ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Սպորտային լուրեր

Մարմնամարզիկներն Իտալիայում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը

Ապրիլի 24, 2024
Սպորտային լուրեր

Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց ազգային և երիտասարդական հավաքականներն ապրիլի 24-29-ը կմասնակցեն Իտալիայի Ռիմինի քաղաքում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը։

Մեծահասակների կազմում ընդգրկված են Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Արթուր Ավետիսյանը, Գագիկ Խաչիկյանը, Էրիկ Բաղդասարյանը, իսկ երիտասարդներից պայքարի դուրս կգան Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը, Ռոբերտ Գյուլումյանը և Շեքսպիր Գևորգյանը:

Եվրոպայի առաջնության բազմամարտի…

«ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշար. 626 դպրոցի ավելի քան 3100 աշակերտ մասնակցել է համայնքային փուլին

Ապրիլի 22, 2024
Սպորտային լուրեր

ՀՀ մարզերի և Երևան քաղաքի դպրոցականների շրջանում ապրիլի 15-ից անցկացվում են «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի երկրորդ՝ մարզային փուլի մրցումները:

Մարզային փուլին մասնակցում են միջոցառման համայնքային փուլում հաղթող և մրցանակակիր ճանաչված հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-9-րդ և 10-12-րդ դասարանների աշակերտներով համալրված թիմերը։ Համայնքային փուլին ՀՀ 626 դպրոցի ավելի քան…

Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի 2024 թ. Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Ապրիլի 22, 2024
Սպորտային լուրեր

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ Վահագն Դավթյանը հաղթող է ճանաչվել Դոհայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլի օղակների վարժությունում՝ եզրափակչում հավաքելով 14,833 միավոր:

Այս հաղթանակի շնորհիվ Դավթյանը Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք է վաստակել:

Աշխարհի գավաթի խաղարկությունում հաղթող է ճանաչվել նաև աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն,…

Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է

Ապրիլի 19, 2024
Սպորտային լուրեր

Հայաստանի մարմնամարզության հավաքականի 4 անդամներ՝ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանն ու Հարություն Մերդինյանը, դուրս են եկել Դոհայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլի եզրափակիչ:

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանն առաջին տեղով է դուրս եկել հենացատի վարժության եզրափակիչ՝ որակավորման փուլում հավաքելով 15,116 միավոր: Հենացատկի վարժության…

Հայտնի են վոլեյբոլի կանանց «Պրո Լիգա 2023-2024» առաջնության հաղթողները

Ապրիլի 15, 2024
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ապրիլի 12-14-ը Երևանում անցկացվել է վոլեյբոլի կանանց «Պրո Լիգա 2023-2024» առաջնության եզրափակիչ երրորդ փուլի հանդիպումները։

«Պրո Լիգա 2023-2024» առաջնությունը մեկնարկել է դեռ 2023 թվականի գարնանը, որին մասնակցել են 6 թիմեր՝ մինչ երրորդ փուլը պայքարելով լիգայի փլեյ-օֆֆ դուրս գալու համար: Փլեյ-օֆֆ փուլում արդեն…

5 մեդալ` բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունից

Ապրիլի 15, 2024
Սպորտային լուրեր

Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը 3 արծաթե և 2 բրոնզե մեդալ է նվաճել Խորվաթիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում։

Պատվո հարթակի երկրորդ աստիճանին են կանգնել Դավիթ Սաֆարյանը, Դավիթ Սիմոնյանը և գերծանրքաշային Միսակ Տեպանյանը, իսկ Էրիկ Առստամյանն ու Լուսյա Ավետիսյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ։

Նշենք նաև՝ ապրիլի 18-ից Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կմեկնարկի բռնցքամարտի Եվրոպայի…

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ Ռիո դե Ժանեյրոյի վարկանիշային մրցաշարի հաղթող

Ապրիլի 15, 2024
Սպորտային լուրեր

Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը դարձել է Ռիո դե Ժանեյրոյում ընթացող միջազգային մրցաշարի հաղթող, որը վարկանիշային է Փարիզի Օլիմպիական խաղերի համար:

Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևի եզրափակչում հավաքել է 240,7 միավոր և զբաղեցրել է առաջին տեղը: Հայ մարզուհին եզրափակիչ էր դուրս եկել երրորդ տեղով՝ 581 միավորով: Էլմիրա Կարապետյանը…

Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր

Ապրիլի 11, 2024
Սպորտային լուրեր

Գերծանրքաշային հայ ծանրորդ Վարազդատ Լալայանը երկամարտի 463 կգ արդյունքով (210+253 կգ) ոսկե մեդալ է նվաճել Թաիլանդի Պհուկետ քաղաքում ավարտված ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում:

Պոկում վարժությունում Լալայանը գլխավերևում պահել է 210 կգ, իսկ հրում վարժությունում՝ 253 կգ ծանրաձողը՝ առանձին վարժություններում ևս արժանանալով փոքր ոսկե մեդալներին:

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ…

Կառավարությունում քննարկվել է Ֆրանկոֆոնիայի 2027թ. մարզամշակութային խաղերի կազմակերպման Ազգային կոմիտեի ձևավորման հարցը

Ապրիլի 10, 2024
Սպորտային լուրեր

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինայի հետ:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

Արայիկ Հարությունյանը ողջունել է Զեյնա Մինայի այցը մեր երկիր և կրկին շնորհակալություն հայտնել Հայաստանի հայտը հաստատելու և Ֆրանկոֆոնիայի հոբելյանական՝ 10-րդ խաղերի անցկացումը Հայաստանին վստահելու համար:…

Հայտնի են տղամարդկանց վոլեյբոլի «Պրո Լիգա 2023-2024» առաջնության հաղթողները

Ապրիլի 9, 2024
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ապրիլի 5-7-ը Երևանի «Գազպրոմ Արմենիայի» Ուսումնա-սպորտային համալիրի մարզադահլիճում կայացել են Հայաստանի վոլեյբոլի տղամարդկանց «Պրո Լիգա 2023-2024» առաջնության եզրափակիչ՝ չորրորդ փուլի հանդիպումները։

Տղամարդկանց վոլեյբոլի «Պրո Լիգա 2023-2024» առաջնությունը մեկնարկել էր դեռ 2023 թվականի ապրիլին և անցկացվել էր երեք փուլով՝ Երևան և Գյումրի քաղաքներում։