ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Դպրոցական անցուդարձ

Ց-ց հնչյուն տառի ուսուցման դաս

Փետրվարի 16, 2023
Դպրոցական անցուդարձ

Հայի հացը սկսվում է գութանից, հողից ու դաշտից, հատիկից, խաչից ու աղոթքից: Ց-ց հնչյուն – տառի ուսուցման դաս էր 1-ին բ դասարանում ( դասվար` Մ. Հովսեփյան, ուսուցչի օգնական` Ա. Պետրոսյան):

Ուսուցչուհին ներկայացրեց ցորենի ցանքի, ցորենի հացի զտացման բարդ ու երկար աշխատանքի մասին:

Աշակերտները սովորեցին ցորենի և հացի մասին ասացվածքներ:

Ցուցադրված…

Սերը մեր դպրոցում

Փետրվարի 15, 2023
Դպրոցական անցուդարձ

Անթաքույց փաստ է, որ սիրով կատարված ամեն բան արդյունավետ է ավելի: Պատահական չէ, որ դպրոցի աշակերտական խորհուրդը հենց այս օրը նշանավորել է տարիներ ի վեր, որպես ինքնակառավարման օր:

Դպրոցի ավանդույթի համաձայն, նախապես համակարգված գրաֆիկով ընտրում են ուսուցիչներն իրենց փոխարինողներին, աշխատում նրանց հետ օրվա դասացուցակին համապատասխան, ապա հաստատվում է տնօրենի կողմից:

Խաղաղության գույնը

Փետրվարի 8, 2023
Դպրոցական անցուդարձ

Արևաշող անամպ երկինք,
Հովն է խաղում սարերում,
Փոքրիկները կապույտ գույնով
Խաղաղություն են նկարում:
Բնաբանին ներդաշնակ հնչում է հարցը.

- Ի՞նչ է խաղաղությունը;

- Խաղաղությունը հարստություն է,- չուշացավ պատասխանը:

-Խաղաղությունը ազատություն է,- միաբերան հնչեցրեց խումբը:

Շուրջ 10 տարի է Խաղաղության խմբակը վարում է դասվար Արևիկ Հայրապետյանը:

Սերունդներն,…

Շնորհավոր տո՛նդ, Հայո՛ց բանակ

Հունվարի 27, 2023
Դպրոցական անցուդարձ

Մեր բանակը երկրի սիրտն է: Փա՛ռք Աստծո, այն առողջ է։
Թեև վտանգը միշտ կողքիդ է, Հայո՛ց բանակ, բայց քո տոնն ենք նշում համարձակ:

Հունվարի 26-ին Կապանի N 5 հիմնական դպրոցի 7-9-րդ դասարանների սաները, դպրոցի զինղեկ՝ փոխգնդապետ Գարիկ Ներսեսյանի գործնական ջանադրությամբ ռազմամարզական մրցումների մասնակիցները դարձան:

Իրականացվեց ՆԶՊ նորմացույցների գործնական կատարում, խմբային…

Աշակերտների բարի արարքը

Հունվարի 27, 2023
Դպրոցական անցուդարձ

Եղվարդի N 3 հիմնական դպրոցի աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ ԴԱԿ Ն. Հարությունյանի հետ այցելեցին միայնակ ապրող Սերվենիկ տատիկին։ Սերվենիկ տատիկը հուզմունքով, միաժամանակ ուրախությամբ դիմավորեց իրեն այցելած աշակերտներին, պատմեց իր մասին, որ մասնագիտությամբ դերձակ է, սիրում է իր աշխատանքը և երկար տարիներ զբաղվել է իր սիրած աշխատանքով։

Սերվենիկ տատիկը շնորհակալություն հայտնեց դպրոցի…

Գիտելիքը հաղթանակ է

Հունվարի 27, 2023
Դպրոցական անցուդարձ

Հայ ազգն իր պատմության ողջ ընթացքում երազել է անկախ պետականության ու այն պահպանող բանակ ունենալու մասին:

1992 թվականի հունվարի 28-ին, արդեն պատմական դարձած որոշումն ընդունվեց:

Ունեցանք հաղթանակած բանակ:

... Անպարտելի մեր բանակը պարտվեց...

-Գիտելիքներով օժտված մարդիկ անպարտելի են, միաձայն հնչեց 5-րդ «բ» դասարանի հանդիպմանը:

-Միայն գիտելիքներով կարելի է հասնել հաղթանակի,-…

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ 2023

Դեկտեմբերի 29, 2022
Դպրոցական անցուդարձ

Դեկտեմբերի 26֊ին Ամանորյա տոնական տրամադրություն էր տիրում Տավրուսի միջնակարգ ռպրոցում։

Երեխաները երգեցին, արտասանեցին, պարեցին, բեմադրեցին «Շունն ու կատուն» բեմականացումը։

Նրանք Ձմեռ պապիկին ու Ձյունանուշին խոստացան էլ ավելի լավ սովորել` հարստացնելով իրենց գիտելիքների պաշարը։

Ուրախ երգերի, ծափողջույնների, տոնածառի շուրջպարի, միմյանց սրտանց բարեմաղթանքների շնորհիվ բոլորն աշխուլժ ճանապարհեցին հին տարին։

Թող Նոր տարին…

Իմ աշխարհը հեքիաթ է

Դեկտեմբերի 22, 2022
Դպրոցական անցուդարձ

Դեկտեմբերի 22-ին Տավրուսի միջնակարգ դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Լաուրա Ավետիսովան աշակերտների հետ անց կացրեց նկարչության մրցույթ «Աշխարհն իմ աչքերով» թեմայով:

Աշակերտները թղթին հանձնեցին իրենց մտապատկերները, մտահղացումները, երևակայությունները: Այն հեքիաթ է, որտեղ մարդիկ ապրում են ուրախ ու երջանիկ, զինվորները ծառայում են հանուն խաղաղ երկնքի, հանուն փողփողացող եռագույնի:

Նկարները դասակարգվեցին որպես մրցույթ,…

Առաջնորդության զարգացման նպատակ

Դեկտեմբերի 22, 2022
Դպրոցական անցուդարձ

Դեկտեմբերի 21-ին «Խաղաղության երիտասարդական խորհրդատվական խորհուրդ» ծրագրի շրջանակում, փորձի փոխանակման նպատակով, ծրագրի ներկայացուցիչ Լիլիթ Ներսեսյանը դպրոցի 8-րդ «գ» դասարանի աշակերտների հետ իրականացրեց դասընթաց «Իմ երազանքի համայնքը» խորագրով:

Խմբային աշխատանքում աշակերտները ցուցաբերեցին ակտիվություն և շահագրգռվածություն համայնքի բարեկարգման երազանքում: Վեր հանեցին առկա բացթողումները, կատարեցին համեմատումներ այլ քաղաքների և այլ երկրների հետ, ստացան…

Այց Ֆրանսիա

Դեկտեմբերի 16, 2022
Դպրոցական անցուդարձ

Եղվարդի հ․3 հիմնական դպրոցի տնօրենության կողմից հայտարարված դասղեկի բաց դասերի ամիսը շարունակվում է մեծ շուքով ու թափով։

Մեկը մյուսի հետևից դասարանները ներկայացնում են իրենց հանձնարարված թեմաները։

Այս անգամ III ա դասարանի (դասվար` Ա. Սարդարյան) երեխաների ուղեկցությամբ այցելեցին Ֆրանսիա։

Սկզբում ներկայացրեցին Եվրոպայի հնագույն պետության խորհրդանիշները, պատմեցին խոշոր քաղաքների մասին, որոնց հետ…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…