Դեկտեմբերի մեկին քիմիայի ուսուցչուհի Լուսինե Մուրադյանը VIIIա և VIIIբ դասարաններում իրականացրեց գործնական աշխատանք «Թթվածնի ստացումն ու հատկությունները» թեմայի վերաբերյալ:
Թթվածինը նախ ստացան կալիումի պերմանգանատի ջերմային քայքայումից, այնուհետև անջատված գազը հավաքեցին թթվածնի համար նախատեսված անոթի մեջ: Հավաքած թթվածնում այրեցին ոչ մետաղներ՝ c,s,p: Ածխածինը շիկանում է ու այրվում առանց բոցի,գդալիկով ծծումբն իջեցնելիս՝…
Կապանի N13 հիմնական դպրոցի Iբ դասարանում կայացավ բաց դաս մաթեմատիկա առարկայից: (Դասվար Մերի Մովսիսյան)
Դասի թեման՝ 7 թիվը: 7 թվանշանը: 7 թվի կազմությունը: 7-ի սահմանում գումարում և հանում:
Նպատակները՝
ա) սովորողի մոտ ձևավորել և զարգացնել տրամաբանական, լեզվական և ալգորիթմական մտածողություն, կռահելու կարողություն
բ) սովորեցնել ձեռք բերած…
Կապանի N13 հիմնական դպրոցի VIII դասարանում կայացավ «Մասնագիտական կողմնորոշում» թեմայով երկու դասընթաց: /Դասընթացավար Աստղիկ Դանիելյան/
Թեմաններ 1.Մասնագիտությունների աշխարհ
2.Ինչպիսին եմ ես .իմ դիմանկարը խմբի աչքերով:
Նպատակը՝
ա/Մասնագիտությունների աշխարհի, տեսակների հետ ծանոթացում ու մասնագիտական կողմնորոշման թեստային մեթոդիկայով սովորողի ուսումնասիրություն :
բ/Խաղ- մեթոդիկաներով անձի անհատական հոգեբանական առանձնահատկությունների բացահայտում…
Դեկտեմբերի 1-ին Ուրասարի հիմնական դպրոցի 4-րդ դասարանում «Մայրենիից» անցկացվեց բաց դաս՝ նվիրված հայոց լեզվին (ուսուցիչ՝ Ալինա Կիրակոսյան): Դասն սկսվեց Հովհ. Շիրազի «Հայոց լեզուն» բանաստեղծությամբ: Աշակերտներն անդրադարձան նաև Հ.Շիրազի կյանքին ու գրական գործունեությանը, հավաքեցին «Շիրազ» լեգո: «Հայոց լեզուն» բանաստեղծությունը փոխադրեցին արձակ, պատասխանեցին հարցերի, կատարեցին խմբային աշխատանք, անդրադարձան դարձվածքների: Խոսվեց նաև Մեսրոպ…
Ազատ շուկայական հարաբերություննները սկզբունքորեն փոխել են աշխատանքային հարաբերությունների բնույթը, աշխատաշուկայի կարգավորման սկզբունքներն ու մեխանիզմները, ինչպես նաև աշխատաշուկայում պահանջարկի և առաջարկի ձևավորման օրինաչափությունները:
Պայմանավորված վերոնշյալով`մասնագիտությունների և զբաղմունքների ոլորտը դարձել է առավել դինամիկ, բազմագործոն և դժվար կանխատեսելի: Հայաստանի աշխատաշուկայում առկա որակական և քանակական քրոնիկ անհավասարակշռությունը հաղթահարելու նպատակով`մասնագետների պատրաստման պետական պատվերի…
Նոյեմբերի 29-ին Կապանի N 5 հիմնական դպրոցի գրադարանում 4-րդ «բ» և 4-րդ «գ» դասարաններում (դասվարներ Ա. Հայրապետյան, Ա. Մարտիրոսյան ) դաս-մրցույթ էր «Ես և շրջակա աշխարհը» առարկայից` «Մայրցամաքներ և օվկիանոսներ» թեմայով:
Դասը հագեցած էր դիդակտիկ նյութերով, հարցաշարը ընդմիջվում էր թեմատիկ երաժշտական համարներով, ընթացքն ուղեկցվեց աշակերտների իմացական գործընթացների մոտիվացիայով և ակնհայտ…
Ուրասարի հիմնական դպրոցում նոյեմբերի 30-ին ներկայացվեց «Հեքիաթն է կանչում» խորագրով համադպրոցական միջոցառում (ուսուցիչ՝ ՆՈՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ): Աշակերտները բեմականացրին մի շարք հեքիաթներ՝ ժամանակակից մոտիվներով, լի հումորով («Կիկոսի մահը», «Անբան Հուռին», «Սուտասանը»...), երգեցին, պարեցին: Հայտնի հեքիաթներից հարցեր տրվեցին ներկաներին՝ պարզելու, թե ով որքանով է ճանաչում հանրահայտ հեքիաթների հերոսներին: Երեխաներն ինչ էլ ներկայացնեին, անպայման…
Դեկտեմբերի 1-ին Կապանի N5 հիմնական դպրոցի 5-րդ «բ» դասարանի ծնողական լսարանում անցկացվեց 2017-2018 ուստարվա առաջին ծնողավարման դասընթացը: Լսարանի ընտրությունը կապված է տարրական դպրոցից -հիմնական դպրոց անցումային փուլը սահուն հաղթահարելու, այդ նպատակով դրական դաստիարակչական որոշ հիմնախնդիրներին ծնողներին ծանոթացնելու հետ:
- Տեղեկատվական աննախադեպ ազատությունն անբացատրելիորեն մագնիսական սարդոստայնի մեջ է պահում ժամանակակից երեխաներին:…
Նոյեմբերի 30-ին Ուրասարի հիմնական դպրոցի առաջին դասարանցիները ներկայացրին բոլորիս կողմից սպասված Ա տառի շնորհանդեսը: Շնորհալի փոքրիկներն արդեն ճանաչում են մի քանի տառ, իսկ Ա տառին մեծարեցին այսօր՝ իբրև այբուբենի և առհասարակ ամեն ինչի սկիզբ: Նրանք ապացուցեցին, որ շնորհանդեսին հյուրընկալված Մեսրոպ Մաշտոցն իր պատգամները փոխանցել է արժանավոր սաների, նրանք ապացուցեցին, որ այցի…
Նոյեմբերի 29-ին Կապանի N 5 հիմնական դպրոցի 7-րդ «ա» դասարանում անցկացվեց հերթական ծնողավարման դասընթացը, որի ընթացքում քննարկվեցին երեխաների կատարած «սխալները» և դրանց նկատմամբ կիրառվող դրական դաստիարակչական մոտեցումները, որոնք հիմնված են դրական հարկադրման սկզբունքի վրա և, որը մղում է երեխային պատասխանտվության, մեծերի որոշումների նկատմամբ հարգանքի դրսևորման:
Կապանի N 5 հիմնական դպրոց
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ