ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Սպորտային լուրեր

Ըմբիշներ Արմեն Մելիքյանը և Կարեն Ասլանյանն Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճել

Մայիսի 10, 2021
Սպորտային լուրեր

Հունահռոմեական ոճի ըմբիշներ Արմեն Մելիքյանը (60 կգ) և Կարեն Ասլանյանը (67 կգ) Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճել։ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած Օլիմպիական խաղերի համար ըմբշամարտի վերջին վարկանիշային մրցաշարում հայ մարզիկները դուրս են եկել եզրափակիչ՝ միևնույն ժամանակ նվաճելով Տոկիոյում կայանալիք խաղերի ուղեգիր։

Արմեն Մելիքյանը պայքարը սկսել է որակավորման փուլից,…

ՀՖԿՍՊԻ-ում կայացել է հուշամրցաշար՝ նվիրված զոհված ուսանող բռնցքամարտիկների հիշատակին

Մայիսի 7, 2021
Սպորտային լուրեր

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի նախաձեռնությամբ կայացել է բուհի՝ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ուսանող բռնցքամարտիկներ Դավիթ Մարգարյանի, Վարդան Ամալյանի, Նարեկ Գինոսյանի, Ավագ Նազարյանի, Վալոդյա Նորոյանի և Միշա Ղալումյանի հիշատակին նվիրված բռնցքամարտի պատանիների բաց առաջնություն։

Մայիսի 4-7-ը ՀՖԿՍՊԻ-ի բռնցքամարտի դահլիճում անցկացված առաջնությանը մասնակցել է 76 պատանի մարզիկ՝ Երևանի և…

ՀՖԿՍՊԻ-ում քննարկվել են բուհի միջազգային համագործակցության հեռանկարները

Մայիսի 6, 2021
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր աշխատանքային այցով եղել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում:

ԿԳՄՍ փոխնախարարը և ՀՖԿՍՊԻ ռեկտոր Դավիթ Խիթարյանը քննարկել են բուհի միջազգային համագործակցությանը վերաբերող առանցքային հարցեր, մասնավորապես անդրադարձել են օտարերկրյա դիմորդների (այդ թվում՝ սփյուռքահայերի) ընդունելության և ուսումնառության կազմակերպման հնարավորություններին:

Կարեն Գիլոյանն աշխատանքային այցով մեկնել է Բուլղարիա

Մայիսի 5, 2021
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը մեկնել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիա՝ ներկա գտնվելու Օլիմպիական խաղերի համաշխարհային վարկանիշային մրցաշարին:

Մայիսի 6-ին մեկնարկելիք մրցաշարին Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականից մասնակցելու են Արման Անդրեասյանը (74 կգ) և Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), իսկ հունահռոմեականներից՝ Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը…

Կարեն Գիլոյանն այցելել է ՀՖԿՍՊԻ. քննարկվել են բուհի բարեփոխումներին ուղղված ծրագրերը

Մայիսի 4, 2021
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ՝ ծանոթանալու բուհի թե՛ մարզական, թե՛ կրթական միջավայրին և գործունեությանը, ընթացիկ խնդիրներին և բարեփոխումներին ուղղված ծրագրերին:

ԿԳՄՍ փոխնախարարը ռեկտոր Դավիթ Խիթարյանի ուղեկցությամբ շրջել է ՀՖԿՍՊԻ-ի մարզադահլիճներով՝ քննարկելով դրանց վերակառուցման և վերազինման հնարավոր…

Հայտնի են Զինաիդա Սիմոնյանի անվան հրաձգության հուշամրցաշարի հաղթողները

Մայիսի 3, 2021
Սպորտային լուրեր

Տեղի է ունեցել աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Զինաիդա Սիմոնյանի անվան հրաձգության հուշամրցաշարը, որի ընթացքին հետևել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Արդեն 8-րդ անգամ անցկացված հուշամրցաշարին մասնակցել են Երևանի հրաձգության մանկապատանեկան և Հրաձգության հանրապետական մարզադպրոցների, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և Գյումրու քաղաքապետարանի ներկայացուցիչները: Օդամղիչ հրացան,…

Տավուշում կայացել է Արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակին նվիրված ֆուտբոլային հուշամրցաշար

Մայիսի 3, 2021
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ: Այցը մեկնարկել է Հաղթանակ համայնքից, որտեղ ԿԳՄՍ նախարարի տեղակալը հետևել է «Ջավախք» հայրենակցական միության նախաձեռնած՝ Արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակին նվիրված ֆուտբոլային հուշամրցաշարի եզրափակիչ հանդիպմանը, ապա ծանոթացել վերոնշյալ ու հարակից համայնքների սպորտային ենթակառուցվածքներին:

ԿԳՄՍ նախարարի…

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կ. Գիլոյանն ընդունել է գրեփլինգի ֆեդերացիայի ներկայացուցիչներին

Ապրիլի 30, 2021
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած Եվրոպայի գրեփլինգի առաջնության արծաթե մեդալակիր Մայիս Ներսեսյանին, Հայաստանի գրեփլինգի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Բազինյանին և գլխավոր քարտուղար Վլադիմիր Հովհաննիսյանին: ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհավորել է Մայիս Ներսեսյանին հաջող ելույթի կապակցությամբ և հույս հայտնել, որ առաջիկայում…

Կայացել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունը

Ապրիլի 29, 2021
Սպորտային լուրեր

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի 15-րդ հաշվետու ընտրական համաժողովը, որի ընթացքում կայացել է նաև կառույցի նախագահի ընտրությունը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի նախաձեռնությամբ՝ ընտրությունների անաչառությունն ապահովելու համար դրանց հետևել են Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչներ: Նրանցից Յուրի Զայցևը, համաժողովի մասնակիցներին փոխանցելով Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի…

Կայացել է Ուսանողական մարզական խաղերի բադմինթոնի մրցաշարը

Ապրիլի 28, 2021
Սպորտային լուրեր

Շարունակվում է Ուսանողական մարզական 21-րդ խաղերի գարնանային փուլը, որը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան իրականացնում են համատեղ:

Առաջին անգամ ուսանողական մարզական խաղերի շրջանակում անցկացվել է բադմինթոնի առաջնություն, որին մասնակցել է 6 բուհի 30 ուսանող: Աղջիկների պայքարում առաջին մրցանակին արժանացել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական…