ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Դպրոցական անցուդարձ

Ձեռնարկատիրական կրթություն՝ «Ով աշխատի, նա կուտի» խորագրով

Մարտի 19, 2018
Դպրոցական անցուդարձ

17.03.2018 Ուրասարի հիմնական դպրոցում ներկայացվեց ցերեկույթ՝ «Ով աշխատի, նա կուտի» խորագրով /կազմակերպիչ՝ Նոնա Հայրապետյան/: «Տեխնոլոգիա» առարկայի մաս կազմող «Ձեռնարկատիրական կրթություն» թեմայով ներկայացվեցին բեմադրություններ, որոնց միջոցով աշակերտների մեջ գիտելիքներ սերմանվեցին ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ: Երեխաները ցուցադրեցին իրենց պատրաստած  սլայդը մի շարք ձեռներեցների մասին, պատասխանեցին հարցերի, իմացան դրամի պատմությունը: Իմացան ապրանքի և ծառայությունների…

Խառնաշփոթ –միջոցառում

Մարտի 19, 2018
Դպրոցական անցուդարձ

Մեծանում ենք

 

Ջերմուկի Մ.Գորկու անվան թիվ 1 դպրոցի VI դասարանի դասղեկ Հերիքնազ Գևորգյանը բազում թելերով կապվել է իր դասղեկական դասարանի հետ, հարազատորեն ու սրտացավորեն օգնում է ու աջակցում նրանց: Փորձում է ճիշտ, ռեալ և իրատեսական վերլուծությունների օգնությամբ ձևավորել նրանց աշակերտական օրինակելի կեցվածքը: Ահա այսօր նրանք գործադրել են ջանքեր, հրավիրել…

Հեքիաթին հյուր… Լինում է, չի լինում

Մարտի 19, 2018
Դպրոցական անցուդարձ

Տոնական և հաճելի անակնկալներով լեցուն էր գարնան առաջին օրը Ջերմուկի Մաքսիմ Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցի 3-րդ դասարանի սաների համար: Տոնական ու բեմական զգեստներով ահա նրանք հայտնվում են դպրոցի առաջին հարկի ճեմասրահում. նորից ու նորից շտկում և ուղղում են իրենց գլխարկը, գոտին կամ էլ` շապկի թևքերի ծալքերն այնպես, որ…

Հանդիպում ձեռներեցի հետ

Մարտի 19, 2018
Դպրոցական անցուդարձ

Մարտի 16-ին Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի IIա դասարանի աշակերտները տեխնոլոգիայի ուսուցչուհի Ջ. Վարդանյանի և դասվար Փ. Խաչատրյանի հետ այցելեցին «Սալյուտ» մանկական սրճարան:

Թեման`«Տեխնոլոգիա» առարկային ինտեգրված ձեռնատիրական կրթության բաղադրիչի «Ինչպիսի՞ն պետք է լինի ձեռներեցը և ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա»:

Նպատակը` մոտիկից ծանոթանալ ձեռներեցին` ակնկալելով իրենց հուզող…

Լինգաֆոնային դասի անցկացում՝ ՀՀ 100 - ամյակին նվիրված

Մարտի 16, 2018
Դպրոցական անցուդարձ

   Մարտի 16 - ին Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցում անցկացվեց լինգաֆոնային դաս, որը, լինելով համակցված, ավելի հետաքրքրեց աշակերտներին, և գիտելիքների ընկալումը դարձավ ավելի աշխույժ և յուրօրինակ. աշակերտները ներկայացրին Սարդարապատի հերոսամարտերի մասին պատմությունը, որը լինգաֆոններով լսեցին ու սահուն վերարտադրեցին անգլերենով և ռուսերենով:

    Դպրոցի զինղեկ Հ.Մեսրոպյանը հանդես եկավ…

Ծնունդդ շնորհավո՛ր, «Կենգուրու» մրցույթ

Մարտի 16, 2018
Դպրոցական անցուդարձ

15.03.2018թ. Կապանի N13 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Կենգուրու 2018» միջազգային մաթեմատիկական մրցույթը, որին մասնակցեց 3-9-րդ դասարանների բոլոր ցանկացող աշակերտները: Այս տարի լրանում է «Կենգուրու» մրցույթի և մրցույթի շնորհիվ ՀՀ-ում և Արցախում ձևավորված յուրօրինակ ու հզոր մանկական շարժման 10 տարին: «Կենգուրուն» միակ մրցույթն է, որ երբևէ այսպիսի ոգևորություն է առաջացրել հայ…

Ես սիրում եմ իմ մայրիկին

Մարտի 16, 2018
Դպրոցական անցուդարձ

15.03.2018թ. My dear, dear Mummy! I love you very much…

Կապանի N13 հիմնական դպրոցի անգլերենի ուսուցչուհի Լարիսա Ղազարյանի «Ես սիրում եմ իմ մայրիկին» խորագրով դաս-միջոցառումը (V ա դաս.) ձոն էր՝ նվիրված մայրերին, որը հնչեց հայ անվանի հեղինակների ստեղծագործությունների և սիրված երգերի հուզիչ ելևէջներով (հայերեն, անգլերեն): Ասմունքեցին մորը նվիրված լավագույն բանաստեղծություններից,…

Համագործակցությունը շարունակվում է

Մարտի 16, 2018
Դպրոցական անցուդարձ

   Մարտի 15-ին Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոց 9-րդ Դ դասարանի աշակերտները ( դասղեկ՝ Մ.Դանիելյան ) այցելեցին ՀՀ ճարտարապետության և շինարարության ազգային համալսարան, որտեղ նրանք շրջայց կատարեցին՝ ծանոթանալով համալսարանի ֆակուլտետներին, լաբորատորիաներին, որոնք հագեցած էին ուսումնական անհրաժեշտ պարագաներով և տեխնիկայով:

   Հանդիպման վերջում աշակերտները լսեցին համալսարանի ձեռքբերումների  և հաջողությունների մասին:

  …

Ռազմահայրենասիրական դաս-ներկայացում

Մարտի 15, 2018
Դպրոցական անցուդարձ

     Մայիսյան հերոսամարտերից հետո իրականացավ հայ ժողովրդի դարավոր երազանքը` ձեռք բերեց անկախություն և հիմնադրվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը: 1920թ իշխանությունը փոխվեց և կազմավորվեց Խորհրդային Հայաստանը, որն իր գոյությունը պահպանեց մինչև 1991թ.: 1991թ. սեպտեմբերի 21-ից ձևավորվեց Հայաստանի Երրորդ Հանրապետությունը:

     Այո՛, մենք պետություն կերտող ժողովուրդ ենք: Ինչքան էլ ճնշում, հալածում…

Անակնկալ ուսուցչուհիներին

Մարտի 15, 2018
Դպրոցական անցուդարձ

       Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ  դպրոցում մարտի 12-ին, առավոտյան   դպրոցում տիրում էր  տոնական տրամադրություն, օդը  լիքն էր  գարնան  վառ արևով:

    Աշակերտական խորհուրդը հաճելի անակնկալ էր պատրաստել համար:

    Դպրոցի կամարների ներքո հնչում էր հոգեպարար երաժշտություն,  աշակերտները ջերմ ժպիտով, ուրախությամբ և երախտագիտության զգացումով  դիմավորում  էին  իրենց սիրելի ուսուցչուհիներին՝   նրանց նվիրելով  վարդեր  և…