Զատիկի լավ նախապատրաստումը համարվում է բարեգործություն: Սուրբ տոնի նախաշեմին հատկապես արժեքավոր է այցելությունները հիվանդներին, միայնակ տարեցներին:
Կապանի N13 հիմնական դպրոցի աշակերտական խորհուրդը ԴԱԿ Ռիմա Մկրտչյանի նախաձեռնությամբ և Կապանի Վորլդ Վիժն կազմակերպության աջակցությամբ այցելեցին Ձորք թաղամասում ապրող տարեցներին:
Տատիկ պապիկների համար Սուրբ Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի…
2018թ.... Մարտի 25... Օրը փառահեղ հաղթանակով ամփոփեց Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցի խելացիների մի խումբ՝ մասնակցելով «Հայ ասպետ» հեռուստատեսային մրցախաղին ( խումբը հավաքեց 21 միավոր ): Խաղին մասնակցող խումբը իր ուսուցիչների հետ արժանացավ արդար գնահատականի՝ հաղթանակի բերկրանք պարգևելով ուսուցիչներին, աշակերտներին և ծնողներին: Շնորհակալություն ենք հայտնում դպրոցի ուսուցիչներ Կ.Մովսեսյանին (պատմ.ուս.),…
Կապանի N13 հիմնական դպրոցի աշակերտական խորհուրդը կազմակերպեց ակցիա «ՉԻ ԿԱՐԵԼԻ» խորագրով: Մեր դպրոցում ուսուցիչներն աշակերտների հետ իրենց հարաբերությունները կառուցում են փոխադարձ հարգանքի վրա։ Նրանք հարգում են աշակերտների անհատականությունը՝ անկախ նրանց տարիքային և անձնային առանձնահատկություններից: Ծնողներն անմասն չէին մնացել, իսկ երբ ծնողը ներգրավված է զավակի կրթության գործընթացում, աշակերտն ունի ավելի բարձր…
Բարի, քաղցր հուշի պես մի բան է գրքի հետ ամեն մի հանդիպումը:
28.03.2018թ.Կապանի N13 հիմնական դպրոցի Vա դասարանի ճանաչողական այցերը Կապանի էլեկտրոնային գրադարան և Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի:
Մեր Կապանի գրադարանը մի տաքուկ անկյուն է, ինչպես թատրոնը թատրոն է հանդիսատեսով, այնպես էլ գրադարանն՝ իր ընթերցողով: Մեր այցելություններով ձգտում…
Անցյալի արժևորումը, պատմության հերոսական էջերով հպարտանալու կամքը գեղեցկացնում է յուրաքանչյուրիս: Մեր պատմությունը տվել է մեզ ձախողումներից դաս քաղելու և հաջողություններից թև առնելու բարի ձգտում: Այդ հերոսական էջերի փառաբանման ձգտմամբ էլ կազմակերպվեց համադպրոցական այց Սարդարապատի հուշահամալիր՝ պատմության ուսուցչուհի Լ.Ղազարյանի և դպրոցի կազմակերպչի՝ Ռ.Աֆյանի նախաձեռնությամբ, օժանդակող աշխատանքներով հանդես եկավ ծնողական խորհուրդը, իսկ…
Դպրոցի կենսագրականի կարևոր մասն են կազմում տարաբնույթ այցերը Հայաստանի տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններ: Մեր սաները ակտիվ մասնակցություն են ցուցաբերում այդ գործընթացում, որը օժանդակում է մասնագիտական նախասիրությունների ձևավորման և կողմնորոշման հարցում:
2017-2018 ուսումնական տարում Աբովյանի Ա. Վանոյանի անվ. թիվ 6 ավագ դպրոցը իրականացնում է համագործակցություն դպրոցի անգլերենի ուսուցչուհի Ն. Մելքոնյանի, Հայաստանի…
2012-2013 ուսումնական տարուց Ջերմուկի Մաքսիմ Գորկու անվան թիվ1 հիմնական դպրոցում տեղի է ունենում «Ընթերցման օլիմպիադա» 6-րդ դասարանցիների համար: Այս ուստարիների ընթացքում պարբերաբար ունեցել ենք հաջողություններ, մինչև իսկ աշակերտներն իրենց հաջողություններով հասել են մինչ հանրապետական փուլ, արժանացել պատվոգրերի և խրախուսանքի:
Այս տարի՝ մարտի 20-ին, ևս տեղի ունեցավ «Ընթերցման օլիմպիադա»: Աշակերտները շատ…
Միշտ չէ, որ հաջողվում է մեզ հանդիպել մեր օրերի մեծատաղանդ բանաստեղծի կամ գրողի։Մասիս քաղաքի հ3 հիմնական դպրոցի IVբ դասարանի աշակերտներն այն երջանիկներից էին, որոնց հաջողվեց ծանոթանալ սիրված ու ճանաչված մանկագիր, արձակագիր Լիպարիտ Սարգսյանի, Հայաստանի գրողների միության անդամ, արձակագիր, «Հայաստան» պարբերականի գլխավոր խմբագիր Տիգրան Նիկողոսյանի հետ, ովքեր մարտի 22-ին հյուրընկալվել էին դպրոց՝…
Կապանի N5 հիմնական դպրոցում մարտի 23-ին օրը լի էր երաժշտությամբ:
«Մեր Մեծերը» ծրագրի շրջանակում Տիգրան Չուխաջյանի կյանքը, ազգանվեր գործունեությունը արժանիորեն ներկայացվեց հանդիսատեսին:
Խմբակի ղեկավար, երաժշտության ուսուցչուհի`Մարինե Խամփերյանը «Ազատություն» և «Լեբլեբիջների» խմբերգերը երեխաների գեղեցիկ կատարումներ մատուցեց:
Ազգային երգ ու պարը համ ու հոտ հաղորդեցին միջոցառմանը:
Սաները ճանաչեցին մեր մեծ երաժշտին: Նրա բարձրարժեք գործերը դեռ…
Մարտի 25-ը Ծաղկազարդ է՝ Հայ Առաքելական եկեղեցու Տաղավար տոն, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ։
Այսօր՝ Սուրբ Հարությանը նախորդող կիրակի օրը, Կապանի Ս․ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի այցելեցին Կապանի N5 հիմնական դպրոցի մանկական կոլեկտիվները, ուսուցիչներ և տնօրեն Ս․ Հարությունյանը։
Եկեղեցում Տեր Վահան քահանա Հեբոյանը օրհնեց ձիթենու (ուռենու) ոստերը և բաժանեց…
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ