ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Սպորտային լուրեր

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոնները կօգտվեն զինվորական ծառայության տարկետումից

Օգոստոսի 24, 2022
Սպորտային լուրեր

ՀՀ կառավարության այսօրվա նիստում փոփոխություն է կատարվել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման կարգում՝ ընդլայնելով մարզաձևերի ցանկը, որով բարձր նվաճում ունեցող մարզիկներին տրամադրվում է տարկետում:

Համաձայն նոր փոփոխության` տարկետման իրավունքից կօգտվեն նաև պրոֆեսիոնալ բռնցքամարտ (Բռնցքամարտի համաշխարհային խորհրդի (WBC) կա՛մ Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBF), կա՛մ Բռնցքամարտի համաշխարհային կազմակերպության (WBO), կա՛մ Բռնցքամարտի համաշխարհային…

Ամփոփվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը

Օգոստոսի 24, 2022
Սպորտային լուրեր

Սևանա լճում՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ (նախկին Շորժա) համայնքին հարակից լողափնյա տարածքում, օգոստոսի 23-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի ընդունման 32-ամյակի օրը, կայացել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը, որին կանանց և տղամարդկանց երկու տարիքային խմբերում 133 մարդ է մասնակցել:

Պարգևները մրցանակակիրներին հանձնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ…

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը

Օգոստոսի 23, 2022
Սպորտային լուրեր

Սևանա լճում՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ (նախկին Շորժա) համայնքին հարակից լողափնյա տարածքում, մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը:

Շուրջ 133 մասնակից՝ տղամարդկանց և կանանց երկուական տարիքային խմբում, ժամը 13:00-ից սկսել է լողալ. կանայք կփորձեն հաղթահարել 1000 մետր, իսկ տղամարդիկ՝ 1500 մետր լողատարածությունը: Ի դեպ, մրցաշարին նաև օտարերկրացի 18…

Հայ շախմատիստուհիները Չեխիայում մասնակցում են Եվրոպայի անհատական առաջնությանը

Օգոստոսի 23, 2022
Սպորտային լուրեր

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթանում է Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնությունը, որին հաջող են հանդես գալիս նաև Հայաստանի ներկայացուցիչները:

Եվրոպայի անհատական առաջնությանը հայ 6 շախմատիստուհի է մասնակցում:

Կայացած երեք տուրերից հետո առաջատարների թվում է Եվրոպայի գործող չեմպիոն, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը: Նա երեք հաղթանակ է տարել և 3 միավորով կիսում է 1-5-րդ…

ԿԳՄՍՆ-ում պարգևատրվել են Եվրոպայի բռնցքամարտի առաջնության կամավորները

Օգոստոսի 23, 2022
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ու Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանն օգոստոսի 22-ին պարգևատրել են մայիսին Երևանում անցկացված Եվրոպայի բռնցքամարտի առաջնության կամավորներին:

Հանդիպման ընթացքում պարգևատրվել են տասնապետերը, որոնք ԵԱ-ի ժամանակ կատարել են ինչպես կամավորական աշխատանքներ, այնպես էլ ղեկավարել են կամավորների՝ 10 հոգուց բաղկացած խմբեր:…

Հունահռոմեական ոճի ԵԱ. Վիգեն Նազարյանը՝ չեմպիոն, Սուրեն Աղաջանյանը՝ արծաթե մեդալակիր

Օգոստոսի 22, 2022
Սպորտային լուրեր

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը 1 ոսկե և 1 արծաթե մեդալ է նվաճել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված աշխարհի երիտասարդական առաջնությունում:

Աշխարհի Մ20 տարեկանների չեմպիոնի կոչումը նվաճել է 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը, իսկ արծաթե մեդալը նվաճել է 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը:

Երիտասարդական ԱԱ-ի եզրափակչում Վիգեն Նազարյանն առավելության է հասել…

Հայ պատանի բռնցքամարտիկները 2 ոսկե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Թուրքիայի Էրզրում քաղաքում կայացած ԵԱ-ում

Օգոստոսի 22, 2022
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է հայ բռնցքամարտիկներին, որոնք 2 ոսկե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Թուրքիայի Էրզրում քաղաքում օրերս անցկացված կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում:

Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել են Համեստ Աֆրիկյանը (42 կգ) ու Սամվել Սիրամարգյանը (66 կգ)։ Բրոնզե մեդալներին…

Մարմնամարզության ԵԱ. Հարություն Մերդինյանն ու Էրիկ Բաղդասարյանը՝ չեմպիոններ, Արթուր Դավթյանն ու Համլետ Մանուկյանն՝ արծաթե մեդալակիրներ

Օգոստոսի 22, 2022
Սպորտային լուրեր

Հայաստանի մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները հաջող են հանդես եկել Մյունխենում անցկացված Եվրոպայի առաջնությունում:

Մեծահասակների հավաքականը 1 ոսկե և 1 արծաթե մեդալ է նվաճել: Կարիերայում երկրորդ անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է 38-ամյա Հարություն Մերդինյանը՝ հավասարը չունենալով նժույգ թափեր վարժությունում։ Նա վաստակել է 14,733 միավոր և կանգնել պատվո հարթակի առաջին…

Հայ ծանրորդները 7 մեդալ են նվաճել Եվրոպայի պատանիների և Մ15 տարեկանների առաջնությունում

Օգոստոսի 22, 2022
Սպորտային լուրեր

Հայաստանի ծանրամարտի պատանեկան և Մ15 տարեկանների հավաքականները հաջող են հանդես եկել Լեհաստանում անցկացված Եվրոպայի առաջնությունում՝ երկամարտի արդյունքով նվաճելով 5 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ:

Մրցումային նախավերջին օրը Եվրոպայի պատանիների չեմպիոնի կոչումը նվաճել է 81 կգ քաշային Էմմա Պողոսյանը՝ երկամարտի 206 կգ արդյունքով: 16-ամյա մարզուհին պոկել է 91 կգ կշռող ծանրաձողը՝…

Մարմնամարզության ԵԱ. Հայաստանի 4 ներկայացուցիչ դուրս է եկել եզրափակիչ

Օգոստոսի 19, 2022
Սպորտային լուրեր

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի 5 անդամներից 4-ը Մյունխենում ընթացող Եվրոպայի առաջնությունում հաղթահարել են որակավորման փուլն ու դուրս են եկել եզրափակիչ:

Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպական խաղերի հաղթող Արթուր Դավթյանը հաղթահարել է հենացատկ և նժույգթափեր վարժությունների որակավորման փուլը: Ի դեպ, Դավթյանը հենացատկի եզրափակիչ է դուրս եկել առաջին հորիզոնականով (15,149 միավոր):…

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)