ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Սպորտային լուրեր

Կայացել է Դիլիջանի վերակառուցված մարզահամալիրի բացման արարողությունը

Դեկտեմբերի 11, 2023
Սպորտային լուրեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշում ներկա է գտնվել Դիլիջանի վերակառուցված մարզահամալիրի բացման արարողությանը:

Նրան ուղեկցել է նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Վարչապետը շնորհավորել է ներկաներին մարզահամալիրի բացման առիթով և նշել. «Ընդամենը երկու օր առաջ կառավարության նիստում ընդունեցինք «Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման 2024-2030թթ. ռազմավարությունը»: Այդ ռազմավարությունը, մեծ հաշվով սրա…

Լրացուցիչ ֆինանսական միջոցներ՝ Փարիզ-2024-ին նախապատրաստվելու նպատակով սպորտային նպաստի հատկացման համար

Դեկտեմբերի 8, 2023
Սպորտային լուրեր

ՀՀ կառավարության որոշմամբ Փարիզ-2024 օլիմպիական խաղերին լավագույնս նախապատրաստվելու նպատակով բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկներին, մարզիչներին և բժիշկներին ու մերսողներին 2022 թվականի հունիսի 1-ից սկսած՝ ամեն ամիս տրամադրվում է սպորտային նպաստ:

Հաշվի առնելով 2023 թվականի ընթացքում մարզիկների ցուցաբերած բարձր արդյունքները՝ ՀՀ կառավարությունը ևս 17 մլն 843 հազար դրամ լրացուցիչ գումար է հատկացրել՝…

Հաստատվել է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների ռազմավարությունը

Դեկտեմբերի 7, 2023
Սպորտային լուրեր

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանության է արժանացրել ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների ռազմավարությունը և գործողությունների պլանը:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ սպորտի զարգացումը և հանրության շրջանում առողջ ֆիզիկական ակտիվության խրախուսումը ՀՀ կառավարության ծրագրի կարևոր առաջնահերթություններից է: «Հենց այդ…

Ալեքսանդրա Գրիգորյանը բրոնզե մեդալ է նվաճել ծանրամարտի Գրան Պրիում

Դեկտեմբերի 7, 2023
Սպորտային լուրեր

Հայաստանի ծանրամարտի հավաքականը Դոհայում մասնակցում է Գրան Պրիին, որը վարկանիշային է Փարիզի Օլիմպիական խաղերի համար:

Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի է դուրս եկել երիտասարդների աշխարհի ոսկե մեդալակիր, 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը: 18-ամյա մարզուհին երկամարտում ցույց է տվել 189 կգ արդյունք և դարձել է Գրան Պրիի բրոնզե մեդալակիր:

Ալեքսանդրա Գրիգորյանն առաջին…

«Ձեր հաղթանակները ոգևորելու են մեր երեխաներին՝ գնալու իրենց երազանքների հետևից». Ժաննա Անդրեասյանն ընդունել է պատանի բռնցքամարտիկներին

Դեկտեմբերի 6, 2023
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների հավաքականի անդամներին, որոնք Երևանում անցկացված աշխարհի առաջնությունում 4 ոսկե, 5 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել:

Մեդալակիր մարզիկների հետ հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի…

Ավելի քան 95 մլն դրամ՝ մարզական 6 ֆեդերացիաներին և Երևանի շախմատի ֆեդերացիային

Դեկտեմբերի 5, 2023
Սպորտային լուրեր

ՀՀ կառավարության որոշմամբ մարզական 6 ֆեդերացիաների և Երևանի շախմատի ֆեդերացիային լրացուցիչ ֆինանսական միջոցներ կհատկացվեն՝ 2023 թվականի 4-րդ եռամսյակի համար անցկացված միջազգային վարկանիշային մրցաշարերի, ինչպես նաև Եվրոպայի և աշխարհի առաջնություններում մարզիկների լավագույն մարզավիճակում մասնակցության ապահովման նպատակով:

Որոշման համաձայն՝ մարզական ֆեդերացիաներին ՀՀ առաջնությունների և միջազգային մրցաշարերի անցկացման, ուսումնամարզական հավաքների կազմակերպման և միջազգային…

Հայտնի են Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնության հաղթողները

Դեկտեմբերի 5, 2023
Սպորտային լուրեր

Դեկտեմբերի 2-ին և 4-ին կայացել են Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի մեծահասակների առաջնությունները:

Ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունը կայացել է Արտաշատի Ռաֆիկ Գոլեցյանի անվան մարզադպրոցում: Ըստ քաշային կարգերի Հայաստանի չեմպիոններ են դարձել` Մանվել Խնձրցյանը (57 կգ), Մեժլում Մեժլումյանը (61 կգ), Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ), Գևորգ Մխեյանը (70 կգ), Հայկ Պապիկյանը…

4 ոսկե, 5 արծաթե և 1 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունից

Դեկտեմբերի 5, 2023
Սպորտային լուրեր

Երևանում ավարտվել է բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունը, որում Հայաստանի ներկայացուցիչները 10 մեդալ են նվաճել՝ 4 ոսկե, 5 արծաթե և 1 բրոնզե:

Հայաստանի պատանիների ընտրանին ԱԱ-ի թիմային պայքարում զբաղեցրել է 2-րդ տեղը: Հայաստանի հավաքականի անդամ Ալբերտ Հարությունյանը ճանաչվել է աշխարհի առաջնության լավագույն բռնցքամարտիկ:

Դեկտեմբերի 4-ին՝ մրցումային վերջին օրը, Հայաստանի ներկայացուցիչները…

2023-ին ՀՀ մարզիկները նվաճել են 426 մեդալ. վարչապետի գլխավորությամբ քննարկվել է սպորտի ռազմավարության նախագիծը

Դեկտեմբերի 4, 2023
Սպորտային լուրեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետության Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների զարգացման ռազմավարության նախագիծը:

Քննարկմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Կարեն Գիլոյանը և Արթուր Մարտիրոսյանը:

Մինչ նախագծի քննարկմանն անցնելը, վարչապետն անդրադարձել…

«Տարվա 10 լավագույն մարզիկներ». լրագրողների հավատարմագրում

Դեկտեմբերի 4, 2023
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սկսում է լրատվամիջոցների (հեռուստաընկերություն, ռադիոընկերություն, տպագիր մամուլ, էլեկտրոնային զանգվածային լրատվամիջոցներ) ներկայացուցիչների հավատարմագրման գործընթացը Հայաստանի Հանրապետության՝ 2023 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի քվեարկությանը մասնակցելու համար:

Տասը լավագույն մարզիկների ընտրությանը մասնակցելու համար կարող են հավատարմագրվել այն լրատվամիջոցները կամ լրագրողները, որոնք տվյալ տարում ունեն առնվազն…