ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Սպորտային լուրեր

Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ փոքր երկրների Եվրոպայի առաջնության հաղթող

Հունիսի 24, 2024
Սպորտային լուրեր

Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ, վազորդ Երվանդ Մկրտչյանը հաղթող է ճանաչվել Ջիբրալթարում անցկացված փոքր երկրների Եվրոպայի առաջնության 5000 մ վազք մրցաձևում:

Մկրտչյանը 1500 մ վազքում էլ ցույց է տվել երկրորդ արդյունքը՝ դառնալով արծաթե մեդալակիր:

Տղամարդկանց պայքարում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Գոռ Հովակիմյանը հեռացատկում զբաղեցրել է երկրորդ տեղը՝ 7,59 մ արդյունքով:

Կանանց թիմի…

Հայաստանի բասկետբոլի հավաքականը՝ Լոս Անջելեսի ընկերական մրցաշարի հաղթող

Հունիսի 24, 2024
Սպորտային լուրեր

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը աշխարհի առաջնության նախընտրական փուլի նախապատրաստության շրջանակում Ռեքս Կալամյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաքի և ընկերական մրցաշարի է մասնակցել Լոս Անջելեսում՝ դառնալով մրցաշարի հաղթող:

Հայաստանի հավաքականն առաջին խաղում ուժերն է չափել Գվատեմալայի ընտրանու հետ և 89:57 հաշվով հաղթանակ տարել: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է դարձել Անդրե Սպայթ Մկրտչյանը: Նա վաստակել է 21 միավոր, 7 անգամ տիրել է օղակից անդրադարձող…

Պարածանրամարտի աշխարհի գավաթ. Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 6 մեդալ

Հունիսի 21, 2024
Սպորտային լուրեր

Հայաստանի պարածանրամարտի պատանեկան հավաքականի 3 անդամները 6 մեդալ են նվաճել Թբիլիսիում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում:

Հայաստանի թիմի անդամ, 49 կգ քաշային Արթուր Բաբայանը, 15-17 տարիքային խմբում, 105 կգ արդյունքով սահմանել է Եվրոպայի ռեկորդ, նվաճել արծաթե և բրոնզե մեդալներ: Ռաֆայել Համազասպյանը, 15-17 տարիքային խմբում, 75 կգ և 210 կգ արդյունքներով նվաճել…

Հայտնի են Ստեփան Ավագյանի անվան շախմատի հուշամրցաշարի հաղթողները

Հունիսի 19, 2024
Սպորտային լուրեր

Ջերմուկում ավարտվել է Ստեփան Ավագյանի անվան շախմատի միջազգային հուշամրցաշարը, որի շրջանակում այս տարի միաժամանակ անցկացվել են շախմատի մանկապատանեկան և 17-րդ կարգի շրջանային մրցաշարերը։

17-րդ կարգի շրջանային մրցաշարի հաղթողի կոչմանն արժանացել է Հնդկաստանը ներկայացնող Արջուն Էրիգաիսին՝ վաստակելով 6,5 միավոր:

Մրցաշարի փակման ու հաղթողների պարգևատրման արարողությանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի…

Հայտնի են Հայաստանի լողափնյա վոլեյբոլի կանանց և տղամարդկանց առաջնությունների հաղթողները

Հունիսի 18, 2024
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ օրերս կայացել են ՀՀ լողափնյա վոլեյբոլի 2024 թվականի տղամարդկանց և կանանց առաջնությունները, որոնց մասնակցել են տղամարդկանց 10 և կանանց 14 թիմեր։

Առաջնության շրջանակում կայացել է 43 հանդիպում:

Տղամարդկանց պայքարում չեմպիոնի կոչմանն արժանացել է Մխիթար Սեբաստացու կրթահամալիրի թիմը, որը ոչ մի պարտություն չի…

Լրացուցիչ ֆինանսավորում մարզական ֆեդերացիաներին՝ ՀՀ հավաքական թիմերի մարզիկների լավագույն մարզավիճակում մասնակցության ապահովման համար

Հունիսի 17, 2024
Սպորտային լուրեր

2024 թ. ընթացքում Եվրոպայի և աշխարհի առաջնություններին, միջազգային մարզական միջոցառումներին, տարբեր տարիքային խմբերի ՀՀ առաջնություններին և ուսումնամարզական հավաքներին ՀՀ հավաքական թիմերի մարզիկների լավագույն մարզավիճակում մասնակցության ապահովման համար մարզական ֆեդերացիաներին լրացուցիչ գումար տրամադրելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում:

Լրացուցիչ ֆինանսավորմամբ ֆեդերացիաները ՀՀ-ում կկազմակերպեն միջազգային մրցաշարեր և առաջնություններ, լիարժեք կմասնակցեն Եվրոպայի,…

Հայտնի են «Ես հետևում եմ Օլիմպիական խաղերին» մրցույթի հաղթողները. մասնակցել է ավելի քան 300 սովորող

Հունիսի 14, 2024
Սպորտային լուրեր

Փարիզի օլիմպիական խաղերին ընդառաջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դպրոցների 8-12-րդ դասարանների ու նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար կազմակերպել էր մրցույթ՝ «Ես հետևում եմ Օլիմպիական խաղերին» խորագրով:

Մրցույթի նպատակը խաղերի մասին գիտելիքների, ինչպես նաև հայ մարզիկների և նրանց օլիմպիական նվաճումների հանրահռչակմանն ու ճանաչելիության բարձրացման նպաստելն…

Մարիամ Մկրտչյանն ու Էմին Օհանյանը` շախմատի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիրներ

Հունիսի 13, 2024
Սպորտային լուրեր

Հայաստանի շախմատի հավաքականի անդամներ Մարիամ Մկրտչյանն ու Էմին Օհանյանն արծաթե մեդալներ են նվաճել Հնդկաստանի Գանդինագար քաղաքում ավարտված մինչև 20 տարեկանների աշխարհի անհատական առաջնությունում:

Կանանց հավաքականի անդամ, կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը, չկրելով ոչ մի պարտություն, 11 հնարավորից վաստակել է 9.5 միավոր և զբաղեցրել է երկրորդ տեղը:

Վերջին՝ 11-րդ տուրում, հայ…

Սպորտի ոլորտում համագործակցության խորացումը` Ղազախստանի հետ հարաբերությունների օրակարգում

Հունիսի 12, 2024
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են սպորտի ոլորտում Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության խորացմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր:

Կողմերը կարևորել են փոխգործակցության հեռանկարները հատկապես այս տարվա ապրիլին ստորագրված 2024-2026 թվականների համագործակցության…

Ջերմուկում մեկնարկել է Ստեփան Ավագյանի շախմատի հուշամրցաշարը

Հունիսի 12, 2024
Սպորտային լուրեր

Ջերմուկում հունիսի 10-18-ն անցկացվում է Ստեփան Ավագյանի շախմատի հուշամրցաշարը։ Այս տարի միաժամանակ են անցկացվում շախմատի մանկապատանեկան և 17-րդ կարգի շրջանային մրցաշարերը։

Մանկապատանեկան մրցաշարն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Մանկապատանեկան մրցաշարին մասնակցում են շուրջ 90 շախմատիստներ։ Մրցանակային ֆոնդը կազմում է 2,5 մլն դրամ:

17-րդ կարգի շրջանային…