ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Սպորտային լուրեր

Ծանրամարտի 2027 թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում

Մարտի 29, 2024
Սպորտային լուրեր

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան որոշում է կայացրել 2027 թվականի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը վստահել Հայաստանին:

Միջազգային ֆեդերացիայում Հայաստանի հայտը ներկայացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

Տեղեկացնենք՝ սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում:

Հիշեցնենք՝ 2023 թվականին Երևանում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում հայ ծանրորդները պոկում, հրում վարժություններում…

Կարեն Գիլոյանը հետևել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Մարտի 29, 2024
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, հետևել վերակառուցման աշխատանքների ընթացքին:

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականին: Մարզադպրոցը նախատեսվում է շահագործման հանձնել 2025 թվականին: Կառուցվում է 2 մասնաշենք, ինչպես նաև հեծանվուղի՝…

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը

Մարտի 28, 2024
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի և գործընկեր կառույցների աջակցությամբ ապրիլի 4-5-ը Երևանում առաջին անգամ կանցկացվի սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը:

Մրցաշարն այսուհետ պարբերական բնույթի կկրի: Ապրիլի 2-ից սկսած` միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները կժամանեն Երևան: Գավաթի խաղարկությանը, ընդհանուր առմամբ, կմասնակցի 17 երկրի շուրջ 300 մարզիկ:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի…

Բասկետբոլի Եվրոպայի Մ20 տարեկանների Բ դիվիզիոնի առաջնությունը 2025 թվականին կանցկացվի Երևանում

Մարտի 26, 2024
Սպորտային լուրեր

Տեղի է ունեցել Բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԲԱ) Եվրոպայի Գործկոմի նիստը, որի ընթացքում քննարկվել է նաև տղամարդկանց Մ20 տարեկանների Բ դիվիզիոնի 2025 թվականի առաջնության անցկացման հարցը:

Երկարատև քննարկումներից հետո ընտրվել է Հայաստանի թեկնածությունը:

ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանի խոսքով՝ մրցաշարը լինելու է մինչև օրս Հայաստանի տարածքում անցկացված ամենամեծ միջազգային իրադարձությունը թիմային…

ԲԿՄԱ-ն՝ Հայաստանի բասկետբոլի առաջնության 2023/24 մրցաշրջանի չեմպիոն

Մարտի 25, 2024
Սպորտային լուրեր

Ավարտվել է Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնության 2023/2024 մրցաշրջանը: Եզրափակչում ԲԿՄԱ-ն 112-91 հաշվով առավելության է հասել «Ֆոքսիսի» նկատմամբ և դարձել է Հայաստանի չեմպիոն:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Ալբերտ Թադևոսյանն էր (ԲԿՄԱ): Նա վաստակել է 36 միավոր, 5 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել է 8 արդյունավետ փոխանցում:

Առաջնության բրոնզե մեդալներին…

Արմեն Նազարյանն ու Վաղինակ Գալուստյանը պարգևատրվել են ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Մարտի 25, 2024
Սպորտային լուրեր

 Հունահռոմեական ոճի ըմբշամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի վեցակի չեմպիոն Արմեն Նազարյանն ու ըմբշամարտի աշխարհի 2001 թվականի չեմպիոն Վաղինակ Գալուստյանը սպորտի ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և ներդրման համար պարգևատրվել են ԿԳՄՍՆ ոսկե մեդալnվ:

Պարգևներն անվանի մարզիկներին հանձնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Ողջունելով հյուրերին…

«Երևանում անցկացվել է միջազգային 5 խոշոր առաջնություն, սպորտի ֆինանսավորումն ավելացել է 5 անգամ». Ժաննա Անդրեասյան

Մարտի 22, 2024
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 22-ի արտահերթ նիստում ներկայացրել է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:

Նախարարը ներկայացրել է հաշվետու տարում իրականացված աշխատանքները, պատասխանել պատգամավորների բազմաբնույթ հարցերին,…

Հայտնի են Հայաստանի սամբոյի մեծահասակների առաջնության հաղթողները

Մարտի 19, 2024
Սպորտային լուրեր

Մարտի 18-ին անցկացվել է Հայաստանի սամբոյի 2024թ. առաջնությունը, որին մասնակցել են հանրապետության ուժեղագույն մարզիկները:

Ընդ որում՝ պատմության մեջ առաջին անգամ անցկացվել է նաև մարտական սամբոյի կանանց առաջնությունը:

Տղամարդկանց մարզական սամբոյի մրցումներում Հայաստանի առաջնության հաղթողներ են ճանաչվել Կարեն Սարգսյանը (58 կգ), Նարեկ Դալլաքյանը (64 կգ), Արամ Աղաջանյանը (71 կգ), Բորիս Շատվերյանը…

Հայտնի են գնդակային հրաձգության Հայաստանի մեծահասակների առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները

Մարտի 18, 2024
Սպորտային լուրեր

Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում մարտի 15-17-ն անցկացվել է գնդակային հրաձգության Հայաստանի մեծահասակների առաջնությունը:

Հայաստանի առաջնությանը շուրջ 80 հրաձիգ է մասնակցել։

Առաջնության արդյունքներով ՀՀ սպորտի վարպետի նորման վազող թիրախ ձևում լրացրել են Հայկ Մինասյանը և Անահիտ Սարգսյանը։

Մրցանակակիրները և հաղթող մարզիկի անձնական մարզիչները ստացել են դրամական պարգևներ: Մարզիկներն արժանացել են նաև…

Հայտնի են Լյովա Վարդանյանի անվան ըմբշամարտի միջազգային մրցաշարի բոլոր հաղթողները

Մարտի 18, 2024
Սպորտային լուրեր

Մարտի 15-17-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Դինամո» մարզահամալիրում անցկացվել է ՀՀ վաստակավոր մարզիչ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող Լյովա Վարդանյանին նվիրված Մ23 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի միջազգային 3-րդ հուշամրցաշարը:

Մրցումային վերջին օրվա արդյունքներով Հայաստանի հավաքականի կազմում ոսկե մեդալակիր են դարձել Մուշեղ Մկրտչյանը…