրվա նիստում:
Օբյեկտի…
Առավոտ կանուխ վերկացից մինչև կրակային պատրաստություն, ռազմարվեստի պատմության ուսուցումից մինչև վրանային պայմաններում գործնական հմտությունների ձեռքբերում. առաջիկա օրերն աշակերտները կանցկացնեն զինվորական առօրյային և կարգուկանոնին համապատասխան:
«Նախնական զինվորական պատրաստություն» առարկայից ստացած գիտելիքները գործնական ճանապարհով ամրապնդելու և դրանց համապատասխան կարողություններն ու հմտությունները զարգացնելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իրականացնում…
ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի հրամանով մարզաշխարհի ավելի քան 30 ներկայացուցիչ արժանացել է «Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետ» և «Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ» մարզական կոչման՝ համաձայն ՀՀ մարզական կոչումների և մարզական կարգերի շնորհման չափորոշիչների:
Մարզիկները կոչումների արժանացել են ծանրամարտ, սամբո, բռնցքամարտ, լող, ձյուդո, սուսերամարտ, պաուերլիֆտինգ,…
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ձյուդոյի մրցումներում Հայաստանը կունենա մեկ ներկայացուցիչ: Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան հաստատել է Հայաստանի առաջատար ձյուդոիստ, 2018 թվականի Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանի (73 կգ քաշային կարգ) ուղեգիրը:
Ֆերդինանդ Կարապետյանն առաջիկա Օլիմպիական խաղերում Հայաստանի 14-րդ ներկայացուցիչն է: Ավելի վաղ ուղեգրեր էին նվաճել ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը…
Լիմասոլում (Կիպրոս) ավարտվել է Եվրոպայի աթլետիկայի թիմային առաջնությունը, որի երրորդ խմբի մրցաշարին մասնակցել են հայ մարզիկները:
Հայաստանի աթլետիկայի հավաքականի առաջատարներից Լևոն Աղասյանը, որը վերջերս նվաճել է Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր, լավագույնն է եղել եռացատկում՝ գրանցելով 16.77 մ արդյունք: Կանանց եռացատկում Հայաստանի գործող չեմպիոն և ռեկորդակիր Յանա Սարգսյանը 12.68 մ…
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում բացվել է արհեստական ժայռապատ՝ նախատեսված փրկարարների և արկածային տուրիզմի սիրահարների համար:
Ժայռապատն իր տեսակով ոլորտում մեծ պահանջ ունի, իսկ ՀՖԿՍՊԻ-ում կրթական ծրագրի անհրաժեշտ բաղադրիչներից է։ Աշխատանքներ են իրականացվում հատուկ կարիք ունեցող մարդկանց համար ևս ժայռապատը հասանելի դարձնելու ուղղությամբ։
Ժայռապատի բացման արարողության շրջանակում ՀՖԿՍՊԻ…
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ