ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Սպորտային լուրեր

Ուսանողական սպորտի զարգացման հետքերով. Կարեն Գիլոյանն ընդունել է բուհերի ներկայացուցիչներին

Մարտի 26, 2021
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է հանրապետության պետական և մասնավոր բուհերի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ամբիոնների վարիչներին և Ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանին՝ քննարկելու ուսանողական սպորտի զարգացման հեռանկարները, ոլորտում առկա խնդիրներն ու լուծման հնարավոր տարբերակները:

Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալը կարևորել է հանդիպումը՝…

Քննարկվում է «Դահուկային սպորտը դպրոցում» փորձնական ծրագիրը

Մարտի 26, 2021
Սպորտային լուրեր

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան հանդես է եկել նախաձեռնությամբ, որով առաջարկում է այս տարվա դեկտեմբերից հանրապետության մի շարք դպրոցներում իրականացնել «Դահուկային սպորտը դպրոցում» ծրագիրը` ձմռան ընթացքում ֆիզկուլտուրայի դասերը փոխարինելով դահուկային պատրաստության դասերով:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի, Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանի և…

Արթուր Ալեքսանյանի անվան նոր սպորտային համալիրի կառուցման համար գումար է հատկացվել

Մարտի 25, 2021
Սպորտային լուրեր

Կառավարության որոշմամբ՝ «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի կառուցման համար հատկացվել է 500 մլն ՀՀ դրամ:

Որոշումն ընդունվել է գործադիրի մարտի 25-ի նիստում` Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թվականի բյուջետային տնտեսումների վերաբաշխմամբ:

ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում իր տեսակով առանձնահատուկ մարզական համալիրն ունենալու է…

Կ. Գիլոյան․ «Նախարարությունը կարևորում է ուժեղ մարզադպրոցներ ունենալը»

Մարտի 25, 2021
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է նախարարության ենթակայությամբ գործող մարզադպրոցների և մարզական հասարակական կազմակերպությունների տնօրեններին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը: Քննարկվել են մարզիչների սոցիալական խնդիրներին, նրանց վերապատրաստումներին, մարզումային նորագույն մեթոդներին և մոտեցումներին, մարզադպրոցներում առկա պայմաններին առնչվող և…

Փոփոխություն մարզիկներին և մարզիչներին անվանական թոշակի հատկացման որոշման մեջ. հանրային քննարկման է դրվել նոր նախագիծ

Մարտի 24, 2021
Սպորտային լուրեր

ՀՀ հավաքական թիմերի մարզիկներին և նրանց մարզիչներին անվանական թոշակ հատկացվում է ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի N 1096-Ն որոշմամբ: Գործող որոշման մեջ նշված չէ, որ նախատեսված թոշակի չափերը չեն ներառում ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը և պարտադիր այլ վճարները, ինչի արդյունքում մարզիկները և մարզիչները գումարը ստանում են որոշակի…

«Նախարարությունը մշտապես աջակցելու է ձեզ». ԿԳՄՍ նախարարն ընդունել է Օլիմպիական ուղեգիր նվաճած ազատոճային ըմբիշներին

Մարտի 23, 2021
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել են օրերս Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած ազատոճային ըմբիշներ Արսեն Հարությունյանին, Վազգեն Թևանյանին, նրանց մարզիչներին և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչներին: Նախարար Վահրամ Դումանյանը, ըմբիշներին շնորհավորելով Բուդապեշտի վարկանիշային մրցաշարում չեմպիոնության և Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու…

ՖԻՄԱ տղամարդկանց և ԽՄՕՄՄ կանանց թիմերը՝ Հայաստանի գավաթակիրներ

Մարտի 23, 2021
Սպորտային լուրեր

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզադահլիճում մարտի 19-21-ը կայացել է Հայաստանի վոլեյբոլի գավաթի խաղարկությունը, որին մասնակցել է տղամարդկանց և կանանց 4-ական թիմ:

Կանանց պայքարում լավագույն արդյունքը գրանցել է ԽՄՕՄՄ (Խաղային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց) թիմը, որը հաղթել է բոլոր մրցակիցներին՝ «Վանին», «Ավանին» և Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի (ԲՊՀ)…

Երկու մեդալ և Օլիմպիական խաղերի ուղեգրեր Բուդապեշտի վարկանիշային մրցաշարից

Մարտի 22, 2021
Սպորտային լուրեր

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտվել է ըմբշամարտի միջազգային մրցաշարը, որը վարկանիշային էր Օլիմպիական խաղերի համար: Հայաստանի հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի հավաքականները մրցաշարին մասնակցել են 4-ական ըմբիշով՝ նվաճելով 2 ոսկե մեդալ և նույնքան Օլիմպիական ուղեգիր: Մրցաշարի չեմպիոն են դարձել ազատ ոճի հավաքականից 2019 թվականի Եվրոպայի առաջնության չեմպիոն Արսեն Հարությունյանը (57 կգ)…

Հայկ Մարտիրոսյանը և Աննա Սարգսյանը՝ աշխարհի առցանց ուսանողական առաջնության հաղթողներ

Մարտի 19, 2021
Սպորտային լուրեր

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) այս տարի առաջին անգամ կազմակերպել է առցանց շախմատի աշխարհի ուսանողական առաջնություն, որին մասնակցում է 960 համալսարանական՝ 84 երկրից, այդ թվում՝ Հայաստանից:

Արդեն կայացել է կայծակնային շախմատի տղամարդկանց և կանանց անհատական մրցաշարը: Մի շարք նախնական փուլերից հետո եզրափակչում շրջանային մրցակարգով չեմպիոնի կոչման համար պայքարել են 8-ական շախմատիստ…

Ըմբիշներ Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանն Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճել

Մարտի 19, 2021
Սպորտային լուրեր

Ազատ ոճի ըմբիշներ Արսեն Հարությունյանը (57 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ) Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճել։ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող վարկանիշային մրցաշարում հայ ըմբիշները դուրս են եկել եզրափակիչ՝ միևնույն ժամանակ ապահովելով Օլիմպիական խաղերի վարկանիշ։

Արսեն Հարությունյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 10։2 հաշվով հաղթել է բելառուս…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…