ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Սպորտային լուրեր

10 լավագույն մարզիկներին պետությունը կպարգևատրի 5 մլն-ական դրամով

Փետրվարի 20, 2020
Պաշտոնական Սպորտային լուրեր

Պետությունը փոխում է մոտեցումը սպորտի նկատմամբ. այսուհետ Հայաստանի 10 լավագույն մարզիկներին պետությունը կպարգևատրի 5 մլն-ական դրամով: Այդ նպատակով պետական բյուջեի պահուստային ֆոնդից Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացվել է 50 մլն դրամ` 2019 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթում հաղթած մարզիկներին պարգևատրելու համար: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա…

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մրցանակակիրներին

Փետրվարի 19, 2020
Պաշտոնական Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մեդալակիրներին և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը։

Նախարար Ա․Հարությունյանը շնորհավորել է մրցանակակիրներին և շնորհակալություն հայտնել իրենց հաղթանակներով բոլորին հպարտություն պարգևելու համար.

«Բոլորիս շնորհավորում եմ Եվրոպայի առաջնությունում…

Արթուր Ալեքսանյանը և Գևորգ Ղարիբյանը՝ Եվրոպայի առաջնության չեմպիոններ, Կարեն Ասլանյանը՝ բրոնզե մեդալակիր

Փետրվարի 13, 2020
Սպորտային լուրեր

Հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը և Գևորգ Ղարիբյանը ոսկե մեդալ են նվաճել Հռոմում ընթացող Եվրոպայի առաջնությունում, իսկ Կարեն Ասլանյանը դարձել է բրոնզե մեդալակիր:

Արթուր Ալեքսանյանը (97 կգ քաշային կարգ) եզրափակիչ գոտեմարտում մրցել է Իտալիայի ներկայացուցիչ Նիկոլոս Կախելաշվիլիի հետ և 7։1 հաշվով հաղթանակ տոնել՝ դառնալով Եվրոպայի առաջնության հնգակի չեմպիոն։

Ռիոյի Օլիմպիական…

Նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է ծննդյան 91-րդ հոբելյանը նշող Ալբերտ Ազարյանին

Փետրվարի 11, 2020
Պաշտոնական Սպորտային լուրեր

Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ալբերտ Ազարյանն այսօր տոնում է ծննդյան 91-ամյակը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը լեգենդար մարզիկին շնորհավորել է նրա անունը կրող Մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցում:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով՝ անվերջ կարելի է թվարկել կոչումներն ու մեդալները, որոնք…

Հայտնի են տարվա 10 լավագույն մարզիկները

Դեկտեմբերի 26, 2019
Պաշտոնական Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփել է ՀՀ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի արդյունքները: Տարվա տասը լավագույն մարզիկները որոշվել են SMS քվեարկության, նախարարությունում գրանցված ՀՀ հավաքական թիմերի մարզիչների (ՀՀ մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացուցիչների) և մրցույթի քվեարկության համար հավատարմագրված լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ (նշված երեք բաղադրիչներից յուրաքանչյուրը կազմում է մրցույթի ընդհանուր…

Նախարար Արայիկ Հարությունյանը մասնակցել է հանրապետական ուսանողական մարզական խաղերի փակմանը

Դեկտեմբերի 3, 2019
Պաշտոնական Սպորտային լուրեր

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Հայ-ռուսական սլավոնական համալսարանի ֆուտզալի թիմերի եզրափակիչ խաղով դեկտեմբերի 2-ին ավարտվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրապետական ուսանողական մարզական խաղերը:

Տնտեսագիտական համալսարանի ուսանողների հաղթանակով ավարտված հանդիպմանը հետևել և ուսանողական խաղերի մրցանակակիրներին պարգևատրել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, փոխնախարար Գևորգ Լոռեցյանը, բուհերի ռեկտորներ:

Նախարար…

«Սպորտլանդիա»՝ լսողության խանգարումներ ունեցող երեխաների մասնակցությամբ

Հոկտեմբերի 16, 2019
Պաշտոնական Սպորտային լուրեր

Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում հոկտեմբերի 15-ը սպորտային է եղել: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել է «Սպորտլանդիա», որին մասնակցել են կրթահամալիրի 5-9-րդ դասարանների աշակերտները:

Կրթահամալիրի տնօրեն Լուսինե Բաբայանը, ողջունելով նախաձեռնությունը, ընդգծել է, որ նման միջոցառումները չափազանց կարևոր են, ու նմանատիպ մրցումներում հաղթողներ և պարտվողներ…

Պարգևատրվել են «Տարեցների հանրապետական խաղեր» մրցույթի լավագույնները

Հոկտեմբերի 2, 2019
Սպորտային լուրեր

Հայաստանի մարզերն ու մայրաքաղաքը, ինչպես նաև Արցախի Հանրապետությունը ներկայացնող մոտ 1500 տարեցներ մասնակցել են հուլիսին մեկնարկած և 3 փուլով անցկացված հանրապետական խաղերին: Պայքարն ընթացել է 5 մրցաձևում՝ շախմատ, նարդի, շաշկի, դարթս և բասկետբոլի գնդակի նետում:

80-ամյա Ժենյա Վարդանյանն արդեն երկրորդ տարին մասնակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության…

Ավարտվել է «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի մարզային փուլը

Սեպտեմբերի 30, 2019
Սպորտային լուրեր

Սեպտեմբերի 10-22-ն անցկացվել է «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի մարզային փուլը:
Հանրապետության մարզերում և Երևանում, ինչպես նաև Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած մրցույթում պայքարն ընթացել է 4 տարիքային խմբերով.

1. 1-ին տարիքային խումբ՝ 2011 թ. մինչև 2013թ. ծնված երեխա ունեցող ընտանիքներ,
2. 2-րդ տարիքային խումբ՝ 2008 թ. մինչև 2010թ. ծնված…

Ծանրորդ Հակոբ Մկրտչյանը` աշխարհի չեմպիոն

Սեպտեմբերի 24, 2019
Միջազգային լուրեր Սպորտային լուրեր

Ծանրորդ Հակոբ Մկրտչյանը (89 կգ քաշային կարգ) դարձել է աշխարհի չեմպիոն: Թաիլանդի Պատտայա քաղաքում ընթացող աշխարհի առաջնության պոկում վարժությունում Եվրոպայի գործող չեմպիոնը կատարել է 2 արդյունավետ մոտեցում՝ 167 կգ արդյունքով զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը: Հրում վարժությունում Մկրտչյանը հաջողությամբ է կատարել 204 կգ և 208 կգ մոտեցումները և երկամարտի 375 կգ արդյունքով դարձել…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Հարցադրումը՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…