ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Սպորտային լուրեր

Հայ պատանի թենիսիստներն Անթալիայում միջազգային մրցաշարերի են մասնակցում

Մարտի 5, 2024
Սպորտային լուրեր

Հայաստանի թենիսի մինչև 14 և մինչև 12 տարեկանների հավաքականները մարտի 3-14-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ միջազգային մրցաշարերի են մասնակցում Թուրքիայի Անթալիա քաղաքում:

Եվրոպայի մինչև 14 տարեկանների զարգացման առաջնությունում Հայաստանը ներկայացնում են Առնո Ավետիսյանը, Խաչատուր Ավետիսյանը, Մարիա Ազիզյանը և Գայանե Բզնունին: Հայ պատանի թենիսիստները մրցավայր են մեկնել…

Բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշար. Հայաստանի 2 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով

Մարտի 5, 2024
Սպորտային լուրեր

Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականի երկու անդամներ՝ Արթուր Բազեյանը (57 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ), հաղթանակով են մեկնարկել Իտալիայում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում:

Մեր երկու բռնցքամարտիկներն էլ 5:0 հաշվով հաղթել են իրենց մրցակիցներին: Բազեյանն առավելության է հասել շվեյցարացի Սեյֆեդին Լետայիֆի նկատմամբ, իսկ Հովհաննիսյանն ուժեղ է գտնվել Կանադան ներկայացնող Կեվեն Բեասեջոուրից:

Հայաստանը հրաձգության Եվրոպայի 2026 թվականի առաջնությունը հյուրընկալելու հայտ է ներկայացրել

Մարտի 4, 2024
Սպորտային լուրեր

ՀՀ կառավարությունը Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի հետ համատեղ հայտ է ներկայացրել հրաձգության Եվրոպայի 2026 թվականի մեծահասակների և երիտասարդների առաջնությունը Երևանում հյուրընկալելու համար:

Հայաստանի հայտը ներկայացրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը՝ Հունգարիայի Դյոր քաղաքում անցկացված հրաձգության Եվրոպայի առաջնության շրջանակում՝…

Հայ 11 բռնցքամարտիկ Իտալիայում կպայքարի Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգրերի համար

Փետրվարի 29, 2024
Սպորտային լուրեր

Հայաստանի բռնցքամարտի կանանց և տղամարդկանց հավաքականները մեկնել են Իտալիայի Բուստո Արսիզիո քաղաք, որտեղ փետրվարի 29-ից մարտի 12-ը կմասնակցեն Օլիմպիական վարկանիշային մրցաշարի:

Կարեն Աղամալյանի գլխավորությամբ Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում Փարիզ-2024-ի ուղեգրերի համար կպայքարեն Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Գուրգեն Մադոյանը (71 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը…

«Ձեր հաղթանակները մեր երկրի համար շատ կարևոր են». Կարեն Գիլոյանը մարզական կոչումներ է հանձնել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների

Փետրվարի 27, 2024
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր մարզական կոչումներ են շնորհվել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների: Մարզիկներին կոչումները հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

ՀՀ սպորտի վարպետի կոչմանն արժանացել են բռնցքամարտիկներ Հեղինե Պետրոսյանը, Սամվել Սիրամարգյանը, Գոռ Հովհաննիսյանը, Անդրանիկ Մարտիրոսյանը, Վաղարշակ Քեյանը, Արգիշտի Հակոբյանը, Առնո Դարչինյանը, Ալբերտ Հարությունյանը, Էրիկ Առստամյանը, Արեն…

Հայ լողորդները հանրապետական նոր ռեկորդներ են սահմանել ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունում

Փետրվարի 27, 2024
Սպորտային լուրեր

Կատարի մայրաքաղաք Դոհայում ավարտվել է ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացված է եղել լողի և ջրացատկի մրցումներում:

Լողի աշխարհի առաջնությանը 190 երկրի 2600 լողորդ է մասնակցել: Մեր երկիրը ներկայացրել են Արթուր Բարսեղյանը, Անի Պողոսյանը, Վարսենիկ Մանուչարյանն ու Աշոտ Չախոյանը։

4×100մ ազատ ոճի խառը փոխանցալողում Հայաստանի քառյակը ցույց է տվել 3.44.29 արդյունք և գրավել է 13֊րդ տեղը։…

Ոսկե մեդալ՝ կարատեի WKF Youth League պաշտոնական մրցաշարից

Փետրվարի 26, 2024
Սպորտային լուրեր

Հայաստանի ներկայացուցիչ Անիլ Շարիաթփանահին դարձել է Կարատեի համաշխարհային ֆեդերացիայի (WKF)՝ Karate 1 Youth League պաշտոնական մրցաշարի հաղթող՝ կատա մրցաձևի Մ14 տարեկանների կարգում:

Ընդ որում, կատա մրցաձևի աղջիկների պայքարում Հայաստանն առաջին անգամ է ոսկե մեդալ նվաճում WKF պաշտոնական մրցաշարում:

Արաբական Միացյալ Էմիրությունների Ֆուջեյրա քաղաքում տեղի ունեցած Karate 1 Youth League մրցաշարում…

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը Երևանում հաղթել է Ալբանիային

Փետրվարի 26, 2024
Սպորտային լուրեր

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականն աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլի երկրորդ խաղում սեփական հարկի տակ տակ ընդունել է Ալբանիայի ընտրանուն և 84:79 հաշվով տպավորիչ հաղթանակ տարել:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստն Անդրե Սպայթ Մկչտչյանն էր (Հայաստան)՝ վաստակած 31 միավորով. նա նաև 6 անգամ տիրել է…

Մարմնամարզության աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը՝ ոսկե, Վահագն Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր

Փետրվարի 26, 2024
Սպորտային լուրեր

Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացված սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի երկրորդ փուլում Հայաստանի հավաքականի առաջատար, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել՝ հենացատկի վարժության եզրափակչում հավաքելով 15.100 միավոր:

Հայաստանի հավաքականի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանը դարձել է օղակների վարժության բրոնզե մեդալակիր։ Դավթյանը 14,600 միավոր է հավաքել և կանգնել պատվո հարթակի…

Հայաստանի 3 ներկայացուցիչ դուրս է եկել մարմնամարզության աշխարհի գավաթի երկրորդ փուլի եզրափակիչ

Փետրվարի 23, 2024
Սպորտային լուրեր

Գերմանիայի Կոտբուս քաղաքում մեկնարկած սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում Հայաստանի 3 ներկայացուցիչ դուրս է եկել եզրափակիչ:

Օղակների վարժության որակավորման փուլի արգելքը հաղթահարել են Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը, իսկ նժույգ-թափեր վարժության եզրափակիչ է դուրս եկել երիտասարդ մարմնամարզիկ Գագիկ Խաչիկյանը:

Այսօր պայքարի դուրս կգա Արթուր Դավթյանը՝ հանդես գալով հենացատկի…