ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Դպրոցական անցուդարձ

Աբովյանի թիվ 6 ավագ դպրոցի ավնավակոչությունը

Նոյեմբերի 20, 2017
Դպրոցական անցուդարձ

Նոյեմբերի 17-ը Աբովյանի թիվ 6 ավագ դպրոցի կենսագրականում հիշարժան օր էր. դպրոցն անվանակոչվեց ոստիկանության գնդապետ, բարձրակարգ մասնագետ, պատվախնդիր սպա և դպրոցի շրջանավարտ Արթուր Վանոյանի անունով: Անվանակոչման արարողակարգն ամբողջացավ ոստիկանության զորքերի հանդիսավոր երթով, երգչախմբի ելույթով, պաշտոնական մասը՝ բարձրաստիճան հյուրերի ելույթներով, իսկ գեղարվեստականը, որն ընթացավ դպրոցի շքամուտքում, հուզական բեմականացմամբ՝ աշակերտական համակազմի ներկայացուցիչների…

Աշնան վառ գունապնակը Աբովյանի Ա.Վանոյանի անվ. թիվ 6 ավագ դպրոցում

Նոյեմբերի 20, 2017
Դպրոցական անցուդարձ

Բնությունը արտասովոր է իր բազում հրաշալիքներով.դրանցից մեկը աշնան գունապնակն է,ինչի հմայքը մեր սաներին հավաքել էր մեկտեղ՝միասին ըմբոշխնելու:Նոյեմբերի 13-ին աշակերտական խորհրդի և դաստիարակչական աշխատանքների կազմակերպչի նախաձեռնությամբ գրական ցերեկույթների սրահում աշակերտական ընտրանին/մասնավորապես 10-րդ և 11-րդ հումանիտար հոսքերի սաները/ ներկայացրեց աշնանային երաժշտական-գեղարվեստական ինքնատիպ տրամադրություն:Աշնան գունապնակը՝ իր վառ գույներով, ներկայացրին 9-րդ Ա դասարանի սաները/դասղեկ՝…

Նախընտրելի մասնագիտության բնութագրիչները

Նոյեմբերի 20, 2017
Դպրոցական անցուդարձ

Նոյեմբերի 17-ին Կապանի N13 հիմնական դպրոցում կայացավ հերթական հանդիպումը` «Նախընտրելի մասնագիտության բնութագրիչները» թեմայով` 8-րդ Ա դասարանի 18 աշակերտների հետ:Հանդիպման նպատակն էր նախընտրելի մասնագիտությունների հիմնական բնութագրիչների հետ ծանոթացումը:
Խնդիրները
1. Բացատրել, թե ինչ է մասնագիտության բնութագրիչը,
2. սովորողներին ծանոթացնել նախընտրելի մասնագիտությունների հիմնական բնութագրիչներին:
Դասընթացի սկզբում անկաշկանդ մթնոլորտ…

Արա՛ այն, ինչի համար դու ծնվել ես

Նոյեմբերի 20, 2017
Դպրոցական անցուդարձ

Այլ խոսքերով, մարդուն երջանկացնել նշանակում է թույլ տալ նրան ամբողջ կյանքում զբաղվել սիրած գործով և հաճույք ստանալ իր մասնագիտական գործունեությունից: 
Կապանի հ.13 հիմնական դպրոցի 9-րդ դասարանում կայացավ «Մասնագիտական կողմնորոշում» թեմայով դասընթաց /Դասընթացավար ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան/:
Թեմա. Կյանքի ուղղու և մասնագիտական ընտրության հարցում դպրոցականներին օգնելու տարբեր ռազմավարությունները…

Հովհաննես Թումանյանի հեքիաթները ԱԽ-ի մեկնաբանությամբ

Նոյեմբերի 20, 2017
Դպրոցական անցուդարձ

Կապանի N13 հիմնական դպրոցի ԱԽ-ի մշակութային հանձնախումբը սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ռիմա Մկրտչյանի գլխավորությամբ կազմակերպեց «Հովհաննես Թումանյանի հեքիաթները» բեմականացում: Խմբի ելույթը անչափ գունեղ էր, հետաքրքիր ստեղծագործական և բեմադրական մտահղացումներով : Գեղեցիկ ձևավորումը,վառ երանգներով հագուստները և կատարման դերասանական ոճը անկրկնելի տպավորություն թողեցին երեխաների, ուսուցիչների և ծնողների վրա: Այս ամենը, իհարկե,…

«Ռուսական արջուկ. լեզվաբանություն բոլորի համար»

Նոյեմբերի 15, 2017
Դպրոցական անցուդարձ

Կապանի N13 հիմնական դպրոցում նոյեմբերի 15-ին անցկացվեց «Ռուսական արջուկ. լեզվաբանություն բոլորի համար» միջազգային մրցույթը: Այս մրցույթը «Այբ» կրթական հիմնադրամի կողմից մեր երկրում անցկացվող միջազգային հայտնի մրցույթների շարքից է և, ինչպես «Կենգուրուն» և «Մեղուն», նպատակ ունի խթանելու մեր աշակերտների մասնակցությունը միջազգային առարկայական մրցույթներին:Բոլոր մասնակից դպրոցներն ու աշակերտները կստանան մասնակցության հավաստագրեր, իսկ…

Հ. Սահյանին նվիրված գրկան - երաժշտական ցերեկույթ Ուրասարի հիմն. դպրոցում

Նոյեմբերի 13, 2017
Դպրոցական անցուդարձ

Նոյեմբերի 10-ին Ուրասարի հիմնական դպրոցում անցկացվեց Համո Սահյանին նվիրված գրկան - երաժշտական ցերեկույթ: Ներկա էին ուսուցիչները, ծնողները: Աշակերտները ներկայացրին Հ. Սահյանի կյանքը, ստեղծագործությունը: Տպավորիչ համարներով գովերգեցին Հ. Սահյանի պոեզիան, ներկայացրին սիրո, բաժանումի և մարդկային անցողիկ կյանքի իմաստավորման թեմաներին վերաբերող, ինչպես նաև նրա պոեզիայի գլխավոր կերպարին՝ Հայաստանին վերաբերող բանաստեղծություններ: Աշակերտները ներկայացան…

Հայ զինվորը

Նոյեմբերի 13, 2017
Դպրոցական անցուդարձ

Կապանի N13հիմնական դպրոցը «Դպրոց-կենտրոնների միության» և ՀՀ երիտասարդական հիմնադրամի կողմից ՀՀ բոլոր մարզերի դպրոցներում իրականացված «Հայ զինվորը...» խորագրով մրցույթում զբաղեցրեց առաջին տեղը: Մրցույթի ամփոփումը կայացավ Դիլիջանի ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվ. ռազմամարզական վարժարանում:
Լավագույն աշխատանքներ ներկայացրած դպրոցների ներկայացուցիչներին հատուկ և առաջին կարգի մրցանակներն ու պատվոգրերը հանձնեց ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն…

Բարին արա

Նոյեմբերի 10, 2017
Դպրոցական անցուդարձ

Կապանի N13 հիմնական դպրոցի սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ռիմա Մկրտչյանը աշակերտական խորհրդի «Բարին արա» բարի գործերի հանձնախմբի հետ միասին կազմակերպեց այց Ձորք թաղամասում բնակվող տարեցներին: Աշակերտներն իրենց հետ վերցրել էին խմորեղեն, քաղցրավենիք (hովանավոր` «Բարեշեն» ԱՁ-ի տնօրեն՝ Սոս Թումանյան):

Աշակերտներն առաջարկեցին նաև իրենց օգնությունը տարեցներին: Սույն այցելությունների նպատակն է, որ…

Բաց դասը վարել է Արցախյան ազատամարտի հերոսը

Նոյեմբերի 9, 2017
Դպրոցական անցուդարձ

ՀՀ ԿԳՆ Ոսկետափի ավագ դպրոցը հյուրընկալել է Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանին, որտեղ նա վարել է բաց դաս: Պատվավոր հյուրին դպրոցում նախ ներկայացրել են նախնական զինվորական պատրաստության կաբինետը: Տնօրեն Ս. Ազարյանի ուղեկցությամբ Արկադի Տեր-Թադևոսյանը ծանոթացել է նաև դպրոցում ներդրված արհեստագործական հոսքերի՝ ավտոփականագործության կաբինետի ձևավորման աշխատանքներին:

Այնուհետև դպրոցի դահլիճում մանկավարժական և…

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)