ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Սպորտային լուրեր

Հայտնի են Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնության չեմպիոնները

Դեկտեմբերի 25, 2024
Սպորտային լուրեր

Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում մեկնարկել է Հայաստանի ըմբշամարտի 2024 թվականի առաջնությունը։ Առաջինը մրցագորգ են դուրս եկել հունահռոմեականները` շուրջ 80 մարզիկ, որոնք մեդալների համար պայքարել են 10 քաշային կարգերում:

Ըստ քաշային կարգերի` Հայաստանի չեմպիոններ են դարձել Տիգրան Մինասյանը (55 կգ), Կարապետ Մանվելյանը (60), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ…

Ամփոփվել են «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի առցանց քվեարկության արդյունքները

Դեկտեմբերի 25, 2024
Սպորտային լուրեր

«Սպորտի ոլորտում տարվա լավագույններ» մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի առցանց քվեարկության արդյունքներով հաղթող է ճանաչվել Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Վարազդատ Լալայանը:

Վարազդատ Լալայանը ստացել է 1778 ձայն: Երկրորդ տեղը զբաղեցրել է ծանրորդ Գոռ Սահակյանը՝ 1567 ձայնով, իսկ լավագույն եռյակը եզրափակել է ըմբիշ…

Հայտնի են «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթի հաղթողները

Դեկտեմբերի 25, 2024
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացրել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը, որի հաղթողները որոշվել են ԿԳՄՍՆ կողմից հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ:

Քվեարկությանը մասնակցել են 19 մարզական լրագրողներ, որոնք իրականացրել են փակ, գաղտնի քվեարկություն: Արդյունքներն ամփոփել է ԿԳՄՍ նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովը:

Արդյունքները ներկայացրել է…

Նախարարն այցելել է Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիր

Դեկտեմբերի 23, 2024
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիր:

Սպորտի կառավարման կենտրոնի տնօրեն Խորեն Զարգարյանի ուղեկցությամբ Ժաննա Անդրեասյանը շրջել է համալիրի մարզական և ադմինիստրատիվ ենթակառուցվածքներով, ծանոթացել է պայմաններին, կենտրոնի կողմից իրականացված վերանորոգման աշխատանքներին, արձանագրել առկա խնդիրները և անդրադարձել հետագա շահագործման հարցերին:

Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա». վերապատրաստում մրցաշարի կազմակերպման նպատակով

Դեկտեմբերի 22, 2024
Սպորտային լուրեր

2025 թվականին ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվեն «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերը՝ դպրոցականների շրջանում բասկետբոլի մասսայականացման, առողջ ապրելակերպի քարոզման և տաղանդավոր ու հեռանկարային մարզիկների հայտնաբերման նպատակով:

Լիգայի նախապատրաստական աշխատանքների շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի հետ համատեղ դեկտեմբերի 21-ին Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում մեկնարկել է…

Ծանրամարտի աշխարհի նորընծա չեմպիոն Վարազդատ Լալայանն արժանացել է ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչման

Դեկտեմբերի 22, 2024
Սպորտային լուրեր

2024 թ. Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի և աշխարհի գործող չեմպիոն, ծանրորդ Վարազդատ Լալայանն արժանացել է ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչման: Պարգևն աշխարհի նորընծա չեմպիոնին հանձնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Սպորտի վաստակավոր վարպետի կոչումը շնորհվում…

«Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն». առցանց քվեարկություն՝ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում

Դեկտեմբերի 21, 2024
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույններ» մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի քվեարկությունը:

Այս անվանակարգում քվեարկությունն իրականացվում է առցանց՝ այդ նպատակով Telegram սոցիալական հարթակում բացված ալիքում: Ներկայացված 2 անվանացանկերն անհրաժեշտ է դիտարկել որպես մեկ ամբողջական ցանկ և քվեարկել միայն մեկ մարզիկի օգտին: Հաղթող կճանաչվի…

«Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթ. հայտնի են անվանացանկերը

Դեկտեմբերի 19, 2024
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դեկտեմբերի 24-ին կիրականացնի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը, որի նպատակն է խրախուսել և մեծարել ընթացիկ տարում նվաճումներ կամ նշանակալի հաջողություններ գրանցած, ինչպես նաև իրենց մրցելույթներով ՀՀ ճանաչելիության և հեղինակության բարձրացմանը, պետական խորհրդանիշների, ազգային արժեքների հանրահռչակմանը նպաստած հայ մարզիկներին և մարզիչներին:

Մրցույթի հաղթողները…

Վարազդատ Լալայանն ապացուցեց, որ ուժեղագույնն է աշխարհում. Կարեն Գիլոյան

Դեկտեմբերի 16, 2024
Սպորտային լուրեր

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները վերադարձել են Բահրեյնում անցկացված աշխարհի առաջնությունից. աշխարհի նորընծա չեմպիոն Վարազդատ Լալայանին, բրոնզե մեդալակիր Ալեքսանդրա Գրիգորյանին և հավաքականի մյուս անդամներին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են դափնիներով և ծափողջույններով:

Աշխարհի նորընծա չեմպիոն Վարազդատ Լալայանը նշել է՝ մեծ բավականությամբ և հպարտությամբ է բարձրացել պատվո հարթակին:

«Պայքարն ավելի է դժվարանում. ոսկու…

Երկամարտի մեկ ոսկե և մեկ բրոնզե մեդալ՝ ծանրամարտի աշխարհի առաջնությունից

Դեկտեմբերի 16, 2024
Սպորտային լուրեր

Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ավարտված ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները երկամարտի 1 ոսկե և 1 բրոնզե մեդալ են նվաճել: Հայաստանի ծանրամարտի հավաքականը մեդալային հաշվարկում զբաղեցրել է 4-րդ տեղը։

2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, բրոնզե մեդալակիր, Եվրոպայի գործող չեմպիոն, կրկնակի փոխչեմպիոն, բրոնզե մեդալակիր Վարազդատ Լալայանը (+109 կգ) կարիերայում առաջին անգամ նվաճել…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Հարցադրումը՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…