ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Սպորտային լուրեր

Հայտնի են Հայաստանի պարաբազկամարտի առաջնության հաղթողները

Ապրիլի 9, 2024
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ օրերս անցկացվել է Հայաստանի պարաբազկամարտի 2024 թվականի առաջնությունը, որին ավելի քան 65 մարզիկ է մասնակցել Երևանից և ՀՀ մարզերից:

Առաջնության մասնակիցները տարբեր դասակարգումներում հանդես են եկել 16-ական քաշային կարգերում՝ աջ և ձախ ձեռքերով:

Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի…

Ծանրորդ Գարիկ Կարապետյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր

Ապրիլի 8, 2024
Սպորտային լուրեր

Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Գարիկ Կարապետյանը երկամարտի 401 կգ (185+216) արդյունքով արծաթե մեդալ է նվաճել Թաիլանդի Պհուկետ քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկության 102 կգ քաշայինների պայքարում:

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սամվել Գասպարյանը հրաժարվել է պայքարից:

Պոկում վարժության արդյունքներով Կարապետյանը գլխավերևում պահել է 216 կգ կշռող ծանրաձողը և արժանացել…

Հայտնի են Հ. Հայրապետյանի անվան ձիասպորտի փոխանցիկ հուշագավաթի հաղթողները

Ապրիլի 8, 2024
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հ․ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում տեղի է ունեցել Հովիկ Հայրապետյանի անվան փոխանցիկ հուշագավաթի խաղարկությունը, որին ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Փոխանցիկ հուշագավաթի խաղարկությանը մասնակցել են Հ․Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնի, «Սիլ», «Միրաժ» և «Մուլտի Գրուպ» ակումբների մարզիկները։

Մրցումներն անցկացվել…

Բռնցքամարտի երիտասարդների ԵԱ. Ռաֆայել Ներսիսյանն ու Էրիկ Առստամյանը մեկնարկել են հաղթանակով

Ապրիլի 8, 2024
Սպորտային լուրեր

Հայ երիտասարդ բռնցքամարտիկները շարունակում են ելույթները Խորվաթիայում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնությունում:

Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակով են մեկնարկել 63,5 կգ քաշային Ռաֆայել Ներսիսյանը և 57 կգ քաշային Էրիկ Առստամյանը:

Ներսիսյանը մեկնարկում ուժերն է չափել Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Լեոթիդիանիի հետ և հաղթանակի հասել մրցակցի նկատմամբ, իսկ Առստամյանը կամային հաղթանակ է տարել Իսրայելի ներկայացուցիչ…

ՈւԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ մրցաշարի անցկացման նպատակով հատկացվել է 116,6 մլն դրամ

Ապրիլի 5, 2024
Սպորտային լուրեր

ՀՀ կառավարության որոշմամբ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին կատարվել է վերաբաշխում՝ 116 մլն դրամ 580 հազար դրամ գումարի չափով:

Գումարը կհատկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին՝ ՈւԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ մրցաշարի անցկացման համար շենքի մասնակի նորոգման աշխատանքների և հարակից ծառայությունների, ինչպես նաև…

Սպորտի և երիտասարդության ոլորտների 2025 թվականի բյուջետային հայտը քննարկվել է հասարակական կազմակերպությունների հետ

Ապրիլի 4, 2024
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մեկնարկել են 2025 թ. բյուջետային և 2025-2027 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտի հանրային քննարկումները։ Արդեն անցկացվել է սպորտի և երիտասարդության ոլորտների հայտի քննարկումը:

Սպորտի ոլորտում ֆինանսավորումը կավելանա

Սպորտի ոլորտային գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների՝ մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչների համար քննարկումը վարել է ՀՀ կրթության, գիտության,…

Երիտասարդ բռնցքամարտիկները մեկնել են Խորվաթիա՝ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը

Ապրիլի 3, 2024
Սպորտային լուրեր

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն այս գիշեր մեկնել է Խորվաթիա, որտեղ կմասնակցի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը:

Տղաների պայքարում Վազգեն Բադալյանի գլխավորությամբ հանդես կգան Լևոն Վարդանյանը (48 կգ), Դավիթ Սաֆարյանը (51 կգ), Արթուր Ավետիքյանը (54 կգ), Էրիկ Առստամյանը (57 կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ), Ռաֆայել Ներսիսյանը (63.5 կգ), Արգիշտի Հակոբյանը (67 կգ), Մարատ…

Անցկացվում են ՀՀ ուսանողական մարզական 25-րդ խաղերը

Ապրիլի 2, 2024
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մենարկել են ՀՀ ուսանողական մարզական 25-րդ խաղերի գարնանային փուլը: Մինչ այս անցկացված մրցումներին շուրջ 14 համալսարանների ավելի քան 300 ուսանողներ են մասնակցել:

Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանի խոսքով՝ ամբողջ տարվա ընթացքում նախատեսվում է 20 բուհերի 1000-ից ավելի ուսանողների մասնակցություն:

Խաղերի շրջանակում Տիգրան Պետրոսյանի անվան…

Հայաստանի սամբոյի հավաքականների կազմերը՝ Երևանում կայանալիք Աշխարհի գավաթի խաղարկությանը

Ապրիլի 2, 2024
Սպորտային լուրեր

Հայաստանի սամբոյի հավաքականները ներկայացրել են ապրիլի 4-5-ը Երևանում կայանալիք Աշխարհի գավաթի խաղարկության մասնակից մարզիկների անունները:

Մարզական սամբոյի տղամարդկանց պայքարում ելույթ կունենան Կարեն Սարգսյանը, Տիգրան Կիրակոսյանը (58 կգ), Նարեկ Դալլաքյանը, Արթուր Մանուկյանը (64 կգ), Դավիթ Աբրահամյանը, Կառլեն Մահինյանը (71 կգ), Բորիս Շատվերյանը, Արթուր Ակոպյանը (79 կգ), Վահագն Չալյանը, Գոռ Հարությունյանը (88…

5 հայ ծանրորդ Թաիլանդում կմասնակցի վարկանիշային աշխարհի գավաթին

Ապրիլի 1, 2024
Սպորտային լուրեր

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը 5 մարզիկով կմասնակցի Թաիլանդի Պհուկետ քաղաքում մեկնարկող աշխարհի գավաթի խաղարկությանը, որը վարկանիշային է Փարիզի Օլիմպիական խաղերի համար:

Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ), Գարիկ Կարապետյանը (102կգ), Վարազդատ Լալայանը (+109 կգ) և Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ):

Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը…