ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Դպրոցական անցուդարձ

Ռազմամարզական խաղեր – 2017

Նոյեմբերի 9, 2017
Դպրոցական անցուդարձ

Նոյեմբերի 9-ին դպրոցում կայացան ռազմամարզական խաղ-մրցույթներ` նվիրված Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցի 50-ամյակին: Մասնակցում էին դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները, որոնք տարբեր մարզաձևերում դրսեվորեցին իրենց ուժն ու ֆիզիկական պատրաստվածությունը:

Այս միջոցառումը խանդավառություն առաջացրեց աշակերտների շրջանում, անցավ ուրախ տրամադրությամբ:

Կազմակերպիչներ` ռազմագիտության ուսուցիչ Հ.Մեսրոպյան և ֆիզկուլտուրայի ուսուցիչ Հ. Նազարյան:

Աշնան գույներ

Նոյեմբերի 9, 2017
Դպրոցական անցուդարձ

Հոկտեմբերի 26-ին Մասիս քաղաքի N3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ դաս-միջոցառում «Աշնան գույներ» խորագրով, որը կազմակերպել էր դասվար`              Հ. Ադամյանը իր սաների հետ (IIIգ դաս.):

Դաս-միջոցառումը թեմայի ամփոփումն էր : Նպատակ ուներ հարստացնելու աշակերտների բառապաշարը, ճանաչողական գիտելիքները, բանավոր գեղեցիկ խոսք կազմելու կարողությունը:

Դաս-միջոցառումը հագեցած էր բանաստեղծություններով, հանելուկներով, ճանաչողական նյութերով, երգերով: Աշակերտներին…

Յուրքանչյուր երեխայի փոփոխված կյանք նպաստում է հասարակության փոփոխությանը. Դ. Սահակյան

Նոյեմբերի 8, 2017
Դպրոցական անցուդարձ Պաշտոնական

Լոռու մարզի Վանաձորի Հ. Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում բացվել է անգլերենի ուսուցման ակումբ, որտեղ իրականացվելու է անգլերենի ուսուցման լրացուցիչ կրթություն՝  համայնքի  9-16 տարեկան երեխաների համար: Ծրագիրն իրականացվում է Բրիտանական խորհրդի աջակցությամբ՝ «Փոփոխության սերունդ» կրթական նախաձեռնության շրջանակում: Միջոցառմանը մասնակցել է ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ  Դավիթ Սահակյանը,  Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի…

Խաղաղություն ամենքին և ամենուր

Նոյեմբերի 8, 2017
Դպրոցական անցուդարձ

Այս խորագիրն էր կրում Մասիսի N3 հիմնական դպրոցում հոկտեմբերի 27-ին կայացած միջոցառումը, որը կազմակերպել էր դասվար` Զ. Նիկողոսյանն իր սաների հետ          (IVբ դաս.):

Շատերի համար խաղաղությունն ամենամեծ երազանքն է: Հուգու և ընտանեկան խաղաղությունը, բարությունն ու ժպիտը, սերն ու հարգանքը, խաղաղ երկրում ապրելը պարգևում են հանգստություն:Խաղաղությունը հանգստություն է և պետք է…

Մեր հաջողությունների տրամաբանական շարունակությունը

Նոյեմբերի 8, 2017
Դպրոցական անցուդարձ

Կապանի N13 հիմնական դպրոցի IIIա դասարանի աշակերտ Հրանտ Հարությունյանը Կապանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի շախմատի IV կարգի մրցաշարում աչքի է ընկել իր բարձր արդյունավետությամբ ու վարպետությամբ և գրավել առաջին պատվավոր տեղը:
«Ինձ դուր է գալիս շախմատ խաղալը, այն հանգիստ սպորտաձև է:  Շախմատում ինձ գերում է տրամաբանությունը: Ես վստահ եմ, որ…

Դաս` բնության գրկում

Նոյեմբերի 8, 2017
Դպրոցական անցուդարձ

Հոկտեմբերի 27-ին Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի Vբ դասարանի աշակերտները իրենց ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Ծովինար Մնացականյանի հետ որոշեցին դասն անցկացնել բնության գրկում`այգում: Այգին հրապուրել էր բոլորին իր բազմազան կախարդական գույներով:

Ուսուցչուհին ցանկանում էր, որ երեխաները ոչ միայն հմայվեին, տեսնեին բնության հրաշք գեղեցկությունը, այլ նաև կարողանային…

«Մակբայ» թեմայով բաց դաս անգլերենից Լոռու մարզի Ուրասարի հիմնական դպրոցում

Նոյեմբերի 8, 2017
Դպրոցական անցուդարձ

Նոյեմբերի 7-ին Ուրասարի հիմնական դպրոցի VII-VIII դասարաններում «Մակբայ» թեմայով անցկացվեց բաց դաս անգլերենից /ուսուցչուհի՝ Ալբերտա Պիրոևա/: Երեխաներն ուսուցչի օգնությամբ սահմանեցին մակբայը և ներկայացրին տեսակները, ապա կատարեցին համեմատական վերլուծություն մակբայի և ածականի քերականական հատկանիշների միջև: Թիմային աշխատանքով աշակերտներն ընդգծեցին մակբայները, այնուհետև քարտերի միջոցով, ուսուցչի հրահանգի համաձայն, ցույց տվին, թե  մակբայի որ…

Լազուր երկնքում ճախրեցին խաղաղության խորհրդանիշները

Նոյեմբերի 8, 2017
Դպրոցական անցուդարձ

Մասիս քաղաքի Վահրամ Բաբայանի անվան N2 հիմնական դպրոց էին հյուրընկալել ՄԱԿ-ի հայաստանյան թիմի ներկայացուցիչները  «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակներում: Նրանք դպրոցի խոհարարների հետ միասին մատուցեցին աշակերտներին օրվա տաք սնունդը,ճաշակեցին, երեխաների հետ զրուցեցին նրանց առօրյայի մասին:

Հանդիպման 2-րդ՝ գործնական մասը շարունակվեց նիստերի դահլիճում: Դպրոցի տնօրեն տիկին Արևհատ Նազարյանը հյուրերին ներկայացրեց 2014…

Անվնաս սնունդ՝ առանց հավելումների

Նոյեմբերի 2, 2017
Դպրոցական անցուդարձ

Սեպտեմբերյան աշխատանքային մի օր Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոց փոխտնօրեն Ա. Գևորգյանը ուսումնադաստիարակչական աշխատանքները համակարգելիս առաջարկեց կազմակերպել գիտական կոնֆերանս «Կենսաբանություն» և «Քիմիա» առարկաներից։ 
Առաջարկությունը ողջունվեց, իսկ ուսուցչուհիներ՝ Ն. Կոստանյանը (քիմիայի ուսուցչուհի) և Գ. Հակոբյանը (կենսաբանության ուսուցչուհի) սկսեցին նախապատրաստական աշխատանքները։
Ա. Գևորգյանի առաջարկած թեման՝ «Գենոմոդիֆիկացված օրգանիզմներ (ԳՄՕ), դրանց նպատակները, լավ և…

Լինգաֆոնային դաս Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցում

Նոյեմբերի 1, 2017
Դպրոցական անցուդարձ

Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցի անգլերենի ուսուցչուհի Մ. Բաբաջանյանը XIԲ դասարանում անցկացրեց իր տեսակով առաձնացող դաս՝ լինգաֆոնային լսումներով։
Դասի թեման էր «Ընտանիք և աշխատանքի օր», իսկ նպատակը՝ լսել և հասկանալ բրիտանական անգլերենի արտասանությունը և շեշտադրումը։
Աշակերտները լսեցին և իրենց ընտրած համապատասխան բառերով կատարեցին թարգմանություններ։
Շատ հետաքրքիր…

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)