ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 11-րդ դասարանի աշակերտների ռազմամարզական ճամբարի կարգը»:
Այն սահմանում է ռազմամարզական ճամբարի կառուցվածքը, օրվա կարգացուցակը, նյութատեխնիկական միջոցները, ծրագիրը, պատասխանատուները և նրանց գործառույթները, ինչպես նաև կարգավորում է ճամբարի կազմակերպման և անցկացման ընթացքն ու…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Հայաստանի մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչներին:
Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալը խոսել է սերտ համագործակցության անհրաժեշտության, համատեղ ծրագրերի ընդլայնման և ֆեդերացիաների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու տարբերակների մասին: Կարեն Գիլոյանն ընդգծել է, որ պատերազմի և կորոնավիրուսի համավարակի հարուցած դժվարությունները շատ են,…
Փետրվարի 1-2-ը Սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոցում կայացել է մարզաձևի Հայաստանի երիտասարդական առաջնությունը: Հայաստանի չեմպիոնի կոչման համար պայքարել է ավելի քան 100 մարզիկ-մարզուհի՝ Երևանից, Գյումրուց և Վանաձորից: Տղաները պայքարել են խոցասուսեր, ճկասուսեր և թրասուսեր մրցաձևերում, իսկ աղջիկները՝ խոցասուսերում և ճկասուսերում:
Ըստ մրցաձևերի մեդալակիր են դարձել.
Տղաներ
Խոցասուսեր
Այսօր Սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոցում մեկնարկել է մարզաձևի Հայաստանի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցում է շուրջ 100 մարզիկ՝ Երևանից, Գյումրուց և Վանաձորից:
Առաջնության բացման արարողությանը ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Մրցումային առաջին օրվա եզրափակիչ ելույթներից առաջ նախարարի տեղակալը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում…
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, կարևորելով մարզական-մասսայական միջոցառումներին պատանիների ներգրավումը, նրանց ֆիզիկական պատրաստվածության մակարդակի բարելավումը, աշխատունակության բարձրացումը և առողջության ամրապնդումը, 8-12-րդ դասարանների աշակերտների, արհեստագործական պետական ուսումնարանների և քոլեջների սաների (մինչև 18 տարեկան) շրջանում անցկացնելու է «Սպարտակիադա» մրցույթը:
ԿԳՄՍ նախարարի 11 հունվարի 2021 թվականի 13-Ա/2 հրամանով հաստատված կանոնակարգի համաձայն՝ մրցույթն անցկացվելու է 4…
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը փետրվար-մայիս ամիսներին հանրապետության մարզերի, Երևանի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-7-րդ դասարանների աշակերտների համար անցկացնելու է «Սպորտլանդիա» մրցույթը։
Միջոցառման անցկացմամբ նախարարությունը նպատակ ունի խթանել դպրոցներում առողջարարական և մարզական աշխատանքները, բարելավել աշակերտների շրջանում ֆիզիկական պատրաստվածության մակարդակը, ամրապնդել առողջ կենսակերպը, ինչպես նաև դպրոցահասակների համար ստեղծել տարբեր մարզաձևերով…
Հունվարի 22-24-ը Ծաղկաձորում կայացել է Հայաստանի ձյան վոլեյբոլի առաջնությունը, որն ընդգրկված է միջազգային ֆեդերացիայի վարկանիշային մրցաշարերի ցանկում: Առաջնությանը մասնակցել են կանանց 10 և տղամարդկանց 12 թիմեր:
Տղամարդկանց մրցաշարում մրցանակային տեղերը զբաղեցրել են Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզական ակումբի թիմերը. եզրափակչում ՖԻՄԱ-1-ը 2:0 հաշվով հաղթել է ՖԻՄԱ-3-ին, իսկ…
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Հայաստանի և Արցախի բնակչության շրջանում առողջ ապրելակերպի արմատավորման, երիտասարդությանը մարզական խմբակներում ընդգրկելու, համայնքներում սպորտի օրերի անցկացման նպատակով կազմակերպելու է մարզական փառատոն:
ԿԳՄՍ նախարարի համապատասխան հրամանով հաստատված կանոնակարգի համաձայն՝ փառատոնը կկայանա աշնանը Հայաստանի 48 և Արցախի Ստեփանակերտ ու Ասկերան քաղաքներում, յուրաքանչյուրում՝ մեկ օր: Մարզական միջոցառմանը կարող են մասնակցել…
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը տարեց բնակչության առողջության ամրապնդման, նրանց շրջանում սպորտի մասսայականացման և առողջ կենսակերպի գաղափարների արմատավորման նպատակով այս տարի անցկացնելու է «Տարեցների հանրապետական խաղեր» մրցույթը:
Մրցույթը կկայանա օգոստոս-հոկտեմբեր ամիսներին և կանցկացվի երեք փուլով՝ համայնքային, մարզային և հանրապետական: Խաղերին կարող են մասնակցել 63 տարեկանից բարձր այն անձինք, որոնք ունեն բժշկի թույլտվություն:
…ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ, նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության համար աշնանն անցկացնելու է հանրապետական ռազմամարզական խաղեր, որոնց նպատակը հայրենիքի պաշտպանությանը պատրաստ և ՀՀ ազգային բանակում ծառայելու համար ֆիզիկապես կոփված երիտասարդներ պատրաստելն ու նրանց շրջանում առողջ ապրելակերպ արմատավորելն է: ՀՀ ԿԳՄՍ նախարարի 11.01.2021…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:
Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ