ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Սպորտային լուրեր

Մեկնարկում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը. հայ մարզիկների մրցելույթների ժամանակացույցը

Փետրվարի 13, 2024
Սպորտային լուրեր

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որը վարկանիշային է Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:

Հայաստանի ներկայացուցիչներից այսօր մրցահարթակ դուրս կգան կանանց թիմի հավաքականի անդամներ, 55 կգ քաշայիններ Ալեքսանդրա Գրգորյանը և Իզաբելա Յայլյանը: Նրանց մրցելույթը նախատեսված է ժամը 19:00-ից:

Ներկայացնում ենք հայ մարզիկների մրցելույթների ժամանակացույցը.

Կանայք

55 կգ- Ալեքսանդրա Գրիգորյան,…

Ըմբշամարտի ԵԱ. Մալխաս Ամոյանը եզրափակչում է, Մանվել Խաչատրյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

Փետրվարի 13, 2024
Սպորտային լուրեր

Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնությունում դուրս է եկել եզրափակիչ և կպայքարի հաղթողի տիտղոսի համար:

Կիսաեզրափակչում 77 կգ քաշային հայ ըմբիշը գոտեմարտել է Մոլդովայի ներկայացուցիչ Ալեքսանդրին Գուտուի հետ և 2:1 հաշվով առավելության հասել:

Ամոյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 10:1…

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն. Մանվել Խաչատրյանն ու Մալխաս Ամոյանը դուրս են եկել կիսաեզրափակիչ

Փետրվարի 12, 2024
Սպորտային լուրեր

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում այսօր մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Մրցումային առաջին օրը պայքարի են դուրս եկել հունահռոմեական ոճի՝ 55, 63, 77, 87 և 130 կգ քաշային կարգի ըմբիշները:

Հայաստանի հավաքականի անդամ, 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը պայքարը սկսել է քառորդ եզրափակչից, որտեղ ուժերն է չափել Թուրքիայի ներկայացուցիչ, Եվրոպայի չեմպիոն Ադեմ…

Գոռ Ներսիսյանը՝ կարատեի Եվրոպայի Մ21 տարեկանների առաջնության հաղթող

Փետրվարի 12, 2024
Սպորտային լուրեր

Հայաստանի կարատեի երիտասարդական հավաքականի անդամ Գոռ Ներսիսյանը ոսկե մեդալ է նվաճել Թբիլիսիում անցկացված պատանիների, երիտասարդների և Մ21 տարեկանների Եվրոպայի 51-րդ առաջնությունում:

Հին աշխարհամասի առաջնության Մ21 տարեկանների պայքարում -84 կգ քաշային Գոռ Ներսիսյանը 5 հաղթական մենամարտ անցկացնելուց հետո դուրս է եկել եզրափակիչ, որտեղ արդեն առավելության է հասել մակեդոնացի Վիտոմիր Տրաջկովսկու նկատմամբ:

Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների ձմեռային առաջնության հաղթող, Լևոն Աղասյանը՝ արծաթե մեդալակիր

Փետրվարի 12, 2024
Սպորտային լուրեր

Վազորդ Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալ է նվաճել Ստամբուլում ընթացող Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունում։

Գյումրեցի մարզիկը, 1500 մետր վազքատարածությունում ցույց տալով 3։45․55 րոպե արդյունք, գրավել է առաջին տեղը՝ հետևում թողնելով Թուրքիայի երկու ներկայացուցիչների։

Հայաստանի մյուս ներկայացուցուիչ, եռացատկորդ Լևոն Աղասյանն էլ ճանաչվել է առաջնության փոխչեմպիոն։ Աղասյանը ցույց է տվել 16,28 մետր արդյունք…

Հայտնի են սուսերամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողները

Փետրվարի 12, 2024
Սպորտային լուրեր

Նորագավիթի սուսերամարտի մասնագիտացված մարզադպրոցում անցկացվել է Հայաստանի երիտասարդական առաջնությունը․ Սուսերամարտի հանրապետական ֆեդերացիայի՝ 2024 թվականի առաջին մարզական միջոցառմանն ավելի քան 100 մարզիկ է մասնակցել ինչպես Երևանի, այնպես էլ Գյումրիի և Վանաձորի մասնագիտացված մարզադպրոցներից։

Մեկնարկային օրը սուսերամարտի երիտասարդական առաջնության մրցումներին հետևել են Հայաստանի սուսերամարտի հանրապետական ֆեդերացիայի նախագահ, ՀԱՕԿ փոխնախագահ Արմեն Գրիգորյանը, ԿԳՄՍՆ…

ՀՀ վարչապետի գավաթի սեղանի թենիսի սիրողական մրցաշարին կմասնակցեն միայն դպրոցականները

Փետրվարի 9, 2024
Սպորտային լուրեր

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով փոփոխություններ են կատարվել ՀՀ վարչապետի գավաթի սեղանի թենիսի սիրողական մրցաշարի կանոնակարգում՝ դպրոցականների շրջանում սեղանի թենիսի մասսայականացման, ինչպես նաև դպրոցականների՝ զանգվածային մարզական միջոցառումներին հետագա մասնակցության ապահովման նպատակով:

Ըստ նոր փոխոխության՝ 2024 թվականին մրցաշարը կանցկացվի դպրոցականների շրջանում՝ 2 տարիքային խմբերով: Մրցաշարին կմասնակցեն ՀՀ հանրակրթական դպրոցների…

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմը՝ Բուխարեստում կայանալիք Եվրոպայի առաջնությանը

Փետրվարի 9, 2024
Սպորտային լուրեր

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը ներկայացրել է այն մարզիկներին, որոնք փետրվարի 12-18-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կմասնակցեն ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը:

Հայաստանի հավաքականի կազմում մրցագորգ դուրս կգան և Եվրոպայի չեմպիոնության համար կպայքարեն Արսեն Հարությունյանը (57 կգ), Մեջլում Մեջլումյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ),…

Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի 2027 թ. մարզամշակութային խաղերը

Փետրվարի 9, 2024
Սպորտային լուրեր

Ֆրանկոֆոնիայի 2027 թվականի մարզամշակութային խաղերը կանցկացվեն Հայաստանում: Մեր երկրի թեկնածությունը հաստատվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մշտական խորհրդի՝ երեկ կայացած նիստում:

Հայաստանի Հանրապետությունը կհյուրընկալի ավելի քան 50 պատվիրակությունների շուրջ 4000 մասնակիցների:

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը Փարիզում նախորդ տարեվերջին մասնակցել էր ՖԽՄԿ կողմնորոշիչ խորհրդի նիստին՝ ներկայացնելով Հայաստանի՝…

Աթլետները կմասնակցեն Բալկանյան երկրների ձմեռային առաջնությանը

Փետրվարի 8, 2024
Սպորտային լուրեր

Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամներն այսօր երեկոյան կմեկնեն Ստամբուլ, որտեղ կմանսակցեն Բալկանյան երկրների ձմեռային առաջնությանը:

Հավաքականի կազմում ընդգրկված են եռացատկորդներ Լևոն Աղասյանն ու Գոռ Հովակիմյանը, վազորդներ Երվանդ Մկրտչյանը, Ռոման Ալեքսանյանը, Էլլադա Ալավերդյանը, Գայանե Չիլոյանը, հեռացատկորդներ Յանա Սարգսյանը և Գոռ Բեգլարյանը:

Աթլետները մրցավայր կմեկնեն Գրիգոր Բարսեղյանի և Արսեն Պետրոսյանի գլխավորությամբ:

Համապատասխան արդյունքներ…