ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Սպորտային լուրեր

«Թիմային խճուղավազքի մրցաշարից ստացած պարգևատրումով նորոգել ենք դպրոցի դահլիճը, ձեռք ենք բերել նոր գույք». ֆիզկուլտուրայի ուսուցիչ

Ապրիլի 29, 2024
Սպորտային լուրեր

Ապրիլի 28-ին Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մարզադպրոցում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը, որի արդյունքներով հայտնի են դարձել հաղթողներն ու մրցանակակիրները:

10-12-րդ դասարանների պայքարում հաղթող է ճանաչվել Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցի թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է Երևանի Ալեքսանդր Քեմուրջյանի անվան թիվ 170 ավագ դպրոցը,…

2 արծաթե և 5 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից

Ապրիլի 29, 2024
Սպորտային լուրեր

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունն ավարտել է 2 արծաթե ու 5 բրոնզե մեդալով։

Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր, 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը վնասվածքի պատճառով եզրափակիչ մենամարտում ռինգ դուրս չի եկել և արժանացել է փոխչեմպիոնի կոչմանը։

Մանասյանը մեկնարկում 4:0 հաշվով առավելության էր հասել Սլովակիայի ներկայացուցիչ Դավիդ Միչալեկի նկատմամբ, իսկ…

Դպրոցականների շրջանում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչը

Ապրիլի 29, 2024
Սպորտային լուրեր

Դպրոցականների շրջանում սեղանի թենիսի մասսայականացման, ինչպես նաև դպրոցականների՝ զանգվածային մարզական միջոցառումներին մասնակցության ապահովման նպատակով Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մարզադպրոցում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը:

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս սեղանի թենիսի մրցաշարով մեկնարկում են «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» 2024թ. սիրողական մրցաշարերը: Մրցաշարի եզրափակիչ…

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Համլետ Մանուկյանը՝ երիտասարդական առաջնության հաղթող

Ապրիլի 29, 2024
Սպորտային լուրեր

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Իտալիայի Ռիմինի քաղաքում ավարտին մոտեցող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում:

Հենացատկի վարժության եզրափակչում հայ մարմնամարզիկը հավաքել է 14.850 միավոր և հռչակվել Եվրոպայի փոխչեմպիոն։

Երիտասարդների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Համլետ Մանուկյանը դարձել է Եվրոպայի առաջնության հաղթող, իսկ…

«ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչը՝ ապրիլի 28-ին

Ապրիլի 26, 2024
Սպորտային լուրեր

Դպրոցականների շրջանում սեղանի թենիսի մասսայականացման և առողջ ապրելակերպի քարոզման նպատակով ապրիլի 28-ին Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը:

Ի տարբերություն նախորդ երկու տարիների՝ այս տարի առաջին անգամ մրցաշարն անցկացվում է բացառապես դպրոցականների մասնակցությամբ: Հանրապետական եզրափակիչ փուլին կմասնակցեն Երևանի և ՀՀ…

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Ապրիլի 26, 2024
Սպորտային լուրեր

Հայաստանի սպորտային մարմնամարզության երիտասարդական հավաքականի անդամներ Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը դուրս են եկել Իտալիայի Ռիմինի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության նժույգ-թափեր վարժության եզրափակիչ:

Որակավորման փուլում Մանուկյանը 14.433 միավոր է հավաքել և առաջին տեղով դուրս եկել եզրափակիչ, իսկ Խաչատրյանը 14.233 միավորով զբաղեցրել է երկրորդ տեղը՝ ևս ապահովելով իր մասնակցությունը եզրափակչին:

Եվրոպայի…

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Ապրիլի 26, 2024
Սպորտային լուրեր

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի երկու ներկայացուցիչ՝ Բարեղամ Հարությունյանն ու Նարեկ Մանասյանը, դուրս են եկել եզրափակիչ և կպայքարեն չեմպիոնական տիտղոսի համար:

48 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Բարեղամ Հարությունյանն ուժերը չափել է սերբ Ռադե Յոկսիմովիչի հետ և 4:1 հաշվով առավելության հասել մրցակցի նկատմամբ: Հայ բռնցքամարտիկը ԵԱ-ում պայքարը…

Լրացուցիչ միջոցներ՝ Փարիզի Պարալիմպիկ խաղերի վարկանիշային մրցաշարերին մասնակցության համար

Ապրիլի 25, 2024
Սպորտային լուրեր

ՀՀ կառավարությունը 12 մլն 500 հազար դրամ հավելյալ աջակցություն կտրամադրի Փարիզի 2024 թվականի Պարալիմպիկ խաղերի մասնակցության վարկանիշի ձեռքբերման, ինչպես նաև խաղերին հայ մարզիկների նախապատրաստման համար:

Գումարը կտրամադրվի ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2024 թվականի բյուջետային հատկացումների վերաբաշխման միջոցով:

Ըստ հիմնավորման՝ «Ադապտիվ սպորտին առնչվող ծառայություններ» միջոցառման շրջանակում պետության կողմից նախատեսված գումարը բավարար…

Մարմնամարզության Եվրոպայի առաջնություն. Հայաստանի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Ապրիլի 25, 2024
Սպորտային լուրեր

Հայաստանի մարմնամարզության տղամարդկանց մեծահասակների հավաքականի 3 անդամներ՝ Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանը, դուրս են եկել Իտալիայի Ռիմինի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ:

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը հենացատկի վարժության որակավորման փուլում հավաքել է 14.416 միավոր և ապահովել իր մասնակցությունը եզրափակչում:

Արթուր Ավետիսյանն օղակների…

Բռնցքամարտի ԵԱ. Հայաստանը 7 ներկայացուցիչ կունենա կիսաեզրափակչում

Ապրիլի 25, 2024
Սպորտային լուրեր

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր մեկնարկում է կիսաեզրափակիչ փուլը, որտեղ Հայաստանը կունենա 7 ներկայացուցիչ:

Տղամարդկանց պայքարում ռինգ դուրս կգան Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ), Արարատ Հարությունյանը (67 կգ) և Նարեկ Մանասյանը (92 կգ), իսկ կանանց պայքարում եզրափակչի ուղեգրի համար…