ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Սպորտային լուրեր

Հայաստանի ըմբշամարտի և գրեփլինգի ֆեդերացիաները համագործակցության հուշագիր են ստորագրել

Փետրվարի 17, 2021
Սպորտային լուրեր

Հայաստանի ըմբշամարտի և գրեփլինգի ֆեդերացիաների նախագահներ Ռոբերտ Խաչատրյանը և Սարգիս Բազինյանը համագործակցության հուշագիր են ստորագրել, որը հայ մարզիկներին Ըմբշամարտի համաշխարհային միության (UWW) կազմակերպած գրեփլինգի միջազգային մրցաշարերին մասնակցելու հնարավորություն կտա։

«ՍԻԱՍ» ակադեմիայում տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ում վստահեցմամբ՝…

«Պետք է ունենանք ադապտիվ սպորտի ոչ թե 2 մարզիկով ներկայացող, այլ մեդալների համար պայքարող մրցունակ թիմ». ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կ. Գիլոյան

Փետրվարի 16, 2021
Պաշտոնական Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է պետական աջակցության ծրագրում ներառված հաշմանդամային սպորտի զարգացման խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին և ՀՀ մարզպետարանների ու Երևանի քաղաքապետարանի սպորտի գծով պատասխանատուներին:

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ հանդիպման նպատակը հաշմանդամային սպորտին և զանգվածային…

Բալկանյան երկրների Մ20 առաջնությունում Հայաստանը նվաճել է երկու մեդալ

Փետրվարի 15, 2021
Սպորտային լուրեր

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացել է աթլետիկայի Բալկանյան երկրների մինչև 20 տարեկանների առաջնությունը, որին մասնակցել է շուրջ 200 մարզիկ՝ 16 երկրից:

Հայաստանը ներկայացրել են Գոռ Բեգլարյանը և Նարեկ Սրապոնյանը, ովքեր դարձել են մեդալակիրներ: Հեռացատկորդ Գոռ Բեգլարյանը 11 մարզիկների պայքարում գրանցել է լավագույն արդյունքը՝ 7.29մ և նվաճել ոսկե մեդալ: Հեռացատկում երկրորդ հորիզոնականը…

Մեկնարկում է «Սպորտային սերունդ - 2021» ծրագիրը

Փետրվարի 13, 2021
Սպորտային լուրեր

«Կայուն զարգացման հայկական հիմնադրամը» (ԿԶՀՀ) ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ և ՈւԵՖԱ-ի «Երեխաների համար» հիմնադրամի համաֆինանսավորմամբ այս տարի ևս իրականացնելու է «Սպորտային սերունդ» ծրագիրը:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է 25 հանրակրթական դպրոց համալրել 1 մլն-ական դրամ արժողությամբ սպորտային գույքով, կազմակերպել միջոցառումներ՝ իրազեկելով առողջ ապրելակերպի կարևորության մասին,…

«Օղակների արքան»՝ Ալբերտ Ազարյանը, բոլորեց ծննդյան 92-ամյակը

Փետրվարի 11, 2021
Սպորտային լուրեր

Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 20-րդ դարի լավագույն հայ մարզիկ, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի պատվավոր նախագահ Ալբերտ Ազարյանն այսօր նշում է ծննդյան 92-ամյակը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել է Ալբերտ Ազարյանի անունը կրող Մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց և շնորհավորել լեգենդար…

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը պարգևներ է հանձնել մարզաշխարհի ներկայացուցիչներին

Փետրվարի 10, 2021
Սպորտային լուրեր

ՀՀ նախագահի և ՀՀ ԿԳՄՍ նախարարի համապատասխան հրամաններով մարզաշխարհի շուրջ 4 տասնյակ ներկայացուցիչ արժանացել է կոչումների և մեդալների: Մասնավորապես, ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի բնագավառում ունեցած վաստակի և բացառիկ ծառայությունների համար կրծքանշաններով ու մեդալներով պարգևատրվել են Հրաչյա Պետիկյանը, Դավիթ Դավթյանը, Ալբերտ Կարապետյանը և Վաչագան Վարդանյանը, մարզիչներ Գագիկ Սեդրակյանը (ծանրամարտ), Հայկ Նազարյանը…

Քննարկվում են Արտաշատի քաղաքային մարզադաշտի վերանորոգման և աթլետիկայի վազքուղու կառուցման հարցերը

Փետրվարի 10, 2021
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել է Արարատի մարզ՝ ծանոթանալու սպորտային ենթակառուցվածքների աշխատանքներին։

Նախարարի տեղակալի այցը մեկնարկել է Արտաշատի քաղաքային մարզադաշտից, որտեղ նա Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի, Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենիամինյանի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ ծանոթացել է առկա պայմաններին և քննարկել…

Լևոն Բաբուջյանը և Արփինե Գրիգորյանը՝ շախմատի Հայաստանի առաջին խմբի առաջնության հաղթողներ

Փետրվարի 8, 2021
Սպորտային լուրեր

Շուրջ երկու շաբաթ տևած պայքարից հետո Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվել են շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջին խմբի առաջնությունները: Տղամարդկանց մրցաշարին մասնակցել է 14 շախմատիստ, այդ թվում՝ 5 գրոսմայստեր և 5 միջազգային վարպետ, իսկ կանանց մրցաշարում պայքարն ընթացել է 10 շախմատիստուհու միջև:

Կանանց առաջին խմբի 76-րդ առաջնությունում

Կայացել է հաշմանդամություն ունեցող անձանց սեղանի թենիսի Հայաստանի առաջնությունը

Փետրվարի 8, 2021
Սպորտային լուրեր

Սպորտում չկան սահմանափակումներ․ այս կարգախոսով փետրվարի 6-7-ը Երևանի «Դինամո» ՄՀԿ-ում կայացել է հաշմանդամություն ունեցող անձանց սեղանի թենիսի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել է 26 մարզիկ-մարզուհի՝ հանրապետության մարզերից և Արցախից։ Մրցաշարը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կազմակերպել է Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի հայկական ֆեդերացիան։

Մրցումներն ընթացել են երկու խմբով՝ անվասայլակով և առանց դրա:…

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի առաջնության չեմպիոնները

Փետրվարի 5, 2021
Սպորտային լուրեր

Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում այսօր ավարտվել է Հայաստանի տղամարդկանց ծանրամարտի առաջնությունը, որին մասնակցել է ավելի քան 100 մարզիկ:

10 քաշային կարգերում Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճել են Գառնիկ Չոլակյանը (55 կգ), Անդրանիկ Պապեյանը (61 կգ), Մոնթե Մխիթարյանը (67 կգ), Նշան Անտոնյանը (73 կգ), Կարեն Մարգարյանը (81 կգ), Անդրանիկ…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Հարցադրումը՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…